Թիրախավորվել է Աբու Դաբիի գազամշակման համալիրը. կան վիրավորներ
Աբու Դաբիի իշխանությունները հայտարարել են, որ Հաբշանի գազամշակման համալիրում ՀՕՊ համակարգերի կողմից հաջողությամբ ոչնչացված արկի բեկորների ընկնելու հետևանքով տարածքում մի քանի հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է էմիրաթական WAM գործակալությունը։
Միջադեպի հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել ԱՄԷ-ի 2 քաղաքացի և Հնդկաստանի 1 քաղաքացի։ Համալիրի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, մինչ իրականացվում է իրավիճակի լիարժեք գնահատում։Իր հերթին The Associated Press-ը հաղորդում է, որ ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանությունը գործում է Իրանի կողմից արձակված հրթիռների դեմ։
Հայտարարությունը հրապարակվել է Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի կնքումից մի քանի ժամ անց։Հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Քուվեյթը ևս հայտնել է իր նավթային և էներգետիկ օբյեկտների վրա հարձակման մասին։
