Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն չի ներկայացել Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրի՝ «Վիլյառեալի» (1:0) դեմ խաղի հետխաղյա մամուլի ասուլիսին:

«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 63-րդ րոպեին հեղինակել է Յան Դիոմանդեն։ Սակայն խաղի գլխավոր իրադարձությունները ծավալվել են ավելի ուշ:

73-րդ րոպեին «արքայական» ակումբի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը գրավել է մրցակցի դարպասը, սակայն գլխավոր մրցավար Իսիդրո Դիաս դե Մերա Էսկուդերոսը տեսակրկնապատկերը (VAR) դիտելուց հետո չեղարկել է դարպասի գրավումը և ուղիղ կարմիր քարտով հեռացրել բրազիլացուն։ Պարզվել է՝ գոլային գրոհի սկզբնամասում Վինիսիուսը քաշել է մրցակցի կիսապաշտպան Նաթան-Դիլան Սալիբայի մազերից։

Իսպանական Marca, Cadena SER և Cope պարբերականների հաղորդմամբ՝ Մոուրինյուն խիստ դժգոհ է մնացել մրցավարների աշխատանքից: Պորտուգալացի մասնագետը խաղի ավարտից հետո սպասել է մոտ 40 րոպե, ապա որոշել է բոյկոտել ասուլիսը: Աղբյուրները նշում են, որ Մոուրինյուն այս քայլին է գնացել՝ ավելորդ էմոցիոնալ և կոշտ հայտարարություններից խուսափելու համար, որոնք կարող էին հանգեցնել երկարաժամկետ որակազրկման Լա լիգայի առաջիկա կարևորագույն հանդիպումներից առաջ․ նախկինում նա արդեն աչքի էր ընկել դերբիից հետո հնչեցրած կտրուկ խոսքերով:

Սպասվում է, որ Վինիսիուս Ժունիորը որակազրկման պատճառով բաց կթողնի 2-ից 4 հանդիպում։

Ութ տուրից հետո «Ռեալը» 18 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Վիլյառեալը» (8 միավոր) 13-րդն է։ Հաջորդ կիրակի՝ հոկտեմբերի 18-ին, Մոուրինյուի գլխավորած թիմը կընդունի «Սևիլիային», իսկ մեկ շաբաթ անց արտագնա խաղում կանցկացնի «Էլ Կլասիկոն»՝ մրցելով «Բարսելոնայի» դեմ։

Armsport

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Նիկոլ Փաշինյանի քարտեզը դոշին փակցրած Հարություն Մկրտչյանը ակնհայտորեն սադրում էր Բորիս Մուրազիին․ իրավապաշտպան Ինչ էլ ասեք մարդկանց մոլորեցնելու համար, ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ տեսել են Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ Բադալյան Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ «Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ 18-ամյա աղջիկը մահացել է Ադրբեջանում հաստատում են իմ ասածը․ Տաթևիկ Հայրապետյան Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 230 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի պատասխանը ԱՄՆ-ին Մոպեդավարն ու ուղևորը ԲԿ-ում են Հայաստանի և Լատվիայի հավաքականները չպարզեցին հաղթողին Ազատ են արձակել գերեվարված 600 եմենցի զինծառայողի Գավառում բախվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանը Լատվիա – Հայաստան․ Ֆուտբոլիստների գնահատականները «Կյանքը բումերանգ է». փաստաբանը հիշել է մի դրվագ Չեմ կարող չանդրադառնալ նաև հրեշավոր ընտրակեղծիքներին Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am