Ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում․ ընտանիքը մանրամասներ է հայտնում

Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փոխանցել է փետրվարի 10-ի նիստում իր վերջին խոսքի բովանդակությունը։ Հրաժարվելով մասնակցել արդարադատության իմիտացիային՝ Ռուբեն Վարդանյանը խոսել է արժանապատվության, պատասխանատվության և խաղաղության մասին, որը հնարավոր է միայն հավասարների միջև։ Ստորև ներկայացվում է Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրության հայերեն տեքստը:


«Փետրվարի 10-ին հանդես եկա եզրափակիչ խոսքով՝ փաստաբանին արգելելով ներկայացնել պաշտպանական փաստարկներ, որովհետեև տեղի ունեցողը համարում եմ ոչ թե դատ, այլ դատական ֆարս, քանի որ դատական նորմալ գործընթացի որևէ հնարավորություն չի եղել։ Ուստի, չնայած դատավորների դիմադրությանը, փաստաբանը չներկայացրեց որևէ փաստարկ կամ հիմնավորում: Իսկ ես խոսեցի շատ կարճ։ Չեմ ուզում կրկնել, հիմնական մտքերի մասին արդեն խոսել եմ դեկտեմբերին։ Բայց ես կարդացի մի կարևոր բանաստեղծություն, որը կցանկանայի կարդալ նաև ձեզ համար․ ես այնտեղ երկու բանաստեղծություն եմ կարդացել։ Հիմա ուզում եմ դրանցից մեկը ներկայացնել ձեզ։ Ու այն ավելի շատ երևի Հայաստանի՛ մասին է, քան այն վայրի, որտեղ ես գտնվում եմ։

Այս բանաստեղծությունը գրվել է 16-րդ դարի սկզբին, հեղինակը ադրբեջանցի գրող Ֆիզուլին է, ռուսերեն թարգմանությունը՝ Վլադիմիր Լուգովսկոյի.

Падишах золотой земли подкупает людей серебром,

Он готовит полки для захвата другой страны,

Сотней козней и хитростей он побеждает её,

Но и в этой стране нету радостей и тишины.

И в тот гибельный час, когда рок совершил поворот,

Гибнет сам падишах, и страна, и миллионы людей.

Посмотри: это я властелин, дервиш, сильный войсками слов.

Громоносное слово — источник победы моей.

Видишь, каждое слово моё — великан, что из истины силу берёт,

Если слово захочет, будут море и суша покорны ему.

И куда б я его ни послал, слову чужды почёт и казна;

Слово, взявши страну, никого не заточит в тюрьму.

Все стихии вселенной слово моё не сотрут,

Не раздавит его колесо вероломной судьбы.

Пусть властители мира мне не даруют благ;

У меня в голове есть корона скромной моей резьбы.

Я свободен во всём! Кто б ты ни был, слушатель мой,

Ты не должен за корку хлеба преходящего быть слугой (Մի կտոր անցողիկ հացի համար ծառա մի՛ եղիր).

Եվ անգամ բենզինի գնացքների համար: Ասել ու կրկնում եմ․ պետք է հասկանանք, որ մեզ խաղաղության երկար ճանապարհ է սպասվում, ինչը հեշտ չէ։ Մենք դեռ պետք է անցնենք ներքին մեծ վերածննդի միջով, առաջին հերթին վերականգնենք ինքներս մեզ, որովհետև, կրկնում եմ, խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կլինեն երկու հավասար հարևաններ։

Եթե մեկը ստորանալու է մյուսի առաջ, ոչինչ չի ստացվի, ոչ մի խաղաղություն չի լինի։ Հույս ունեմ, որ մենք սա կգիտակցենք ու կհասկանանք, որ ամեն ինչ կախված է միմիայն մեզնից, ինքնավերականգնվելու, ինքներս մեզ հարգելու մեր կարողությունից՝ չկորցնելով այն գիտակցումը, որ մենք իսկապես պետք է ապրենք խաղաղության մեջ մեր տարածաշրջանում։

Դատին ասել ու երեք անգամ կրկնել եմ այն, ինչն ասելուց ինձ փորձում էին ընդհատել․ Արցախը եղել է, Արցախը կա և Արցախը կլինի հենց գոյաբանական առումով։ Այն, որ Արցախը եղել է, կա և կլինի։

