Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «2025-ի ամռանը «Հրապարակը» գրեց, որ հենց օդանավակայանում հայ կին դիվանագետ է ձերբակալվել` լրտեսության կամ պետական դավաճանության մեղադրանքով, որին հաջորդել էին ԱԳՆ-ում խուզարկություններ, համակարգիչների ու փաստաթղթերի առեւանգում, սակայն մեր բոլոր հարցումներին ի պատասխան ԱԳՆ-ից եւ քննչական մարմիններից եռանդով հերքում էին այդ տեղեկությունը: Սակայն մի քանի օր անց հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Ավստրիայում նորանշանակ հյուպատոս Աշխեն Ալեքսանյանը, ով անձնային կապ է ունեցել մի ադրբեջանցու հետ եւ նրան ՀՀ իրավապահները մեղադրում են պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ փոխանցելու համար։ Համացանցը թնդում էր այդ տեղեկություններից, աղջկա լուսանկարը հրապարակվեց, լուտանքներ տեղացին նրա հասցեին: ԱԳՆ-ն անմիջապես իր կայքից հեռացրեց Ալեքսանյանն վերաբերող ամբողջ տեղեկատվությունը եւ անգամ նշանակման հրամանը։

Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց․ «2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով եւ 424-րդ հոդվածի 1-ին մասով առերեւույթ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործու­նեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)»»։

Ալեքսանյանը մեղադրանքը չէր ընդունում, նրան կալանավորեցին, սակայն պաշտպանը պնդում էր, որ մեղադրանքն անհիմն է։ Իսկ մոտ մեկ ամիս առաջ Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը Ալեքսանյանին արդարացրեց պետական դավաճանության հոդվածով՝ վերաորակելով առաջադրված մեղադրանքը։ Ըստ դատարանի՝ Ալեքսանյանի գործողություններում առկա են ոչ թե պետական դավաճանության, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) նախատեսված արարքի հատկանիշներ։ Ստացվում է, որ երիտասարդ կնոջը քննիչ-դատախազով պախարակեցին, մեղադրեցին պետական դավաճան լինելու մեջ, մեղադրանքից բորբոքված մարդիկ սոցցանցերում հայհոյանքներ տեղացին կնոջ գլխին, իսկ պարզվեց նա անմեղ էր, համենայն դեպս` դավաճանություն կամ լրտեսություն չէր եղել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 324 անգամ
Լրահոս
Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Թրամփը դժգոհություն է հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական օբյեկտների վրա հութիների հարձակումներից Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռшզմական բախումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգությունները հիմքեր ունեն Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԱԺ-ում կառավարության անդամները կհանդիպեն արցախցիների հետ Սաղաթելյանն ու Ֆորը տեղեկություններ են փոխանակել կուսակցությունների դիմագրաված մարտահրավերների մասին Երևանում բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Արա՛ Պապիկյան, բանակում նոր զոհ ունենք, էս ի՞նչ եք անում, արա՛․․․ Աշոտ Անդրեասյանը հունից դուրս եկավ (video) Թուրքիան 2,5 տրիլիոնանոց տնտեսությամբ նախաճաշին ծամելու է Հայաստանին․ քաղաքագետ (video) Արա՛, բա լեզուդ ու՞ր էր, արա՛․․․ Ալիևն ու Լուկաշենկոն ի՞նչ էին անում գլխիդ․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am