Երեւանի քաղաքապետարանը երեք կապալառուների պատվիրակել է հանրային միջոցառումների կազմակերպումը՝ 4 տարբեր նպատակներով

Երևանի քաղաքապետարանը 4 միջոցառումների իրականացման համար ծախսել է 1 միլիոն 875 հազար 554 դրամ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փոստաթղթերից։

Պայմանագրեր են կնքվել 3 կապալառուների՝ «Արմեն Գևորգյան Սամվելի» անհատ ձեռնարկատիրոջ, «Նեդ գրուպ» ՍՊ ընկերության և «Դիանա Արեգի Մնացականյան» անհատ ձեռնակատիրոջ հետ։

Նշված գումարից 500 հազար դրամը ծախսվել է Դավթաշեն վարչական շրջանում գործող Սրբոց Նահակաց եկեղեցու բակում Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառման կազմակերպման համար։ Պայմանագրից տեղեկանում ենք, որ կապալառուն պարտավորվել է եկեղեցու բակում ապահովել տոնին համահունչ ձևավորում։ Հավելենք նաև, որ բացի ձևավորումից կատարողը նաև պարտավորվել է կազմակերպել հյուրասիրություն թվով 100 անձի համար, ինչը ներառել է 100 հատ ներկված հավկիթ, 5 մեծ չափաբաժին բրնձով և չամչով փլավ, տապակած բանջարեղեն, 20 հատ մեծ կլոր գաթա, 5 տուփ հալվա, 3 շիշ կիսաքաղցր գինի և այլն։

Հաջորդ միջոցառումը, որի համար տրամադրվել է 440 հազար դրամ ծիծաղի միջազգային օրվա հետ կապված միջոցառումն է եղել։ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների 30 երեխայի և 2 ուղեկցողի համար կազմակերպվել է այցելություն կրկես։
Հաջորդիվ գումար է ծախսվել ընտանիքի միջազգային օրվան նվիրված միջոցառման կազմակերպման համար, որը նշվում է մայիսի 15-ին, տրամադրվել է 467.777 դրամ։ Եւս 467.777 դրամ էլ հատկացվել է կանանց միջազգային օրվա հետ կապված միջոցառման իրականացման համար։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանն իր սխալները փորձում է գցել Ռուսաստանի նախագահի գրպանը․ Ռոբերտ Քոչարյան Թրամփն առաջարկ է արել Իրանին Չի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Արման Սահակյանն ու Արտեմ Ասատրյանը ազատ են արձակվել. «Հրապարակ» Կաթողիկոսն ընդունել է Հայր Թոմաս Շվարցի գլխավորած պատվիրակությանը Դավիթ Մինասյանը ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է Զախարովան հեգնել է Ալեն Սիմոնյանին. «Օյ, կրկին բարեւ ձեզ, ինչո՞ւ եք դա անում Ալեն Ռոբերտովիչի հետ» Երեւանի քաղաքապետարանը երեք կապալառուների պատվիրակել է հանրային միջոցառումների կազմակերպումը՝ 4 տարբեր նպատակներով Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վնաuել՝ հարակից տան հենապատը և հայտնվել՝ տան բակում 8 ժամ հարցաքննությունից հետո ազատ արձակվեց Ո՞ր ակումբների մասին է երազել Սպերցյանը մանկության տարիներին. հայ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը Արման Սահակյանին նոր մեղադրանք է առաջադրվել Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից Փաշինյանական իշխանությունը մեր ժողովրդին խոստացավ նոր որակի Հայաստան․ բայց ի՞նչ ունենք այսօր. Մհեր Մելքոնյան Թուրքիայում անձրևային հեղեղումներ են. կան զոհեր Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողների են հայտնաբերել ՊՆ զինծառայողներ են մահացել ողբերգական ավտովթարից Նոր մանրամասներ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին տեղի ունեցած վթարից. կա 2 զոհ Թիրախավորվել է Աբու Դաբիի գազամշակման համալիրը. կան վիրավորներ 2025 թվականին ԱՄՆ–ից Հայաստան է ուղարկվել արտաքսված անձանցով ևս 2 ինքնաթիռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am