Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի

«Փաստ» օրաթերթը գրում է.


Վտանգավոր հայտարարություններ անելը Նիկոլ Փաշինյանի կողմից մի տեսակ արդեն օրինաչափություն է դառնում: Թերևս կարելի է ասել՝ դարձել է: Վտանգավոր հայտարարություններ, որոնք, ի վերջո, ճակատագրական նշանակություն են ունենում՝ միշտ ի վնաս Հայաստանի ու հայ ժողովրդի:

Հիմա չենք ուզում անդրադառնալ հարցին՝ Փաշինյանը նման հայտարարություններ դիտմա՞մբ է անում, թե՞ չհասկանալով խնդիրներն ու երևույթները, չտիրապետելով դրանց խորքային էությանն ու բովանդակությանը: Դա առանձին խոսակցության թեմա է: Էականն այն է, որ ամեն պարագայում հետևանքները լինում են ծանր, ծանրագույն, որոշ դեպքերում՝ անդառնալի:

Վերցնենք հենց թեկուզ «Արցախը Հայաստան է, և վերջ»-ը: Հիշեցնենք՝ 2019 թվականի օգոստոսին, Համահայկական խաղերի բացմանն ընդառաջ, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ այդ հայտարարույթունն արեց Նիկոլ Փաշինյանը: Հիմա արդեն հայտնի է, որ նա նման բան հայտարարեց գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ներկայացրել էին հիմնախնդրի կարգավորման կոնկրետ առաջարկություններ: Իսկ Փաշինյանն այդ առաջարկությունները ոչ միայն մերժեց, այլև հիշյալ հայտարարությամբ զրոյացրեց բանակցությունների առարկան, բանակցությունները շարունակելու իմաստը:

Բայց քանի որ նախորդ համարում հանգամանորեն անդրադարձել ենք այդ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» փաշինյանական հայտարարությանն ու դրա հետևանքներին, միանգամից ու սահուն անցնենք անհամեմատ ավելի թարմ «փայլատակմանը», որն իր վտանգավորության աստիճանով չի զիջում արդեն դիտարկվածին:

Եվ այսպես, Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանին առաջարկում է միասին «ճանապարհային քարտեզ» մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի ու, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները:

Ինչի մասին է խոսքը, և ինչով է Փաշինյանի այսօրինակ մոտեցումը վտանգավոր:


Ամենից առաջինը. հայտնի է, որ Ալիևը, ադրբեջանական իշխանությունները որդեգրել են մի պետական դիրքորոշում, որ Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» է, ու առնվազն 300 հազար ադրբեջանցի պետք է «վերադառնա» հիշյալ «Արևմտյան Ադրբեջան», այն է՝ քաղաքացու իրավունքով հաստատվի Հայաստանում: Ադրբեջանական հակահայ վարչախմբի համար սա քաղաքական կոնկրետ ծրագիր է, որը նրանք իրագործում են ամենատարբեր դրսևորումներով, ընդհուպ՝ նշված անվանմամբ հեռուստաընկերություն գործարկելը, ամենատարբեր հարթակներում շարունակաբար այդ հարցը բարձրացնելը և այլն:

Ի լրումն ամենի, նույնիսկ Փաշինյանի ու ՔՊ-ի համար սա զգայուն թեմա է: Զգայուն բացառապես այն իմաստով, որ երբ նույնիսկ խուլ գյուղերի քպականների գիտակցությանը հասնի, որ ադրբեջանցիները հարյուր հազարներով լցվելու են Հայաստան, գրավեն իր տունը, տեղը, ունեցվածքը, ապա հազիվ թե նույն Փաշինյանին վարչապետի պաշտոնում տեսնել կամենան: Այսինքն, երբ Ալիևը նորից ու նորից Հայաստանն ադրբեջանիզացնելու մասին է հայտարարում, Փաշինյանը նեղսրտում է «կիրթ» գործընկերոջից, որ նման բացահայտ ակնարկներով նվազեցնում է իր վերարտադրվելու հնարավորությունները: Ու հիմա իբր «փոխզիջում» է գտել ու առաջարկում է, որ Ալիևը «փակի» «Արևմտյան Ադրբեջանի» թեման, փոխարենը՝ փակվի նաև Արցախի հայության՝ իր բազմահազարամյա բնօրրան վերադարձի իրավունքի հարցը:

Բայց բուն հարցն այն է, որ նախ՝ «թեմաները» համադրելի չեն, ավելին՝ դրանք ընդհանրապես տարբեր հարթություններում գտնվող հարցեր են:

