«Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը․ PostՎենսյան իրականություն․ Վահե Հովհաննիսյան

«Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը։ PostՎենսյան իրականությունը մի քանի նոր հարցադրումներ է բերում ներքին օրակարգ և սրբագրումներ մտցնում նախընտրական ծրագրերում։


Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

««Արևմտամետ հասարակությունը» հիմա գնում է դեպի Եվրոպա՞, թե՞ ԱՄՆ։ Ո՞ւ ր է նրանց առաջնորդում Նիկոլը։ Գործող աշխարհում դրանք լրիվ տարբեր բաներ են։ Այս երկուսը գրեթե սառը պատերազմի մեջ են՝ տարբեր կարճաժամկետ և ստրատեգիական նպատակներով։ Մենք ո՞ւր ենք գնում։ Եվ եթե հակաիշխանական համակարգերը ճիշտ և համառորեն դնեն հարցադրումը, ապա հասարակությունը կհասկանա, որ մեզ այս իշխանությունը առաջնորդում է միայն մեկ տեղ՝ Թուրքիայի ծայրագավառ։

Երբ ԱՄՆ-ում դեմոկրատները գան իշխանության, ի՞նչ է լինելու «Թրամփի ուղու» հետ։ Ամենայն հավանականությամբ՝ ամերիկացիները կարճ ժամանակում հետ են քաշվելու՝ իրենց բաժնեմասերը վաճառելով միակ գնորդին՝ թուրքերին-ադրբեջանցիներին։

Ակնհայտ է, որ պետական համակարգին և քպ-ական ակտիվին հանձնարարված է ամեն տեղ արտասանել 9 մլրդ-ի «ներդրման» մասին։ Բայց այս սուտը նույնիսկ 24 ժամվա կյանք չունեցավ։ Հիմա Արծրուն Հովհաննիսյանն էլ չկա, որ մեղքը վրան բարդեք, թե «մինչև նոյեմբերի 8 մեզ խաբել է, գիտեինք թե հաղթում ենք...»։ Ինքնուրույն մտածելը վատ բան չէ։

Ծիծեռնակաբերդ այցելության գրառումը ջնջել և Բաքվում հայտարարել, թե «Ադրբեջանում տիրում է տոլերանտ մթնոլորտ, որտեղ տարբեր կրոնների ներկայացուցիչները հանգիստ ապրում են որպես մեկ ընտանիք՝ խաղաղության և բարեկամության մեջ»... Մարդն անասունից տարբերվում է նաև արժանապատվության գաղափարով։ Քանդվող Արցախի ու հայկական եկեղեցիների պայմաններում լսել նման բան ու ծափահարել Վենսին՝ վիրավորական է։

Պարզվեց, որ ոչ մի փոխադարձություն չկա։ Ոչ մի։ Թուրք և ադրբեջանցի վարորդները հանգիստ շարժվելու են մեր այդ ճանապարհով։ Եվ չի լինելու մեկ հայ վարորդ, որը Ադրբեջանի տարածքով մեքենան կվարի դեպի Ռուսաստան։ Նորից հիշեցնեմ. այս պրոցեսում «Արծրուն» չկա, չասեք՝ չէինք հասկանում, մեզ խաբեցին։

Վենսը գնաց իր հեռու Ամերիկան։ Կողմերից ամեն մեկը ստացավ իրենը։ Մենք ի՞նչ ստացանք։

Ի՞նչ է շահել Հայաստանը, երբ անվերապահորեն կատարել է Ադրբեջանի ամենակոշտ պայմանը՝ անխոչընդոտ միջանցք Ադրբեջանի երկու հատվածների միջև։ Դիմացը ի՞նչ է ստացել Հայաստանը։ Երևանից Կապան չես կարողանում նորմալ գնալ։

Նույն միջանցքի պայմանը կար 2020-ին՝ հայկական Արցախը պահելու դիմաց, և այս նույն իշխանություններն իրենց պատռելով գոռում էին՝ «Միջանցք չի´ լինելու»։ Հիմա միջանցքը տալիս են, Արցախը չկա, մեզ ասում են՝ ուրախացե´ք ու ծափահարե´ք։ Ու կոտրված, Արցախ կորցրած ժողովրդի մի հատված ծափահարում է՝ առանց հասկանալու կատարվածը։ Եվ առանց հասկանալու կատարվելիքը։

