Արմեն Գրիգորյանի, Մանվել Գրիգորյանի, Սոնա Մնացականյանի, Մհեր Եղիազարյանի, 44 օրում զոհված 5 հազար մահերը բավական են, որ լալկվեր` ոչ մեկի զոհվելուց չխոսեր...

Բոլոր ուժերս հավաքեցի, զինվեցի համբերությամբ, փորձեցի մոռանալ վերջին տարիներին ձևավորված վերաբերմունքս վարչապետի պաշտոնին հավակնող թեկնածուների նկատմամբ ու դիտել այդ Մեծ բանավեճը: Մարդ ես` մեկ էլ տեսար սխալվել եմ ինչ որ մեկի հարցում: Ես միշտ մարդկանց շանս տալու կողմնակից եմ` գուցե մարդն իրականում այդքան վատը չի, ինչքան թվացել է ինձ:
Ցավոք սրտի, պարզվեց, ոչ մեկի հարցում չեմ սխալվել: Ումից նողկացել եմ` իրոք նողկալի է, ում արհամարհել եմ, դրան է արժանի, ում համարել եմ չարիք ու աղետ, նույնիսկ մի քիչ մեղմ եմ եղել, չեմ սխալվել նաև մյուսների հարցում (նկատի ունեմ` ընդդիմադիր ուժերին, որոնց առաջարկում եմ ընտրել):
Մարդ ինչքան պետք է վերջացած լինի, որ հանրապետությունով մեկ հեռարձակվող բանավեճի ժամանակ` ընտրություններից 2 օր առաջ, ամբիոնն օգտագործի միայն իր մրցակիցներին վարկաբեկելու, ստեր տարածելու, փաստերը խեղաթյուրելու, լաչառությամբ դիմացինների բերանը ծեփելու համար...մատ թափ տա, աչքերն ոլորի, արցախցիների հասցեին վայրահաչի... ուղղակի բառ չունեմ ասելու...
Մարդ ինչքան չար ու անգրագետ պետք է լինի, որ դեռ վարչապետ չընտրված, նաև դատավոր ու դատախազ չլինելով, սպառնա, թե էսինչը դեռ երկար է նստելու: 8 տարի մենակ մի բան է արել` մարդկանց է բանտ ուղարկել, իրավապահ համակարգը թաշկինակի պես օգտագործել ու մարդ նստացնելուց դեռ չի կշտացել...սրբազաններ ու գործարար, դպրոցական տղաներ, 18-ը նոր լրացած աղջիկներ (այսօր Գյումրիում են ձերբակալել, որ Արա Նախշքարյանի դեմ ցուցմունք կորզեն) 75-ամյա տարեց կին...կապ չունի` բոլորին ուզում է ճաղերի հետևում տեսնել, սիրտը դրանից փառավորվում է: Իսկ այդ բոլորի մեղքն այն է, որ իրեն չեն ընդունում, չեն սիրում, ուզում են ինքը հեռանա, քննադատում են իրեն, իրենց արժանապատվությունն են պաշտպանում` իրենց եկեղեցին, ազատ խոսելու իրավունքը...
Իր ժամանակ սպանված ու զոհված, ինքնասպանված ու վրաերթից մահացած, իր մեղքով ինֆարկտ ու ինսուլտ ստացած հազարավորներին մոռացած` Արման Թաթոյանին է մեղադրում Հաց բերողի մահվան մեջ: Իսկ Թաթոյանը ոչ նախագահ է եղել, ոչ դատավոր ու դատախազ: Մենակ Արմեն Գրիգորյանի, Մանվել Գրիգորյանի, Սոնա Մնացականյանի, Մհեր Եղիազարյանի, 44 օրում զոհված 5 հազար մահերը բավական են, որ լալկվեր` ոչ մեկի զոհվելուց չխոսեր...
Իսկ էն դամ քաշող մի քանիսի մասին միայն մի բան կասեմ` ողորմելի, քծնող, անդեմ ստորաքարշների խմբակ, որոնց քաղաքական գործիչ կոչելը մեղք է:
Մի հույս ունեմ, որ սրանց լսողները նույն զգացումներն ունեն, ինչ ես, ուստի ճիշտ կկողմնորոշվեն կիրակի օրը...
Քրեական օրենսգիրքը և մեր համբերությունը չարաշահած ՔՊ-ն ու նրա առաջնորդը չպետք է վերարտադրվեն, Փաշինյանի դամքյաշ արբանյակները քվե չպետք է ստանան...
Ում ընտրել. 4 ընդդիմադիր ուժերից որևէ մեկին, ևս 2 ուժ (ՀԱԿ-ն ու Լուսավորը) արժանի էին խորհրդարանում լինելու, ցավոք, ես դրա հնարավորությունը չեմ տեսնում...

Արմինե Օհանյանի գրառումը

դիտվել է 324 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am