Երբ ադրբեջանական կողմը խոսում է Հայաստան ադրբեջանցիների, այսպես ասած, «վերադարձի» հնարավորության մասին, ապա հայկական կողմից դրան համարժեք պատասխանը կարող է ու պետք է լինի Բաքվի, Գանձակի, Սումգայիթի, Դաշքեսանի և ադրբեջանական այլ բնակավայրերի հայերի վերադարձի իրավունքի մասին բարձրաձայնելը, բայց ոչ Արցախի: Արցախի հայության վերադարձի իրավունքը ոչ միայն լրիվ այլ հարթության վրա է, այլև միջազգային իրավունքի, մարդու, ժողովուրդների անկապտելի իրավունքների տեսանկյունից միանգամայն իրավաչափ է, հիմնավոր ու, Փաշինյանի սիրած բառով ասենք, լեգիտիմ: Սկզբունքորեն, ադրբեջանական վարչախումբը Արցախի հայության նկատմամբ իրականացրել է ազգային ու կրոնական հիմքով էթնիկ զտում, կոտորածի և բռնության սպառնալիքի տակ Արցախի հայությունը ենթարկվել է բռնագաղթի, հեռացել հազարամյակներով շենացրած հայրենիքից: Պատմականորեն հայկական Արցախից: Ով ինչը ինչպես ուզում է «ֆռռացնել», միևնույնն է, միջազգային իրավունքի տեսակետից դա կոչվում է ցեղասպանություն և հայրենազրկում:

Այնպես որ, Արցախի հայության վերադարձի իրավունքը անկապտելի է: Ավելին, դա ոչ մի պարագայում Փաշինյանի որոշելու հարցը չէ: Էլ ավելին, այն չի կարող փակվել զուտ այն պատճառով, ինչ է թե Արցախը աղետի մատնած ու, որոշակիորեն, իր վարած «քաղաքականությամբ» Արցախի հայաթափման ողբերգությանը հանգեցրած Նիկոլ Փաշինյանը կամ նրա որևէ կուսակից այդպիսի ցանկություն ունի: Դա՝ իր հերթին:

Սակայն Փաշինյանի հայտարարության կամ առաջարկության բուն վտանգը նաև մի փոքր այլ է: Բանն այն է, որ Փաշինյանը հավասարության նշան է դնում Արցախի հայության վերադարձի իրավունքի ու Ալիևի մոգոնած «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական շանտաժի նախագծի միջև: Իսկ դա ուղիղ գծով նշանակում է, որ Փաշինյանը որոշակիորեն լեգիտիմացնում է Հայաստանը «ավտովազքով» գրավելու և ադրբեջանականացնելու, «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու ալիևյան նկրտումները:

Այս առումով դրվար է չհամաձայնել նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի դիտարկմանը. «Այս թեմաների միջև հավասարության նշան դնելով՝ Փաշինյանը այսօր մի «ձեռքբերում» է ունեցել միայն. նա Ադրբեջանի համար ճանապարհ է բացել՝ միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ լեգիտիմություն չունեցող ոտնձգությունը Հայաստանի հանդեպ օրակարգ բերելու համար»:

Ու այստեղ այլ հարցեր են ծագում: Օրինակ՝ այդ ինչպե՞ս է լինում, որ Փաշինյանը, իբր դիրքավորվելով որպես ծայրահեղ հայրենասեր, բոցաշունչ հայտարարություններ անելով, ըստ էության, երկիրն ու ժողովրդին նետում է արկածախնդրության հորձանուտը: Ինչպե՞ս է լիում, որ Փաշինյանը շարունակաբար խոսում է խաղաղության մասին, բայց պատերազմներ, ռազմական բախումներ, գոյութենական սպառնալիքներ է ստեղծում մեր ժողովրդի համար: Ինչպե՞ս է լինում, որ Փաշինյանը բղավում է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ հետո կանգնում ու առանց կարմրելու ասում է, թե՝ Արցախը ադրբեջանական է, երբեք հայկական չի եղել ու էլ երբեք չի լինելու, իսկ արցախցիների վերադարձի հարցն էլ շատ վտանգավոր է: Ինչպե՞ս է լինում, որ Փաշինյանի բոլոր նման հայտարարությունների, Փաշինյանի գլխավորած իշխանության կատարած քայլերի հիմնական ու առաջին շահառուն... Ադրբեջանն ու ադրբեջանցիներն են: Սրանք հռետորական հարցեր են, քանի որ ահա արդեն 7-8 տարի է, ինչ իրական կյանքում տեսնում ենք, թե... «ինչպես է լինում»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 295 անգամ
Լրահոս
Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս. քաղաքագետ Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում ու այրվել․ վիրավոր կա Հավատացյալներն աղոթել են հայրենիքի խաղաղության և Մկրտիչ Սրբազանի շուտափույթ վերադարձի համար Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am