Երևան-Գյումրի ավտոճանապարհին 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ

Այսօր՝ ապրիլի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Ե․-ն իր վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Թալին» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Ստեփանյանը և Ռուբիկ Ասկարյանը։

Դեպքի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Արալեզ գյուղի 21 և 20-ամյա երիտասարդներին Կոտայքի մարզում Toyota-ն շրջվել է երթևեկելի գոտում․ տուժել են կինը և երկու անչափահաս երեխաները «Հյուսիս-Հարավ» ճանապարհին բախվել են «Mercedes GLS»-ը և «Tesla»-ն․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս են Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ Невероятная история российского гиганта онлайн-торговли, который подвергается массированной атаке со стороны Украины — WSJ. Օпросы показывают стремительное падение рейтингов Трампа практически во всех группах Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Британская MI6 на первое место среди европейских служб внешней разведки Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ հաղթենք մեր ներսի ստրուկին․ Շարմազանով Վեհափառի գործի նոր մակագրման ընտրությունը երկու դատավորի միջև է Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է Երևանում բախվել են «Mazda»-ն ու «Honda» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է Ֆուտբոլն ավելին է, քան մրցակցությունը. Ռեալի հուզիչ ուղերձը Մեսսիին Հարգարժա՛ն դատախազ, այդ ի՞նչ եք դուք ծխում․․․ Թուրքիան աջակցում է․ Ֆիդան ԵՄ-ն ողջունում է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո արձանագրված առաջընթացը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am