Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Սամվել Կարապետյանին: Այո, այո, «չինական սնկի» գործով: Երեւի հիշում եք, որ Սամվել Կարապետյանն ասել էր՝ Փաշինյանը Չինաստանից հալյուցինոգեն սունկ է բերել եւ ամեն անգամ ելույթ ունենալուց առաջ ուտում է դրանցից: Նիկոլ Փաշինյանն էլ՝ ոչ դես, ոչ դեն, դատի է տվել Սամվել Կարապետյանին՝ ակամա խոստովանելով, որ Կարապետյանի այդ հայտարարության մեջ ճշմարտության հատիկ, այնուամենայնիվ, կա: Որ ճիշտն ասեմ, ինքս էլ Սամվել Կարապետյանի ասածին շատ չեմ հավատում: Ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը Չինաստանից 1,5 տոննա սունկ բերեր իր հետ՝ ջվալները լցրած, եթե այդ երկիրը հալյուցինոգեն դեղերի արտադրության հինավուրց ավանդույթներ ունի: Կարո՞ղ եք մի այնպիսի բանի անուն տալ, որ Չինաստանում չկա: Եվ, ուրեմն, ինչո՞ւ հենց 1.5 տոննա հալյուցինոգեն սունկ, եթե հայտնի է, որ կառավարական դաչաներում էլ դրանցից շատ կա: Հատկապես անձրեւից հետո՝ ինչքան ուզեք:


Ինչեւէ, Նիկոլ Փաշինյանը «չինական սնկի» գործով Սամվել Կարապետյանի դեմ դատական հայց է ներկայացրել, եւ մենք շուտով կիմանանք Նիկոլ Փաշինյանի ելույթներում հալյուցինացիաների առկայության իսկական պատճառների մասին: Այս գործը քննող դատավորին ես խորհուրդ կտայի կարդալ Հակոբ Պարոնյանի, Երվանդ Օտյանի եւ Լեռ Կամսարի ողջ գրական ժառանգությունը, ինչպես նաեւ՝ ծանոթանալ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» հալյուցինահեն գրքի բովանդակությանը: Հարգելի դատարան, վստահեցնում եմ, դա ձեզ շատ կօգնի՝ քաղաքացի հայցվոր Փաշինյանի եւ քաղաքացի ամբաստանյալ Կարապետյանի միջեւ խաղաղություն հաստատելու գործում:

Ի դեպ, չմոռանամ ասել, որ Փաշինյանն էլ «տակ չէր մնացել» եւ սպառնացել էր Սամվել Կարապետյանին՝ հալյուցինացիաներ առաջացնող սունկ ուտեցնել: Այնպես որ, տեսնենք՝ ի՞նչ է լինելու, կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանին սունկ ուտեցնել Սամվել Կարապետյանին, թե՞ դա էլ հերթական հալյուցինացիան էր, որի ազդեցությամբ նա սպառնում էր վարչապետի թեկնածու կամ, ինչպես ասում են՝ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանին:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ այլեւս, որ հայերը պատրաստվում են համապետական ընտրությունների: Բոլոր ուժերն էլ, անգամ Արամ Զ. Սարգսյանը, Արման Բաբաջանյանն ու Լեւոն Շիրինյանն են այս կամ այն կերպ հանդիպել իրենց «ընտրազանգվածների» հետ: Դե, Նիկոլի քարոզարշավի մասին էլ չեմ ասում, որ ավելի վաղ էր սկսվել, քան էդ բանը՝ ընտրապայքարը: Նկատի ունեմ ՔՊ-ի՝ եկեղեցիների դեմ արշավներն ու «պեռաշկի», «կուկուռուզ», «սուջուխ» օպերացիաները: Այստեղից բնական հարց է առաջանում՝ ճի՞շտ է վարվում, արդյոք, «ազատության» մեջ գտնվող եւ պետական արսենալով քարոզարշավ անող Նիկոլը, որ «չինական սնկի» մասին կատակի համար, թող որ՝ անհաջող, դատի է տալիս տնային կալանքի մեջ գտնվող իր մրցակցին: Մարդիկ ի՞նչ կմտածեն Նիկոլի մասին: Ի վերջո՝ «ճշտի» հարց էլ կա այստեղ: Ինչքան պիտի ճիվաղ լինես, որ մի հատ էլ լրացուցիչ դատի տաս «քաղկալանավորին»: Գործն էլ գործ լինի, ասես՝ հա…

