Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է մի գրառում, որով ճանաչվում էր Ցեղասպանության ճշմարտությունը․ Փելոսի

Ամերիկացի դեմոկրատ քաղաքական գործիչ, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին իր X-ի էջում անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու այդ այցի մասին սոցցանցում արված գրառումը հեռացնելու աղմկոտ իրադարձությանը։

Փելոսին գրել է, որ երբ 2022 թվականին, որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ, այցելեց Հայաստան, իրենց Կոնգրեսական պատվիրակությունը կանգնեց Ծիծեռնակաբերդում և հստակ ու կոշտ խոսեց Հայոց ցեղասպանության մասին, որովհետև, Փելոսիի համոզմամբ, ճշմարտությունը կարևոր է։

 

 

 

«Այդ ճշմարտությունը հաստատվեց, երբ Ներկայացուցիչների պալատը 2019 թվականին ճնշող մեծամասնությամբ ընդունեց երկկուսակցական բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, և երբ նախագահ Բայդենը 2021 թվականին ցուցաբերեց բարոյական առաջնորդություն՝ պաշտոնապես ճանաչելով այն — դիրքորոշում, որը ամոթալի կերպով հետ շրջվեց Թրամփի վարչակազմի կողմից։

Այնուամենայնիվ խորապես հիասթափեցնող է, թեև ոչ զարմանալի, տեսնել, որ փոխնախագահը ջնջել է մի գրառում, որով ճանաչվում էր այդ ճշմարտությունը։ Պատմությունը ջնջելը վիրավորում է զոհերի հիշատակը և թուլացնում է մեր հանձնառությունը մարդու իրավունքներին ամբողջ աշխարհում»,-գրել է Փելոսին։

Նշենք, որ ԱՄն փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր հայաստանյան այցի ընթացքում այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ։ Այնուհետև Վենսի սոցցանցային էջերում տարածվեց համապատասխան գրառում այցի մասին․ «Այսօր, փոխնախագահ Վենսն ու երկրորդ տիկին Ուշա Վենսն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր ծաղկեպսակ դնելու՝ ոգեկոչելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»։ Կարճ ժամանակ անց Վենսի աշխատակազմը գրառումը հեռացրեց և հայտնեց, թե գրառումը սխալմամբ է տեղադրվել անձնակազմի կողմից, որոնք փոխնախագահի գլխավորած պատիրակությունում չեն եղել:

Վենսի խոսնակն իր հերթին հայտարարել էր. «Այդ օգտահաշիվը կառավարվում է այն աշխատակիցների կողմից, որոնք հիմնականում տարածում են փոխնախագահի լուսանկարներն ու տեսանյութերը: Այս հարցի շուրջ փոխնախագահի տեսակետին կարող եք ծանոթանալ ինքնաթիռի մոտ նրա արած մեկնաբանությունում»,- գրել է լրատվամիջոցը: Իսկ ինքնաթիռ նստելուց առաջ Վենսն ասել էր․ «Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը: Ակնհայտ է, որ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցածը շատ սարսափելի բան է»։

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

168.am

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ ստեղծվել է մերձավորարևելյան պետությունների յուրատեսակ «դիվանագիտական բուֆեր» Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Լեհաստանը և Իտալիան հետևեցին Ռուսաստանի օրինակաին ԱՄՆ փոխնախագահն իր երկրի շահն է առաջ տանում, դուք տեր կանգնեք ձեր պետությանը․ Ավետիսյան Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, զոհ ու վիրավորներ կան Այս նկարից ոչ մի տեղ չեք տեսնի․ Կարեն Սարգսյան Թուրքիայում երկու նոր նախարարի երդմնակալության արարողությունից առաջ խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել Համաշխարհային սպորտի աստղերը Հայաստանում. Արման Ծառուկյանն ու Ջեյք Փոլը զբոսնել են Երևանում Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է մի գրառում, որով ճանաչվում էր Ցեղասպանության ճշմարտությունը․ Փելոսի ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանի դեմ ռազմական տարբերակից. Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար Դա նրանց գործն է․ Վենս Բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր Ռուսաստանը չի պլանավորում մասնակցել. Պեսկով Արման Ծառուկյանը նշել է միակ մարտիկին, որը կարող էր իրեն հաղթել Վենսը բացահայտել է՝ ինչ հարցեր է քննարկել Ալիևի հետ Քեզ մեկ դրամն էլ է շատ… Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ «մինի լճակը» պատուհաս էր դարձել վարորդների համար Ռուբեն Վարդանյանը ոչ միայն գենետիկորեն, այլև ընտրությամբ հայ է. Տաթևիկ Հայրապետյան Ավտոճանապարհներին ձյուն է տեղում Բաքվում Վենսն Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում Վերջերս 4 գերիների վերադարձի հարցում ՀՀ իշխանությունների դերակատարությունը չկար, նրանք նույնիսկ տեղյակ չէին. Արցախի ԱԺ պատգամավոր Թուրքիան և Սաուդյան Արաբիան ռազմարդյունաբերության ոլորտում համաձայնագիր են ստորագրել Սա արդարադատություն չէ, քաղաքական հաշվեհարդար է․Փաստաբանը՝ Գոռ Համբարձումյանի ձերբակալության մասին Մանկապղծության ահագնացող տեմպերն Ադրբեջանում «Նորք-Մարաշ» ԲԿ–ի տնօրենը՝ ՔՊ ցուցակում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am