Արցախը եղել է, կա և կլինի. ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի «դատական» նիստում վերջին խոսքի ժամանակ
Արցախը եղել է, կա և կլինի. ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի «դատական» նիստում վերջին խոսքի ժամանակ
Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փոխանցել է փետրվարի 10-ի նիստում իր վերջին խոսքի բովանդակությունը։
Ասել ու կրկնում եմ․ պետք է հասկանանք, որ մեզ խաղաղության երկար ճանապարհ է սպասվում, ինչը հեշտ չէ։ Մենք դեռ պետք է անցնենք ներքին մեծ վերածննդի միջով, առաջին հերթին վերականգնենք ինքներս մեզ, որովհետև, կրկնում եմ, խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կլինեն երկու հավասար հարևաններ։
Դատին ասել ու երեք անգամ կրկնել եմ այն, ինչն ասելուց ինձ փորձում էին ընդհատել․ Արցախը եղել է, Արցախը կա և Արցախը կլինի հենց գոյաբանական առումով։ Սա իրավական բնույթի հարց չէ, այլ այն մասին է, որ պարզապես չի կարելի վերցնել և ջնջել ոչ ոքի։
Ես նաև ասացի, որ երջանիկ եմ այստեղ` այս դատին ներկայացնել հայ ժողովրդին, որևէ պատժից կամ որոշումից չեմ վախենում ու պատրաստ եմ ընդունել այն բացարձակ հանգիստ, որովհետև տեղի ունեցողը ոչ թե դատ է, այլ դատաստան։
