Շիրակի թեմի քահանաներին ասել են՝ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին պետք է զեղչեն Վեհափառի անունը, քահանաները, սակայն, հրաժարվել են

Այս կիրակի Նիկոլ Փաշինյանը պատարագի կմասնակցի Շիրակի մարզում։ Այս մասին գրում է Aysor.am-ը:

Նշել էինք, որ թեմի բոլոր քահանաները հրաժարվել են պատարագ մատուցել, միայն, ըստ լուրերի, Տեր Ռուբենն էր համաձայնել։

Իրավիճակը, սակայն, փոխվել է։

Պատարագը մատուցվելու է Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում, իսկ այդ օրը պատարագ մատուցելու հերթը Տեր Վարուժան ավագա քահանա Տերտերյանինն է։

Aysor.am-ի փոխանցմամբ՝ Տեր Վարուժանը հայտարարել է, որ բացառվում է, որ կզեղչի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։

«Այս կիրակի իմ հերթապահությունն է, պատարագիչը ես եմ, բայց ես մնալու եմ կանոնի մեջ»,- նշեց Տեր Վարուժանը։

Տեր Ռուբենը, ում մոտեցել է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ակտիվիստ Կարեն Պետրոսյանն ու ասել, թե ուզում են, որ պատարագը Տեր Ռուբենը մատուցի ու զեղչի Վեհափառի և Սրբազանի անունները։

«Եկան, ինձ խնդրեցին, որ պատարագը ես անեմ, Կարենն էր, ասաց՝ ես պետք է անեմ, երևի այն մտքով, որ ես պետք է զեղչեմ Վեհափառի ու Սրբազանի անունը, բայց ես դրա իրավունքը չունեմ, դա մեր կանոնից դուրս է»,-պատմեց Տեր Ռուբենը։

Հարցին՝ այսինքն ակնարկել են, որ պարտադիր զեղչե՞ք Վեհափառի անունը՝ Տեր Ռուբենն ասաց, թե ասել են, բայց ինքն ասել է՝ իրավունք չունի այդպես անելու։

«Սխալ ինֆորմացիաներ են ուղղակի տարածում, պետք չէ քահանաների անունների հետ խաղալ»,- հավելեց Տեր Ռուբենը։

դիտվել է 447 անգամ
Լրահոս
Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարը այցելել է Նախիջևան Հարցաքննություններ՝ Գերագույն հոգևոր խորհրդի նիստը տապալելու նպատակով. Մելիքյան (video) Ծեծկռտուք Փարաքարում. բենզալցակայանի վրա հարձակում են գործել Լարված իրավիճակ ավագանու նիստում․ «Մյուս անգամ սահմաններ չանցնե՛ք, թե չէ» (video) Երևանը հրաժարվել է Արցախից բռնի տեղահանվածներին ՌԴ–ի մարդասիրական օգնությունից. աղբյուր Բաքուն ներխուժել է Գեղարքունիքի ուղղությամբ, սրանք մի օրակարգ ունեն․ ակցիա Կառավարության մոտ (video) Վեճ Մեսրոպ Մանուկյանի և Ավինյանի միջև․ «Դուք չե՛ք որոշում, լռե՛ք, խոսքից զրկվեցիք» (video) «Դե լսե՛ք՝ ինչ աստիճանի են սրանք ժողովրդին անասունի տեղ դնում»․ Էդգար Էլբակյան (video) Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր ու վիրավորներ Թրամփը հայտնել է իրանական 28 ականադիր նավ խոցելու մասին Բահյրենն Իրանի համար լրտեսության կասկածանքով 4 մարդ է ձերբակալել Ռիսկ չեք անու՞մ․ Կոնկրետ անուն ասեք՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարողների․ հարց՝ Փաշինյանին (video) Դրոնները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ԵԽ-ի 36 պատգամավորներ Կալասից պահանջել են Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության վերագնահատում Բյուրեղավանում ավտովերանորոգման կետում աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայում Իրանի դեսպանը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել ապահովել տարածաշրջանի անվտանգnւթյունը Հպարտանալ ուժով պարտադրված քայլով․․․ Իրական Հայաստանը․ Արթուր Խաչատրյան «Ա՛յ համբա՛լ, մահվան ավտոբուսդ նստիր ու գնա՛...»․ մանկավարժը պոռթկաց (video) «Կամ ասում ես՝ ովքեր են գործակալները, կա՛մ էդ թուղթը մտցնում եք ձեր բերանը»․ Անժելա Թովմասյան (video) 2026 թվականի փետրվարը շատ տաք էր և տեղումնառատ Հայաստանի համար Իսրայելը հարվածել է Իրանի «Թալեգան» միջուկային օբյեկտին Red Store-ից գնումներ կատարելիս մաքսիմալ զգոն եղեք. ձեզ խաբում են. Արամ Գևորգյան Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական են հրավիրել «Ճի՞շտ ենք հասկանում՝ ով տվեց Արցախի անունը, ճնշումների է ենթարկվելու՞»․ Փաշինյանի արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am