Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին

Արագածոտնի մարզի Բերքառատ բնակավայրի դպրոցի տնօրեն Աննա Վարդանյանը, որը ուսուցիչների հետ մայիսի 13–ին դասերի ժամին գնացել էր ՔՊ–ի քարոզարշավին, հերքում է իր եւ ուսուցիչների կազմակերպված մասնակցությունը քարոզարշավին։ Նա հերքել է նաեւ իր իսկ ղեկավարած դպրոցի ուսուցչուհու պատմածը NEWS.am–ին, որ դպրոցի դասերը կրճատել են, որ գնան Ծաղկահովիտ ՔՊ քարոզարշավին, եւ որ Գազելը նրանց տրամադրել է «շրջկենտրոնը»։

Բերքառատի վարչական ղեկավար Մերուժան Մինասյանն էլ է հերքել տնօրենի մասնակցությունը, մինչեւ այն պահը, երբ NEWS.am–ի թղթակիցը ցույց է տվել իր նկարահանած կադրերը, որտեղ երեւում է՝ ինչպես է տնօրենը ուսուցիչների հետ նստում մեքենան։

Չնայած դպրոցի կերպարվեստի ուսուցչուհի Վարդիթեր Գրիգորյանը մայիսի 13–ին մեզ ասել էր, որ շրջկենտրոնից են Գազելը տրամադրել, վարչական ղեկավարը վստահեցրել է՝ մանկապարտեզի Գազելն է եղել, ուսուցիչները փողոցում տեսել են, կանգնեցրել և հասել Ծաղկահովիտ՝ Փաշինյանի քարոզարշավին։

Դպրոցի տնօրեն Աննա Վարդանյանը, որը հրաժարվել էր մեկնաբանություն տալ NEWS.am–ին, հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրին։ Նա վստահեցրել է, թե Փաշինյանի քարոզարշավին մասնակցել են միայն այն ուսուցիչները, որոնց դասերն ավարտված են եղել, իսկ իր մասնակցության մասին ոչինչ չի ասել։

Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում տնօրենն ասում է՝ միայն տարրական դասարանների աշակերտների դասերն են շուտ ավարտել՝ դպրոցի հոսանքազրկման պատճառով, պնդում, թե ինքը չի կարող ասել՝ քանի ուսուցիչ է մասնակցել քարոզարշավին, կերպարվեստի ուսուցչուհին էլ, որը մեզ ասել էր, որ բոլոր ուսուցիչներով են եկել քարոզարշավի, «մանավանդ տնօրենը», Հանրայինին ասել է՝ չգիտի, թե ուրիշ ովքեր են եղել իրենց դպրոցից։ Ընդհանրապես, Հանրայինի ռեպորտաժն ամբողջությամբ այն կանխավարկածով էր, թե կատարվածում իրավախախտում չկա, ու թեեւ ռեպորտաժում կադրեր էին օգտագործված մայիսի 13–ի՝ NEWS.am–ի աղմկահարույց նկարահանումներից, ռեպորտաժը կառուցված էր այնպես, ասես լրագրողն այդ կադրերը չի էլ տեսել։ Ռեպորտաժը նաեւ պատմում էր այն մասին, թե Փաշինյանի օրոք ինչ փոփոխություններ են եղել դպրոցում՝ արդարացնելով ուսուցիչների արարքը, թե իբր գնացել են Փաշինյանին շնորհակալություն հայտնելու։

Փաշինյանի հրահանգով ծառայողական քննություն է սկսվել Արագածոտնի մարզի չորս դպրոցներում՝ տնօրենների կողմից հնարավոր իրավախախտումները բացահայտելու նպատակով։ Փաշինյանը, սակայն, կտրականապես հերքում է ենթադրյալ մեղավորների շրջանակն ընդլայնելու հնաավորությունը։ Չնայած հակառակը վկայող բազմաթիվ փաստերի՝ նա բացառում է, որ տնօրեններին կարող էր հրահանգ տրվել վերին օղակներից, օրինակ, մարզպետարաններից։

դիտվել է 720 անգամ
Լրահոս
Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք» Հիմարությու՛ն է մանդատները չվերցնելը․ Անժելա Թովմասյան (video) ԳՇ պետը ճիշտ չի ասում. Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել (video) 3 պատճառ՝ ինչու պետք է չհրաժարվել մանդատներից... (video) Ասեմ՝ ինչու են հենց Զվարթնոցում նկարել Ծառուկյանի դեմ այս խայտառակ ապօրինությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Կատաստրոֆիկ է․ Ռուսաստանը հենց չճանաչի ՀՀ ընտրության արդյունքները, ուրեմն․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am