Եղբայրության մրցանակ՝ եղբայրների ցմահ աքսորի համար

Հայ ժողովրդի հավաքական վիրավորանքը ուղղված չէ ոչ ամերիկացիներին, ոչ եվրոպացիներին, ոչ անգամ Ալիևին, ով նրանց տնից ու տեղից զրկեց։ Ամեն մեկն իր գործն է արել՝ իր պետության շահերին համապատասխան։ Հայ ժողովրդի հավաքական վիրավորանքը ուղղված է մեր իշխանություն կոչվածին, որը բոլորը օգտագործում են՝ գեղեցիկ փաթեթավորմամբ հայ ժողովրդին ներկայացնել կորուստները… Մարդը հասկանում է, որ այն, ինչ նրա համար իրական ցավ ու կորուստ է, ուրիշները կարող են դարձնել «խաղաղություն», «մրցանակ» կամ «դիվանագիտական հաջողություն»։ Ուրիշնե՜րը, ամրագրեք այդ բառը։


Բայց երբ այդ «գեղեցիկ փաթեթավորումն» անում է Տանդ մեծը, դա շոկ է։ Երբ տունն այրվում է, երեխաները կրակի մեջ են, ծնողը պարում ու թմբուկ է զարկում, դրան այլ անուն ոչ մեկը չի տալիս, քան խելագարություն… Երբ մի կողմից ունես «կորուստ, ցավ, մահ, ստորացում», մյուս կողմից՝ միջազգային «պատվո» և «խաղաղության» մրցանակներ են տալիս կորուստ փաթեթավորողին, հասարակությունը ապրում է պատմության և արդարության խեղաթյուրված ընկալում։ Մե՞նք ենք գիժ, թե՞ աշխարհը…

Հասարակությունն ապրում է երկու հակադիր հոսանքների մեջ՝ ակնհայտ ցավը և անհասկանալի պատիվը, անհասկանալի ընդունելիությունը։ Սա ձևավորում է կորստի, անպատասխանատվության ու հոգեբանական ախտաբանական շոկի մշակույթ։ Այս շոկը դառնում է հավաքական հոգեբանական ժառանգություն, որը սովորեցնում է մի բան․ ինչպես էլ քեզ հետ վարվեն, պիտի լռես ու հանդուրժես։ Բայց հենց այդ ընթացքում է, որ ժողովուրդը սովորում է նաև դիմանալ, տեսնել, հիշել ու պահել իր ցավը, դարձնելով այն ուժի աղբյուր՝  չհանձնվել։ 

Բոլորովին պատահական չէ այն նսեմացումը, երբ Զայեդի «Մարդկային եղբայրության 2026» մրցանակը Փաշինյանին տրվում է հենց այն ժամանակ, երբ Բաքուն ցմահ դատապարտում է Արցախի առաջնորդներին։ Եղբայրության մրցանակ՝ եղբայրների ցմահ աքսորի համար։ Եվ հենց այս հակադրությունն է, որ ձևավորում է մեր հավաքական հիշողությունը, զգայունությունը և դիմացկունությունը՝ դառնալով հոգեբանական ու բարոյական հիմք՝ շարունակելու պայքարել, հիշել։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am