Սա իրավական բնույթի հարց չէ, այլ այն մասին է, որ պարզապես չի կարելի վերցնել և ջնջել ոչ ոքի։ Եվ ես խորապես համոզված եմ դրանում։ Ասել եմ, որ ամեն ինչ կանեմ, որպեսզի դեռ մեր, դեռ իմ, հուսով եմ, կյանքի ընթացքում հակամարտության երեք կողմերի ղեկավարները միասին ծաղիկներ խոնարհեն ցանկացած ազգի ու կրոնի ներկայացուցիչների գերեզմաններին և ներողություն հայցեն բոլոր մայրերից իրենց զոհված զավակների համար։ Հույս ունեմ, որ դա մի օր տեղի կունենա, և որ տեղի կունենա հենց հարգանքով՝ բոլորի ու միմյանց նկատմամբ։

Ես նաև ասացի, որ երջանիկ եմ այստեղ` այս դատին ներկայացնել հայ ժողովրդին, որևէ պատժից կամ որոշումից չեմ վախենում ու պատրաստ եմ ընդունել այն բացարձակ հանգիստ, որովհետև տեղի ունեցողը ոչ թե դատ է, այլ դատաստան։ Եվ, ցավոք, նրանք չօգտագործեցին առիթը, չօգտվեցին դատական նորմալ գործընթաց անցկացնելու հնարավորությունից, որը թույլ կտար իսկապես երկարաժամկետ խաղաղության հիմք դնել։ Դրա փոխարեն նրանք կազմակերպեցին անհասկանալի, ոչ պրոֆեսիոնալ շոու, որը, ցավոք, որևէ մեկին որևէ օգուտ չտվեց, և առաջին հերթին՝ հենց ադրբեջանական պետությանը։ Վստահ եմ»։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Դատարանը վերադարձրել է Մայր Աթոռի դեմ 2 հայցադիմումները ՌԴ-ն ավելի մատչելի և որակով ԱԷԿ կարող է կառուցել․ Պեսկով Հիբրիդային անասնաֆերմայի ներկայացուցիչները սկսել են...Խուդոյան 4 հնարավոր քայլ՝ Ուկրաինայի կողմից Հայաստանը վերջին երկիրն էր, որտեղ ես կսպասեի բանտում այցելել արքեպիսկոպոսի․ Ջոել Վելդկամպ Դուք էս ի՞նչ արեցիք, տղերք, էս ի՞նչ արեցիք․ Աշոտ Մինասյան Վեհափառն ու Ռոբերտ Ամստերդամը քննարկել են անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների հարցը Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը Գերմանիան կոչ է անում զգուշավոր լինել Թուրքիա մեկնելիս Սամվել Կարապետյանն ընտրվեց կուսակցության նախագահ ԱՄՆ փոխնախագահին ՀՀ ոչ մի պաշտոնյա Ծիծեռնակաբերդում չի ուղեկցել, վախենում են թուրքերին չհաճոյանալուց Լոռու մարզում դպրոցներից մեկից ծանր վիճակում Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ Փաստաբաններին չեն թույլատրում ներգրավել ձերբակալվածների պաշտպանությանը. փսատաբան (video) Փաշինյանը «հանձնարարել» է այնպես անել, որ երանի տան 37թ․-ին․ ովքեր են ձերբակալվել Վաղարշապատում․Լիա Սարգսյան Էջմիածնում անհեթեթ մեղադրանքներով խուզարկություններ են. պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել ՔԿ (video) «Հայաստանն էլ եք դուք կործանել, սահմանադրությունն էլ եք դուք տապալում»․ Արծվիկ Մինասյանի կոշտ խոսքը (video) 10-ից ավելի ձերբակալված կա. Սեւակ Խաչատրյանը ներկայացնում է իրավիճակը (video) Չփորձվե՛ք մանիպուլացնել մեր ասածները․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին (video) Հստակ պատասխանե՛ք՝ Ալիևը միջամտո՞ւմ է ՀՀ ներքաղաքական կյանքին․ Արմենուհի Կյուրեղյանը՝ Հայրապետյանին (video) Ես հիմա ձեզ ասեմ՝ ինչու եք այս օրենքը բերել․ Գեղամ Մանուկյան (video) Սա ձեր հերթական ռեպրեսիվ գործիքակազմն է․․․ Լիլիթ Գալստյանը բացահայտում է ՔՊ-ի նոր անօրինությունը (video) Ի՞նչ է իրականում ասել Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատավարության ֆարսի ժամանակ (video) Պարզվեց` ոչ թե մեզ են տալու, այլ մենք ենք տալու. փող` 9 միլիարդ դոլար․ Անդրանիկ Թևանյան (video) Այս ամենը կապ ունի սպասվող Ազգային ժողովի ընտրությունների հետ. Խաչատրյանը՝ Վաղարշապատի ձերբակալությունների մասին «Մի մտեք այդ դաշտ»․ երկխոսություն Արթուր Խաչատրյանի ու ԲՏԱ նախարարի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am