Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. Չո Հյոնի

Հարավային Կորեան Ուկրաինայից հաղորդագրություն է ստացել, որում Կիևը ներողություն է խնդրել Սեուլին երկու հյուսիսկորեացի ռազմագերիների փոխանցման մասին տեղեկությունը հրապարակելու համար, սակայն այդ ներողությունը չի համապատասխանել հարավկորեական կողմի ակնկալիքներին։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյոնին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտնել էր Ռուսաստանի կողմից կռված և Ուկրաինայի կողմից գերեվարված հյուսիսկորեացի զինվորներին Հարավային Կորեային փոխանցելու մասին՝ զայրացնելով Սեուլին, որը պնդում էր, որ այդ քայլը պետք է գաղտնի մնար։ Այնուհետև Զելենսկու խորհրդական Դմիտրի Լիտվինը հայտարարել էր, որ տեղեկությունը գաղտնի պահելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի եղել, ինչն ավելի էր զայրացրել Հարավային Կորեային։

«Ես այս հարցի շուրջ մշտական կապի մեջ եմ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ, և նա հայտնել է, թե որքան դժվար է այս իրավիճակը։ Այն հաղորդագրությունները, որ ես ստացել եմ, պարունակում էին ներողություն։ Սակայն այն չի համապատասխանում մեր ակնկալած մակարդակին, ուստի մենք պատրաստվում ենք վճռական քայլեր ձեռնարկել», – հայտարարել է Չո Հյոնը։

 

 

Նախարարի խոսքով՝ կառավարությունը քննարկում է հետագա գործողությունների տարբերակները, այդ թվում՝ Ուկրաինայում Հարավային Կորեայի դեսպան Պակ Հի Չանին հետ կանչելու հնարավորությունը։

Չո Հյոնը կրկին ընդգծել է, որ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել հարցը գաղտնի պահել՝ զինվորներին և Հյուսիսային Կորեայում գտնվող նրանց ընտանիքներին պաշտպանելու նպատակով, և նշել է, որ հենց ուկրաինական կողմն է խնդրել թեման հրապարակային չդարձնել։

Սեուլի կողմից պաշտոնական բացատրություն և ներողություն պահանջելուց հետո Սիբիհան խնդիրը որակել էր որպես «դիվանագիտական ​​թյուրիմացություն» և հույս հայտնել, որ այն շուտով կկարգավորվի։

Հոկտեմբերի 2-ին Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը հայտարարել էր, որ Սեուլը «լրացուցիչ միջոցներ» կձեռնարկի, եթե Ուկրաինան հրապարակայնորեն ներողություն չխնդրի հյուսիսկորեացի ռազմագերիների փոխանցման մասին տեղեկությունը միակողմանիորեն հրապարակելու համար։

դիտվել է 227 անգամ
Լրահոս
Նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը Բնապահպանն ահազանգում է Իսրայելի ավիացիան և հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին «Ուկրաինական հակամարտությունը կավարտվի Ռուսաստանի պայմաններով»․ Կիսելյով #ՈՒՂԻՂ․ Հայաստանում քաղաքական սարսափելի հալածանքներ են․․․ լսումներ ԱԺ-ում (video) Արտակարգ իրավիճակ․ մոտոցիկլետների վարձույթի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել Երգիչ Մհերը Հայաստանում չէ․ ինչ է ասել երգիչը Գագիկ Ծառուկյանին Փաշինյանը մի նպատակով է կալանավորել․ Արման Աբովյանի խոսքը Մոսկվայում (video) Ուկրաինայի չորս շրջաններում էներգետիկ օբյեկտներին լուրջ վնաս է հասցվել Տիգրան Ավինյանի կտրուկ պատասխանն Աննա Հակոբյանին (video) Վրաստանը հրաժարվել է․ որն է պատճառը Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին «Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան Մեկ տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մեզանից խլեց մեր լավագույն ընկերոջը․ Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան Խայտառակ ձևով միջամտում են Հայաստանի ներքին գործերին՝ աջակցելով Փաշինյանի իշխանությանը․ Շարմազանովի խոսքը Մոսկվայում (video) Առաջիկա օրերի եղանակը Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից․․․ Փաշինյանն օտար է Բացվում են փակագծեր․ Ինչո՞ւ «նիկոլամետ» Արմեն Գրիգորյանը հակաճառեց «արևմտամետ» Փաշինյանին․Սուրենյանց (video) Լույս չի լինի Ժողովրդի կողմից պետք է լինի այդ աննախադեպ քայլը․․․ Նարեկ Կարապետյան, Աննա Գրիգորյան, Թանդիլյան (video) Ձյուն է տեղում Վերջնականապես բացառել նույնպես չի կարելի․ Արտակ Զաքարյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Նիկոլ Փաշինյանի քարտեզը դոշին փակցրած Հարություն Մկրտչյանը ակնհայտորեն սադրում էր Բորիս Մուրազիին․ իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am