Հյուրանոցում տղամարդուց կես միլիոն դրամ են հափշտակել, նրանց հայտնաբերել են
Դեկտեմբերի 4-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ տաք հետքերով բացահայտել են Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած կողոպուտի դեպք, որում ներգրավված են եղել «գիշերային թիթեռնիկներ»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 3-ին, ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Սյուզի և Աննա անուններով ներկայացած երկու աղջիկներ Գործարանային մետրոյի մոտ իրենց կողմից վարած ավտոմեքենայով մոտեցել են Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Ս․-ին և նրան հրավիրել են Բագրատունյաց պողոտայում գտնվող իբրև հյուրանոց շահագործվող տարածք։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:
