Նախաձեռնեք Շաքիի ընտանիքի վիրավոր մորը հերոսի կոչման ներկայացնելու հանրային պահանջը։ Այդ պահանջը դարձրեք քաղաքական օրակարգ. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.«Ընդդիմությանը

Եթե ուզում եք, որ հասարակությունը հստակ ու աներկբա տեսնի ձեր և իշխանության տարբերությունը՝ արժեքների, անվտանգության, ազգային արժանապատվության ու պետականության ընկալման հարցերում հիմա ունեք հազարավոր ելույթների փոխարեն մեկ աշխատող և իրական քայլ: Նախաձեռնեք Շաքիի ընտանիքի վիրավոր մորը հերոսի կոչման ներկայացնելու հանրային պահանջը։ Այդ պահանջը դարձրեք քաղաքական օրակարգ՝ ցույց տալով, թե ինչպիսի քաղաքացու եք արժևորում և ինչպիսի պետություն եք առաջարկում կառուցել։

Այս երկրում արժեքավոր ու անարժեք ամեն ինչ քարոզչության նյութ է դարձել, իսկ հերոսության չափանիշը հասցվել է «հարկ վճարողը հերոս է» մակարդակին։ Փաշինյանի ձևակերպմամբ՝ երկրի «թիվ 1 հերոսը» աշխատող և հարկ վճարող քաղաքացին է։Հարկ վճարելը քաղաքացիական կարևոր պարտականություն է, իսկ սեփական կյանքը վտանգելով կյանքը փրկելը՝ բացառիկ խիզախություն։ Այդ տարբերությունը ջնջելով՝ արժեզրկվում է հերոսության գաղափարը։ Շաքիի մայրը սեփական արարքով կոտրել է այդ քարոզչական կաղապարը և հերոսության գաղափարը վերադարձրել իր բնական հուն։ Իր տուն ներխուժած զինված ադրբեջանցուն դիմադրելով՝ նա սեփական կյանքը վտանգել է երեխաներին պաշտպանելու համար։

 

 

Ռազմավարական խորություն ունեցող յուրաքանաչյուր պետությունն այսպիսի արարքը կդարձներ հանրային օրինակ՝ պետականությանը ամուր իմաստներ հաղորդելու և հասարակությանը հստակ ուղերձ հղելու համար․ իր տունը, կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելու կամք ունեցող քաղաքացին պետության հենարանն է։ Եվ եթե կասկածեք, թե այս արարքի համար հերոսի կոչումը գուցե չափազանց բարձր գնահատական է, հիշեք, թե Փաշինյանն ուր է հասցրել հերոսության չափանիշը՝ երկրի «թիվ 1 հերոս» հռչակելով աշխատող և հարկ վճարող քաղաքացուն։

Ընդդիմությունն այստեղ հնարավորություն ունի իր արժեքային տարբերությունը վերածելու տեսանելի քաղաքական գործողության։ Ձևակերպեք պահանջը, նախաձեռնեք համապատասխան դիմումներն ու հանրային աջակցությունը, հետևողականորեն պահանջեք նաև մոր բուժման ու վերականգնման, երեխաների աջակցության և ընտանիքի անվտանգության երաշխիքներ։ Նրա հերոսության ճանաչումը պետք է ուղեկցվի անվտանգության համակարգի պատասխանատվության պահանջով․ քաղաքացու մարմինը չպետք է լրացնի պետական պաշտպանության բացը։
Այս պահանջը մերժելու դեպքում իշխանությունը ստիպված կլինի հակադրվել մի ամբողջ արժեքային համակարգի և իր մերժումը բացատրել նաև սեփական ընտրողներին՝ նրանց առաջ բացահայտելով հռչակված արժեքների ու իրական որոշումների հակասությունը։

 

 

Արժեքահեն պետության մասին ձեր պատկերացումը հասարակությանը ցույց տվեք այսպիսի նախաձեռնություններով։ Շաքիի մայրը հերոսության իմաստը հաստատել է իր արարքով։ Դուք էլ ձեր քաղաքականության իմաստը հաստատեք ձեր գործողությամբ»։

դիտվել է 188 անգամ
Լրահոս
Լիլիթ Գալստյանը սարսափելի թվեր ներկայացրեց ԱԺ ամբիոնից․․․ Փաշինյանի «պատռված դեմքը» (video) Էդգար Ղազարյանը տեղը դրեց Սասուն Միքայելյանին․ Միքայելյանը պոռթկաց․ «Էս ի՞նձ ես ցույց տալիս» (video) Հորդանանում եկեղեցում տեղի ունեցած կոտորածի համար մահապատժի են դատապարտել երեք տղամարդու Նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը Բնապահպանն ահազանգում է Իսրայելի ավիացիան և հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին «Ուկրաինական հակամարտությունը կավարտվի Ռուսաստանի պայմաններով»․ Կիսելյով #ՈՒՂԻՂ․ Հայաստանում քաղաքական սարսափելի հալածանքներ են․․․ լսումներ ԱԺ-ում (video) Արտակարգ իրավիճակ․ մոտոցիկլետների վարձույթի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել Երգիչ Մհերը Հայաստանում չէ․ ինչ է ասել երգիչը Գագիկ Ծառուկյանին Փաշինյանը մի նպատակով է կալանավորել․ Արման Աբովյանի խոսքը Մոսկվայում (video) Ուկրաինայի չորս շրջաններում էներգետիկ օբյեկտներին լուրջ վնաս է հասցվել Տիգրան Ավինյանի կտրուկ պատասխանն Աննա Հակոբյանին (video) Վրաստանը հրաժարվել է․ որն է պատճառը Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին «Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան Մեկ տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մեզանից խլեց մեր լավագույն ընկերոջը․ Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան Խայտառակ ձևով միջամտում են Հայաստանի ներքին գործերին՝ աջակցելով Փաշինյանի իշխանությանը․ Շարմազանովի խոսքը Մոսկվայում (video) Առաջիկա օրերի եղանակը Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից․․․ Փաշինյանն օտար է Բացվում են փակագծեր․ Ինչո՞ւ «նիկոլամետ» Արմեն Գրիգորյանը հակաճառեց «արևմտամետ» Փաշինյանին․Սուրենյանց (video) Լույս չի լինի Ժողովրդի կողմից պետք է լինի այդ աննախադեպ քայլը․․․ Նարեկ Կարապետյան, Աննա Գրիգորյան, Թանդիլյան (video) Ձյուն է տեղում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am