«Երեկ Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ խոստովանություններ արեց». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է. «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք, բացահայտ խոստովանություններ արեց։

1. Որքան էլ այս ռեժիմը ճոռոմաբանում էր Հայաստանի ինքնիշխանության մասին, Նիկոլը բացահայտ հրճվանքով կապեց Հայաստանի հետագա գոյությունը օտարերկրյա պետության և այդ պետության կողմից իրականացվելիք լոգիստիկ ծրագրի հետ։

Նման խոստովանությունը Հայաստանի պետականության հյուծման, արտաքին հնարավոր պրոտեկտորատի տակ դնելու և ինքնիշխանության ճգնաժամի վկայությունն է։

Սա շողուլից ընկած պետության արտաքին քաղաքականություն է, որտեղ իրական անկախության եւ ինքնիշխանության մասին խոսք լինել չի կարող։

2-րդ խոստովանությունը, որ արեց Փաշինյանը, վերաբերում էր Հայ Առաքելական եկեղեցուն։

Եկեղեցու դեմ իր սանձազերծած արշավը, թեպետ ի սկզբանե պարզ էր, որ ունի բացառապես քաղաքական նպատակներ, որոնք քողարկվում էին բարոյագիտական զրույցներով, առաջին անգամ հենց Նիկոլի շուրթերով հիմնավորվեց որպես բացահայտ քաղաքական։

Նիկոլը եկեղեցու դեմ ռեպրեսիաները ուղիղ խոսքով պայմանավորեց այն հնազանդեցնելու եւ իրեն ենթարկացնելու ծրագրով։

3. Խոսելով դելիմիտացիայի մասին՝ Փաշինյանը խոստովանեց, որ այն շատ երկար գործընթաց է, ուստի Հայաստանի տարածքում ապօրինի գտնվող ադրբեջանական զորքերը կարող են տասնյակ տարիներ շարունակել տեղակայվել մեր հողերի վրա՝ եթե երբեւէ դուրս գան։

4. TRIPP-ի մասին եւս եղան որոշ «էքսկլյուզիվ» տեղեկություններ։ Այսպես, Նիկոլի խոսքից պարզ դարձավ, որ դրա լայնությունը լինելու է առնվազն 500 մետր, այսպիսով օտարերկրյա կառավարմանը կհանձնվի մեր պետական տարածքի մոտ 22 ք.կմ:

5. Ավելին, պարզվում է, կարելի է նաեւ «պատվերով դելիմիտացիա» անել՝ TRIPP-ին սահմանակից հատվածներում՝ մոտ 1.5 կմ ամեն կողմից (այդ թվում՝ Նախիջեւանի):

Այդ դեպքում ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում։

TRIPP-ի համար կարելի՞ է, Ջերմուկի համար՝ ո՞չ»:

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Գիտե՞ք՝ ինչ է արել Դավիթ Համբարձումյանը մասիսցիների համար․ ի՞նչ է պատմում Մասիսի բնակիչը (video) Ինձ խաբել են ու խաբել է այս իշխանությունը․ Արթուր Խաչիկյան (video) Ինչ են հայտնել տուժողները եւ վկաները Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ (video) Աշխատատեղ չկա, գյուղում շատ տների դռներ են փակվել, հիմնականում գնացել են Ռուսաստան․ Մովսեսի բնակիչ (video) Ինչքա՞ն գումար է ծախսում Աննա Հակոբյանն իր զարդերի վրա (video) Արա՛, ինչի՞ վրա եք ուրախացել․ Զոհրապ Բեկ-Գասպարենցը հունից դուրս եկավ (video) «Անդրանիկ Քոչարյա՛ն՝ բեղավոր կռիս, դու խոսելու իրավունք չունես»․ մանկավարժ (video) Ցարական Ռուասատանում չի եղել «ադրբեջանցի»․ Ստեփան Հասան-Ջալալյանը՝ փաստերով (video) Ավինյա՛ն, արի ու պատասխան տուր այս ցեխափոսերի համար․ Սոնա Աղեկյանի լայվը (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ի՞նչ դեղ են տվել Վարդան Ղուկասյանին․ նրա կյանքին վտանգ է սպառնում․ Զարուհի Փոստանջյան (video) Աբելյան փողոցը իր քանդուքարափով վերածվել է Գազայի․ ավագանու անդամ (video) Ի վերջո ատոմակայանը ե՞րբ է փակվելու, ի՞նչ պայմաններում․ Փաշինյանի պատասխանը (video) Հիմա լսեք ամենասարսափելին․ Արթուր Խաչիկյանը՝ թալանի մասին թվերով (video) «Մենք մեր ձեռքերը կկտրենք», «կուտե՛ն նման բան ասողները»․ Փաշինյանը նորից ջղաձգվեց ԱԺ-ում (video) «Արսեն Թորոսյա՛ն,ես այնքան եմ ապրելու, որ ձեր անկումը տեսնեմ»․ մանկավարժ (video) Վերջին սոցհարցումներն են դրել Փաշինյանի սեղանին և դա իրեն ցնցումների մեջ է գցել․ Գառնիկ Դանիելյան (video) Իրանի ապակայունացումը մահացու վտանգ է Հայաստանի համար․ ի՞նչ է զգուշացնում Արթուր Խաչիկյանը (video) «Նիկո՛լ, ես ձեզ խոստանում եմ՝ այդ ֆայլերը ես բացահայտելու եմ»․ Զարուհի Փոստանջյան (video) Իշխանությունն ահավոր վախերի մեջ է, ժողովրդին ուզում է վախեցնել, բայց գազազեցնում, զայրացնում են (video) Կետ առ կետ լսեք Վենսի այցի վտանգավոր հետևանքները․ Անժելա Թովմասյան (video) «Անամո՛թ, դու համաշխարհային այլասերված ամենամեծ թալանչին ես»․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Սխալ էր Վենսի կողմից Հայաստանի ընտրություններին անդրադառնալը․ Սուրեն Սարգսյան Խաչատուր Հունանյանը կրկին աջակցության կարիք ունի. նրան բարդ վիրահատություն է սպասվում #ՀԻՄԱ․ «Տո դուք ո՞վ եք․ Նիկո՛լ, ես ձեր ամբողջ թալանը պայթեցնելու եմ»․ Զարուհի Փոստանջյան (video) «Երեկ Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ խոստովանություններ արեց». Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am