Դրական գնահատական նշանակելու համար քոլեջի տնօրենին տվել է 500 ԱՄՆ դոլար կաշառք․ նախաքննության ավարտ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու և անգործություն դրսևորելու համար, իրենց ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, խմբի կազմում կաշառք են ստացել:

Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացին, քոլեջի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալից նախապես տեղեկանալով, որ իր որդին պետական քննությունը ձախողել է, նախնական պայմանավորվածության համաձայն՝ նշված գործընթացում որդուն օգնելու՝ դրական գնահատական նշանակելու համար քոլեջի տնօրենին և տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալին տվել է 500 ԱՄՆ դոլար կաշառք։

Բացի այդ, նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև հիշյալ քաղաքացու կողմից որդու օգտին ապօրինի գործողություն կատարելու մեկ այլ դեպք: Մասնավորապես՝ վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար վերջինս 2025 թվականին դիմել է Երևանի բնակչին, ով վստահեցրել է, որ իրավասու պաշտոնատար անձին 400.000 ՀՀ դրամ կաշառք տալու եղանակով կարող է կազմակերպել նշված գործընթացը, ինչին քաղաքացին համաձայնել է:

Արդյունքում՝ կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստացած անձը կաշառքի գումարն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ քաղաքացին իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունը՝ կաշառք տալն ավարտին հասցնել:

Խմբի կազմում կաշառք ստանալու համար «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին և նրա տեղակալին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Կաշառք տված քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

դիտվել է 205 անգամ
Լրահոս
ԲԴԽ-ն կրկին դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները Դուք եք 200-ից ավել դպրոց ու մանկապարտեզ է տվել թուրքին, հիմա ասում եք՝կառուցում ենք․ ավագանու անդամ (video) Ալիևը պետք է կանգնի դատարանի առաջ՝ 150,000 արցախահայերի էթնիկ զտման և Արցախի հայաթափման համար. Արտակ Բեգլարյանի հարցազրույցը «France 24»-ին Հունիսի 7-ից հետո իշխանափոխություն է լինելու․ Մանուկ Սուքիասյանն՝ Ավինյանին (video) Լեզվակռիվ Մեսրոպ Մանուկյանի և Ավինյանի միջև․ «Ինչե՞ր եք խոսում, սո՛ւտ», «7 միլիարդ քցել, չեն տվել» (video) Մոլագարը ԵԽ-ում ելույթ է ունենում այն մասին, որ ցանկանում է դառնալ ամենացածր աստիճանի վասալ Տո տվողին է՛լ, առնողին է՛լ. դե գնացե՛ք, հետ բերեք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին (video) Անդրազգային հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 16 մլն դրամ․ հետախուզվող անձը կալանավորվել է Աբովյանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ Քարակերտում 100 ոչխար ու գառներ են սատկել Դերասան Գոռ Հակոբյանը հայտարարել է որդու բուժման համար հայտարարված դրամահավաքի ավարտի մասին Իսրայելում մեկ օրում վիրավորվել է 179 մարդ Նիկոլը Ստրասբուրգում՝ բացահայտ դավաճանություն, ստեր․ Արմեն Աշոտյանը «մերկացնում է» Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ Խայտառակություն ԵԽԽՎ-ում․ Փաշինյանը «պայթել է»․ Էդգար Էլբակյան (video) Խամենեին վիրավորվել է. Իրանի ԱԳՆ հոգևոր առաջնորդի առողջական վիճակի մասին Սա արդեն զուտ հոգևորականության կամ աշխարհիկների կռիվը չէ. սա մեր լինելիության պայքարն է Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը. Սուրենյան Նոր թատերաշրջանը բացվեց․ բեմին արտաքին հետախուզության շոուն է (video) Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր ու վիրավորներ Լավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներին Ուրախ ավտոբուսներն ու ճոռոմ խոսքերը զուտ ծխածածկույթի դեր ունեն, բայց դա էլ ժամանակավոր էֆեկտ ունի Ընդդիմության խնդիրն է բնական ճանապարհով ձևավորվող ընտրությունը չլղոզել և չբարդացնել. Հովհաննիսյան Իրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող տանկերներին անցնել Հորմուզի նեղուցով Դրական գնահատական նշանակելու համար քոլեջի տնօրենին տվել է 500 ԱՄՆ դոլար կաշառք․ նախաքննության ավարտ ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հայտնել է երկրում 1348 քաղաքացիական անձի զոհվելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am