Վաշինգտոնը TRIPP-ի միջոցով ձգտում է դիրքավորվել Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային երթուղում․ փորձագետ

Վենսի այցից մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստան էին ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները (Տեխաս, Դալլաս)՝ TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները սկսելու նպատակով: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ օրեր առաջ ամերիկայն ամենախոշոր ներդրումային ընկերությունը՝ Black Rock-ը ձեռք բերեց Թուրքիայում ադրբեջանական SOCAR-ին պատկանող կոնտեյներային տերմինալի բաժնետոսմերսը: Պայմանագրի համաձայն՝ սահմանվում է տերմինալի համատեղ տնօրինում SOCAR Turkey Enerji A.Ş. և Black Rocsk-ի ՛՛դուստր՛՛ Terminal Investment Switzerland Sàrl (TISS) ընկերությունների կողմից: Խոսքը Էգեյան ծովի ափին գտնվող տերմինալի մասին է, որն իր ծավալներով երրորդն է Թուրքիայում ու, ամենակարևորը, ապահովում է կայուն ելք դեպի Միջերկրական ծով:

Այժմ կրկին անդրադառնանք Հայաստան ժամանած AECOM ընկերությանը: NASDAQ ֆոնդային բորսայի կայքում որոնման արդյունքները ցույց են տալիս, որ 2023 թ. փետրվարին այդ ընկերության ինստիտուցիոնալ բաժնետեր է դարձել վերոնշյալ Black Rock-ը (12%): Ըստ ամերիկայն որոշ բաց աղբյուրների՝ Black Rock-ը ներկայացված է AECOM-ում նաև անուղղակիերոն՝ մի շարք դուստր ընկերությունների տեսքով:

Ի՞նչ է սա նշանակում:

Black Rock-ը պարզապես բիզնես-սուբյեկտ չէ, այլ ԱՄՆ կառավարության ու, մեծ հաշվով, ՛՛խորքային պետության՛՛ հետ ուղիղ աֆիլացված ակտոր: Թեև այն համարվում է պասիվ ներդրող, այն ունի քվեարկելու իրավունք բաժնետերերի ընդհանուր ժողովներում և մասնակցում է ընկերությունների բարձրագույն ղեկավարության նշանակմանը: BlackRock-ը 3900 ամերիկյան հրապարակային ընկերություններից մոտ կեսում տնօրինում է անվանական բաժնետոմսերի փաթեթների ավելի քան 5%-ը։ Այն հանդիսանում է նաև մրցակից ընկերությունների՝ ԱՄՆ ՛՛մեծ քառյակի՛՛ բանկերի խոշոր բաժնետեր։

Փաստացի Վաշինգտոնը, ինչպես բազմիցս եմ նշել, TRIPP-ի միջոցով ձգտում է դիրքավորվել Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային երթուղում՝ ստանձնելով եվրասիական կարևոր խաղացողի դերը: Ձևավորվում է նոր լոգիստիկ մեգածրագիր, որի նպատակն է դիվերսիֆիկացնել Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի միջև կապը, սակայն բացառապես ամերիկյան կապիտալի վերահսկողության ներքո: TRIPP-ն ու Թուրքիայում ձեռքբերված տերմինալն այդ լոգիստիկայի կարևոր հանգույցներից են:

Սա այն դեպքերից է, երբ պետության աշխարհաքաղաքական շահերն ամբողջությամբ համընկնում են խոշոր կապիտալի շահերի հետ:

Հ.Գ. Այս ամենի համատեքստում՝ առաջիկայում սպասեք զարգացումների ՛՛չեզոք՛՛ Թուրքմենստանում:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Դա նրանց գործն է․ Վենս Բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր Ռուսաստանը չի պլանավորում մասնակցել. Պեսկով Արման Ծառուկյանը նշել է միակ մարտիկին, որը կարող էր իրեն հաղթել Վենսը բացահայտել է՝ ինչ հարցեր է քննարկել Ալիևի հետ Քեզ մեկ դրամն էլ է շատ… Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ «մինի լճակը» պատուհաս էր դարձել վարորդների համար Ռուբեն Վարդանյանը ոչ միայն գենետիկորեն, այլև ընտրությամբ հայ է. Տաթևիկ Հայրապետյան Ավտոճանապարհներին ձյուն է տեղում Բաքվում Վենսն Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում Վերջերս 4 գերիների վերադարձի հարցում ՀՀ իշխանությունների դերակատարությունը չկար, նրանք նույնիսկ տեղյակ չէին. Արցախի ԱԺ պատգամավոր Թուրքիան և Սաուդյան Արաբիան ռազմարդյունաբերության ոլորտում համաձայնագիր են ստորագրել Սա արդարադատություն չէ, քաղաքական հաշվեհարդար է․Փաստաբանը՝ Գոռ Համբարձումյանի ձերբակալության մասին Մանկապղծության ահագնացող տեմպերն Ադրբեջանում «Նորք-Մարաշ» ԲԿ–ի տնօրենը՝ ՔՊ ցուցակում Ոստիկանները մտել են դասարան, վերցրել երեխաների հեռախոսներն ու պահանջել, որ աղջիկները մազերը կապեն Դեղորայքի գնաճը մնում է չկառավարվող. ծանր հարվածի տակ է սոցիալապես խոցելի խավը. պատգամավոր Քոլեջի վրա զինված հարձակման հետևանքով երկու վիրավոր կա Իրանի հրթիռային կարողությունների հարցը կարմիր գիծ է. Շամխանի Ինչո՞ւ է հենց Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոսանքի վարձը ՀԷՑ-ը զեղչել Հայաստանում սկսել է «քվեարկել» մեկ այլ ընտրազանգված՝ «իրական Հայաստանի» բնակիչները․ Օսկանյան Վաշինգտոնը TRIPP-ի միջոցով ձգտում է դիրքավորվել Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային երթուղում․ փորձագետ Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «Lada»-ն․ ըստ վարորդների՝ պատճառը մերկասառույցն է եղել Գիտե՞ք՝ ինչ է արել Դավիթ Համբարձումյանը մասիսցիների համար․ ի՞նչ է պատմում Մասիսի բնակիչը (video) Ինձ խաբել են ու խաբել է այս իշխանությունը․ Արթուր Խաչիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am