Այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Դիտեցի Արման Թաթոյանի և Պետրոս Ղազարյանի բանավեճը․ դա զրույց չէր, հարցազրույց չէր, հստակ բանավեճ էր։

Ինչևէ, բացի նկարի հետ կապված դրվագից, որը Պետրոս Ղազարյանն ակնհայտորեն չէր սպասում, ինձ համար առավել հետաքրքրական էր ռազմական ծախսերի և զսպման մեխանիզմի հետ կապված հատվածը։ Արման Թաթոյանը, ի հեճուկս առկա հանձնվելու քաղաքական քարոզի, բերում է օրինակներ, երբ ռազմական բյուջեներում եղած բավական ակնառու տարբերություններով պետությունները կարողանում են զսպել թվացյալ առավել ուժեղ հակառակորդին։

Խոսում է Իրան vs ԱՄՆ, Իրան vs Սաուդյան Արաբիա օրինակների մասին։

Պետրոսն այս պահին առավել ագրեսիվ է ընդհատում Թաթոյանին, քանի որ նման օրինաչափություններն անհարմար են․ Հ1-ի լսողը չպետք է իմանա, որ կարելի է դիմակայել։

Քանի որ Պետրոս Ղազարյանն ընդամենը իշխող ուժի քարոզիչն է և նրանց թեզերն է բարձրաձայնում, այս բանավեճից ևս մեկ անգամ համոզվեցի, որ այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ իրենք երբեք չեն կարող ու չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է փոխզսպել Ադրբեջանին, իրենց ուղեղում Ադրբեջանն ամենակարող է։

Լավ, եթե դա է տրամաբանությունը, եթե մենք որևէ կերպ չենք կարող ռազմական առումով դիմակայել Ադրբեջանից եկող սպառնալիքներին, ապա ինչու՞ է բանակ պահվում առհասարակ․ ցրեք, թող գնա, մեկ է՝ դուք այն անկարող եք համարում։ Ինչու՞ եք զենք գնում, եթե չե՞ք կարող դիմակայել, և ի վերջո՝ ու՞մ է ուղղված մայիսի 28-ին նախատեսվող ցուցադրությունը, ի՞նչ նպատակ ունի զենքեր ցուցադրել, եթե դուք ձեր ուղեղում հանձնվել եք Ադրբեջանի գոյություն չունեցող ողորմածությանը։

Որպես ընտրող և գիտակից քաղաքացի՝ ես հենց նման բովանդակություն եմ ուզում լսել, թե ով ինչ ծրագիր ունի Ադրբեջանին փոխզսպելու, քանի որ ով իմանա, չիմանա՝ ես լավ գիտեմ, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ մշակում է հստակ զավթողական ու վտանգավոր ծրագրեր։

Դրանց դիմակայել է պետք, քննարկումներն էլ պետք է լինեն որակյալ։ Արման Թաթոյանին և այլ ընդդիմադիրների հորդորում եմ շատ խոսել այդ թեմաներով։ Խորհուրդ եմ տալիս դիտել բանավեճը։

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2026/04/29/193705

դիտվել է 450 անգամ
Լրահոս
Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական պակտը Հունաստանին ձեռնտու չէ Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Արտակարգ դեպք Երևան-Սևան ավտոճանապարհին Նիկոլ-Ալիև․ հինգերերդ պատերազմի նոր պլա՞ն․ Նաիրի Հոխիկյան (video) Սուրեն Պապիկյա՛ն, քո ամեն ուշացումը մեծ ողբերգություն է բերում հայ ընտանիքներին․ Ստեփանյան (video) Ալիևը խայտառակեց ու ազդարարեց նոր սպառնալիքի մասին․ սպասե՛ք սարսափելի աղետի․ Հարութ Սասունյան (video) Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Հերի՛ք է սպառնաք․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբինյանին (video) Ինչ է խոսակցություն է եղել․ ինչու՞ վերադարձավ Ալենը (video) Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է Զբոսաշրջության ոլորտի վնասն Էտնայի ակտիվության պատճառով կարող է հասնել 24 միլիոն եվրոյի Փոսը փորենք, հողն էլ լցնենք վրաններս․ Քրիստինե Վարդանյան (video) Ավտոտնակի տանիքից ընկած և մահացած տղամարդը միայնակ էր ապրում, ՀՀ–ում հարազատներ չուներ Լեզվակռիվ Նարեկ Կարապետյանի և լրագրողի միջև (video) Բալթյան տարածաշրջանը վերածվել է հակամարտության լուրջ վտանգներ պարունակող տարածաշրջանի․ Գրուշկո «Ալե՛ն, սա քո համար ԱԺ-ն չի, որ խոսափող անջատես-միացնես, դու սպառնալիք ես»․ Ռուզան Ստեփանյան (video) COP17-ի կազմակերպման համար հավելյալ 2 մլրդ 640,8 մլն դրամ է հատկացվել «Ուժեղ Հայաստան», զգույշ եղե՛ք․ ձեզ ՔՊ-ն ուրիշ տեղ կտանի․ Անժելա Թովմասյան (video) 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Որքան հարկ է վճարել եկեղեցին Փաշինյանի իշխանության օրոք Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել մեզ. բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ էր. Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am