Փաշինյանական իշխանությունը մեր ժողովրդին խոստացավ նոր որակի Հայաստան․ բայց ի՞նչ ունենք այսօր. Մհեր Մելքոնյան

2018 թվականին փաշինյանական իշխանությունը մեր ժողովրդին խոստացավ նոր որակի Հայաստան․ մի երկիր, որտեղ աշխատանքի ընդունվելը այլևս կախված չի լինի «ով ում բարեկամն է», «ով ում խնամին է», կամ «ով ում ծանոթն է» սկզբունքից։ Խոստացան, որ կոտրվելու է տարիներով ձևավորված հովանավորչության և կապերի արատավոր շղթան, և որ առաջ է գալու արժանապատիվ, արդար և հավասար հնարավորությունների հասարակություն։
Բայց ի՞նչ ունենք այսօր։
Այսօր մենք ականատես ենք լինում ճիշտ հակառակ պատկերին։ Պետական համակարգում, համայնքային կառույցներում և բազմաթիվ հիմնարկներում կրկին գերակայում է ոչ թե մասնագիտական կարողությունը, փորձը և արժանիքը, այլ անձնական կապերը, բարեկամական շրջանակները և քաղաքական խմբակին հավատարիմ լինելու գործոնը։ Աշխատանքի տեղավորումը հաճախ դարձել է ոչ թե մրցակցային գործընթաց, այլ փակ ակումբների ներսում բաշխվող «հնարավորություն»։
Հատկապես մտահոգիչ է, որ այս արատավոր երևույթը լայն կիրառություն է ստացել ՔՊ-ականների կողմից ղեկավարվող համայնքներում։ Տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք պետք է ծառայեն համայնքի բոլոր բնակիչների շահերին, շատ դեպքերում վերածվել են նեղ խմբային շահերի սպասարկման հարթակների։
Ցավոք, Շիրակի մարզը ևս բացառություն չէ։ Այստեղ բազմաթիվ քաղաքացիներ բարձրաձայնում են նույն խնդրի մասին՝ անտեսվում են արժանավոր մասնագետները, իսկ աշխատանքի են ընդունվում «յուրայինները»։ Սա խաթարում է ոչ միայն կառավարման որակը, այլև խորացնում է հասարակական անարդարության զգացումը:
2018 թվականի «հեղափոխական» խոստումները՝ կառուցել արդար, թափանցիկ և արժանահավատ պետական համակարգ, այսօր անխնա բացահայտվում են որպես հերթական սուտ։ Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի վերարտադրությունը պետական և համայնքային կառավարման մարմիններում ոչ միայն ցույց է տալիս, որ գործող իշխանությունը ոչ միայն ձախողվել է, այլ նաև փաստացի վերածվել է նոր՝ ավելի ճնշող և քաղաքականապես վերահսկվող համակարգի։
Պետք է հստակ ասել․ սա հերթական չկատարված խոստումը չէ միայն։ Սա քաղաքական խաբեություն է, որն ուղղակիորեն հարվածում է պետության հիմքերին, արժեզրկում է հանրային վստահությունը և ոչնչացնում է արդարության գաղափարը։

Այս մասին գրել է Մհեր Մելքոնյանը

դիտվել է 167 անգամ
Լրահոս
ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է․ ինչ նախագիծ էր քննարկվում «Հրապարակ». Դիլիջանի «արու» համայնքապետը շարունակում է կադրային ջարդը «Gazel»-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին Ի՞նչ բուժակ, ու՞ր է եղել բժիշկը. 1 ժամում մարդուն ինֆարկտից հասցրել են մшհվան. Լարիսա Ալավերդյան (video) Այս պայմաններում ողջ մնալն արդեն հերոսություն է (video) Կսահմանափակվի Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին Սրբուհի Գալյանի ու Աննա Վարդապետյանի ցինիկ պահվածքը տեսե՛ք ու… (video) ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի Փաշինյանի մեքենան կանգ չի՛ առնելու. նոր զոհեր են պահանջում. Ստեփան Դանիելյան (video) Ինչից է կախված Ուկրաինայի և ՌԴ-ի միջև բանակցությունների առաջընթացը Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբուսիկ բարձր իդեալներով և մտնել նրանց գրպանը Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում․ Խաբիբի զարմիկը հարձակվել է UFC-ի նախկին չեմպիոնի վրա Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել Չեմ վերցնելու ավագանու մանդատը. Գերասիմ Վարդանյան WSJ. Կոնգրեսի դեմոկրատները միմյանց են մեղադրել Մեքսիկայում հազարավոր միգրանտներ երթով շարժվել են դեպի ԱՄՆ սահման «Հրապարակ»․ Արսենյանը հավաքում է իրերը՝ մի հսկայական «օժիտ» Վենսը պատրաստ է աջակցել․ ինչ է հայտնել Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր վարչական շրջաններում և 9 մարզերում ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն» «Փաստ». «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի Նիկոլ Փաշինյանը ժամանել է Դուբլին Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի «Փաստ». Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am