Դպրոցում 14-ամյա տղաները վիճաբանել, հարվածել են միմյանց․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 9-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «աջ 5-րդ մետակարպալ ոսկրի դիստալ մետաֆիզի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ծնողի ուղեկցությամբ «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, իսկ ժամեր անց նույն վայրից համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ ծնողի ուղեկցությամբ բուժօգնության է դիմել ևս մեկ երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ 14-ամյա Ռ․ Ճ․-ն և 14-ամյա Ա․ Չ․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Կոտայքի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 18։30-ի սահմաններում Ռ․ Ճ․-ն և Ա․ Չ․-ն վերը նշված դպրոցում վարագույր կախելու հարցի շուրջ վիճաբանել են, որից հետո հարվածներ են հասցրել միմյանց, պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Հայաստանը զավթելու ծրագրին չի կարելի կենդանություն տալ ու հետո մնալ դրա տակ. Թաթոյանը՝ Փաշինյանին Թե Կտրիճ անունն այդքան դուրդ եկել է, անունդ դնենք Կտրիճ Նիկոլ Ես հրապարակելու եմ այդ հայտնի փաստաթուղթը․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Փակ է Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ ինչ իրավիճակ է հանրապետությունում Ինչ արժեն Աննա Վարդապետյանին որպես նվեր փոխանցված սուրերը Խուզարկել են Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․ Ասլանյան Հյուրանոցում տղամարդուց կես միլիոն դրամ են հափշտակել, նրանց հայտնաբերել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց Մոսկվայում ձմռան սկզբից ի վեր ամենացուրտ գիշերն է գրանցվել Ապամոնտաժե´ք Սևակի արձանը. Արայիկ Մանուկյան ԵԽ կազմակերպությունը 1 Level ահազանգ է հնչեցրել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով Դպրոցում 14-ամյա տղաները վիճաբանել, հարվածել են միմյանց․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց Արևմուտքը դեռ շատ է խոսելու նիկոլական ռեժիմի կողմից ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարման մասին Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան Կրկին բախումներ են տեղի ունեցել Թաիլանդի և Կամբոջայի սահմանին Դուստրը 76-ամյա հորը, ով ունի հենաշարժողական խնդիրներ, դուրս է հանել տնից․ 5 օր է՝ գիշերում է դրսում Ինչ տվյալներ չի տրամադրում ՊՆ-ն. Civilnet Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» ԲԿ կտեղափոխվի, օրը հայտնի է «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ տուժած կա Ես հենց դա կարդացի՝ հունից դուրս եկա․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) #ՀԻՄԱ․ Ե՞րբ ես հրաժարականիդ դիմումը գրում․ Վեհափառի հարցը Նիկոլին (video) #ՀԻՄԱ․«Նիկոլի վզից բռնել ու դուրս են շպրտել Հայ Առաքելական եկեղեցուց»․ Արթուր Համբարձումյան (video) 1 միլիոն 200 հազար հայ պետք է վերադառնա Ադրբեջան․ չհամարձակվե՛ք կեղծել փաստերը․ Ղևոնդյան (video) Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am