Մի իշխանություն, որը տապալել է ներքին բոլոր ոլորտները, փորձում է խաբել արտաքին հեքիաթներով։ Իսկ հեքիաթը շատ տխուր է, Վենսի այցը վկա։ Սյունիքը դառնում է «ադրբեջանական ճանապարհի» և հանքերի ռեգիոն, որն անխնա օգտագործելու են։ Չկարողանալ ամերիկյան միջնորդությունից իրական օգուտ քաղել, սա իհարկե առանձին «տաղանդ» է պահանջում։

Այնուհանդերձ, նույնիսկ այսօրվա վիճակում հնարավոր է բանակցել և ավելի դրականորեն կառավարել հետագա ընթացքը, քանի դեռ պայմանավորվածությունները հում են։ Հաջորդ իշխանությունները պետք է, այս պահից սկսած, իրենց նախընտրական ծրագրում ունենան այս խնդրի լուծումները»։

դիտվել է 105 անգամ
Լրահոս
ՌԴ-ն ավելի մատչելի և որակով ԱԷԿ կարող է կառուցել․ Պեսկով Հիբրիդային անասնաֆերմայի ներկայացուցիչները սկսել են...Խուդոյան 4 հնարավոր քայլ՝ Ուկրաինայի կողմից Հայաստանը վերջին երկիրն էր, որտեղ ես կսպասեի բանտում այցելել արքեպիսկոպոսի․ Ջոել Վելդկամպ Դուք էս ի՞նչ արեցիք, տղերք, էս ի՞նչ արեցիք․ Աշոտ Մինասյան Վեհափառն ու Ռոբերտ Ամստերդամը քննարկել են անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների հարցը Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը Գերմանիան կոչ է անում զգուշավոր լինել Թուրքիա մեկնելիս Սամվել Կարապետյանն ընտրվեց կուսակցության նախագահ ԱՄՆ փոխնախագահին ՀՀ ոչ մի պաշտոնյա Ծիծեռնակաբերդում չի ուղեկցել, վախենում են թուրքերին չհաճոյանալուց Լոռու մարզում դպրոցներից մեկից ծանր վիճակում Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ Փաստաբաններին չեն թույլատրում ներգրավել ձերբակալվածների պաշտպանությանը. փսատաբան (video) Փաշինյանը «հանձնարարել» է այնպես անել, որ երանի տան 37թ․-ին․ ովքեր են ձերբակալվել Վաղարշապատում․Լիա Սարգսյան Էջմիածնում անհեթեթ մեղադրանքներով խուզարկություններ են. պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել ՔԿ (video) «Հայաստանն էլ եք դուք կործանել, սահմանադրությունն էլ եք դուք տապալում»․ Արծվիկ Մինասյանի կոշտ խոսքը (video) 10-ից ավելի ձերբակալված կա. Սեւակ Խաչատրյանը ներկայացնում է իրավիճակը (video) Չփորձվե՛ք մանիպուլացնել մեր ասածները․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին (video) Հստակ պատասխանե՛ք՝ Ալիևը միջամտո՞ւմ է ՀՀ ներքաղաքական կյանքին․ Արմենուհի Կյուրեղյանը՝ Հայրապետյանին (video) Ես հիմա ձեզ ասեմ՝ ինչու եք այս օրենքը բերել․ Գեղամ Մանուկյան (video) Սա ձեր հերթական ռեպրեսիվ գործիքակազմն է․․․ Լիլիթ Գալստյանը բացահայտում է ՔՊ-ի նոր անօրինությունը (video) Ի՞նչ է իրականում ասել Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատավարության ֆարսի ժամանակ (video) Պարզվեց` ոչ թե մեզ են տալու, այլ մենք ենք տալու. փող` 9 միլիարդ դոլար․ Անդրանիկ Թևանյան (video) Այս ամենը կապ ունի սպասվող Ազգային ժողովի ընտրությունների հետ. Խաչատրյանը՝ Վաղարշապատի ձերբակալությունների մասին «Մի մտեք այդ դաշտ»․ երկխոսություն Արթուր Խաչատրյանի ու ԲՏԱ նախարարի միջև (video) #ՈՒՂԻՂ․ «Զատուլինը պայթեցրեց ռումբը․․․»․ Տիգրան Չոբանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am