Ես, ինչ է, պատճառներ չունե՞մ՝ նույն Նիկոլ Փաշինյանին դատի տալու: Վայ ձեր տունը շինվի… Որ դատի տամ, կտանեն հուր-հավիտյան կկորցնեն նրան: Բայց ես սպասում եմ ընտրությունների ավարտին: Մի հատ տեսնենք՝ ժողովուրդն ինչ է որոշում՝ հետո: Նիկոլը, սակայն, իմ չափ հեռատես չէ: Նա չի հասկանում մեր օրերի ժամանակացույցը, իրեն թվում է, թե դեռ 18 թիվն է, ու, հեսա-հեսա, մի վնգստացող դատավոր է գտնելու, որ Սամվել Կարապետյանին «պատժի»: Ես մի առիթով ասել եմ՝ Նիկոլ, օրացույցին 2026 թվականն է, եւ քո էշը վաղուց գնացել է: Բայց, ինչպես երեւում է, ասածս տեղ չի հասել: Այսօր կգտնվի՞ մի դատավոր, որ հանձն կառնի քննել այս ապուշ գործը ու մի բան էլ Նիկոլի օգտին որոշում կայացնել: Չեմ կարծում: Հայաստանում այսօր բոլորն են սպասում ընտրությունների արդյունքներին՝ սկսած դատախազից՝ մինչեւ վերջին պարեկը: Ո՞վ, ո՞ր դատավորը կհամարձակվի հաղթողի հիմնական թեկնածուի նկատմամբ «պատժական» որոշում կայացնել, այն էլ՝ հեռացող վարչախմբի գլավարի պահանջով: Այնպես որ, «չինական սնկի» գործով վճիռը կարձակվի ոչ շուտ, քան հունիսի 8-ը, եւ իր բովանդակությամբ շատ չի տարբերվի Սամվել Կարապետյանին տնային կալանքից անհապաղ ազատ արձակելու որոշումից:

ՀԳ. Առձեռն ուղեցույց Նիկոլի եւ Նիկոլից ազատագրվող դատավորների համար. «Հալյուցինոգեն կամ ցնորածին սնկեր: Նաեւ՝ «հոգեծին», «մոգական», «կախարդական» սնկեր (անգլ.՝ psilocybin, psychedelic mushrooms, magic mushrooms, shrooms): Սնկի այն տեսակներն են, որոնց պտղամարմինը պարունակում է ցնորածին (պսիխոդելիկ) նյութեր։ Այդպիսի սնկերի գործածումն ազդում է գիտակցության վրա եւ առաջ է բերում անհանգիստ վիճակ, որն անվանում են ցնորածին փորձառություն կամ «ուղեւորություն»։ Հնագույն ժամանակներում ցնորածին սնկերը մարդկանց կողմից օգտագործվում էին կրոնական արարողությունների ժամանակ, ինչպես նաեւ՝ որպես հոգեխթանիչներ՝ ոչ մեծ չափաբաժիններով։ Որոշ աղբյուրների համաձայն՝ ցնորածին սնկերի կանոնավոր անվերահսկելի գործածումը կարող է լուրջ բացասական հետեւանքներ ունենալ ինչպես հոգեկան աշխարհի, այնպես էլ ֆիզիոլոգիական առողջության համար։ Կարծիք կա նաեւ, որ ցնորածին սնկերի գործածումը տվյալ մարդու հոգեկան առողջության հետ որեւէ կապ չունի»:

Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 640 անգամ
Լրահոս
Արմեն Ղահրամանյանին ծառայողական բնակարանից վտարելը դատարանը ևս արգելեց․ Ռոման Երիցյան ՀԱԿ․ չհրաժարվել մանդատներից ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ Ալեքսանդր Բույնովը ինսուլտ է ստացել «Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է․ կան վնասված ավտոմեքենաներ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին մեծածավալ աշխատանք կկատարվի Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. ՆԳՆ «Քո նմաններին կյանքն արդեն ապտակել ու համապատասխան տեղ է ուղարկել». Տիգրան Աբրահամյան Լիտվան զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուց Ֆիդանը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է անում վերադառնալ բանակցային սեղան Խաչը մեզ հիշեցնում է՝ Աստծո սերը ավելի մեծ է, քան մարդկային մեղքը. Հայր Ռուբեն Առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն, հնարավոր է կարկուտ․ Լևոն Ազիզյան ՌԴ քաղաքացին «Ford Mustang»-ով բախվել է «Opel»-ին․ «Ford»-ը գլխիվայր շրջվել է Քուվեյթը հայտնել է իր օդային տարածք 24 ԱԹՍ-ի ներխուժման մասին Հորմուզն ուշադրության կենտրոնում Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան Նիկոլի մեղքը Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին Իսպանիայի կոնգրեսի հանձնաժողովն աջակցություն է հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը նախնական կալանքի տակ է․ նա հետախուզվում է Շնորհավորում եմ, սկսեք աթար հավաքել․․․ Ռուսաստանը անցավ նոր պատժամիջոցների․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am