Ամուսնու դին դրված՝ Աննա Մարդանյանին Տավուշի մարզպետը ազատել է դպրոցի ղեկավարի պաշտոնից

2025թ․ ապրիլի 6-ին Նավուր-Իծաքար ճանապարհին կվադրոցիկլով վթարի է ենթարկվել, տեղում մահացել Նավուրի 44-ամյա բնակիչ Մայիս Օհանյանը։ Նա խոշոր եղջերավոր անասուններ էր պահում, կվադրոցիկլով բարձրանում սարերը: Նավուր գյուղից ստացված տեղեկություններով՝ վթարի ենթարկվելու պատճառ կարող է լինել Մայիսի տիկնոջ՝ Նավուրի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աննա Մարդանյանի աշխատանքի հետ կապված բարդ իրավիճակից Մայիսի խիստ մտահոգվածությունը, նաև այդ օրը քամու առկայությունը։ Հաջորդ օրը՝ ապրիլի 7-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը որոշում է կայացել Աննա Մարդանյանին ազատել Նավուրի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ 38-ամյա Աննա Մարդանյանը Նավուրի դպրոցը ղեկավարել է 2022թվականից։ Իշխող ՔՊ կուսակցության անդամ,Վանաձորի մանկավարժական համալսարանի շրջանավարտ,Անգլիայիում, քոլեջում երկու տարի սովորած, 2011թվականից հայրենի Նավուրի դպրոցում աշխատած, անչափահաս 2 երեխաների մայր Աննա Մարդանյանն ինչո՞ւ է որոշել ազատվել դպրոցի ղեկավարի պաշտոնից։ Պատճառը հետևյալն է։ Բերդ քաղաքի բնակիչ,1989թվականին ծնված Սերինե Միրզոյանը նախկինում աշխատել է Բերդի համայնքապետարանում, նա ՔՊ կուսակցության, <<Կրթվելը նորաձև է>> շարժման ակտիվիստներից է։ Նավուրի դպրոցից ստացված տեղեկություններով՝ Սերինե Միրզոյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իրեն աշխատանքի տեղավորեն; Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2023թվականին Ս․ Միրզոյանին նշանակել է Նավուրի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ Նավուրի դպրոցից , Նավուր գյուղից հայտնում ե ն, որ վարչատնտեսական մասի համակարգող նշանակվելու համար Սերինե Միրզոյանը պահանջվող աշխատանքային ստաժը չի ունեցել։ Դրանից հետո Նավուր դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտը խիստ խաթարվել է ։ Նավուրի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աննա Մարդանյանի դեմ բողոքներ են ուղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին։ Նավուրի դպրոցից հայտնում են, որ մարզպետին բողոքողների մեջ եղել է Սերինե Միրզոյանը։ Մարզպետը հանձնաժողով է կազմել ու ուղարկել Նավուրի դպրոց։ Ըստ Նավուրի դպրոցից ստացված տեղեկությունների՝ Տավուշի մարզպետարանի կրթության , մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանի գլխավորած հանձնաժողովը Սերինե Միրզոյանի աշխատանքում թերություններ չի գտել, իսկ Աննա Մարդանյանի վերաբերյալ կազմել է շինծու, 5 կետանոց եզրակացություն, որի հիմքով էլ մարզպետը Աննա Մարդանյանին նկատողություն է հայտարարել։ Այդ անարդարության պատճառով Աննա Մարդանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, որը մարզպետը չի ստորագրել, սակայն Աննայի ամուսնու մահվան հաջորդ օրը, երբ ամուսնու դագաղը դրված էր, ստորագրել է ։ Մի քանի օր շարունակ զանգահարեցի Աննա Մարդանյանի բջջային հեռախոսահամարին, որպեսզի պարզաբանումներ ստանամ, նա զանգերին չէր պատասխանում, մի օր պատասխանեց, ասաց, որ չի ցանկանում այդ թեմայով խոսել։ Աննա Մարդանյանը դասապրոցեսը չխաթարելու համար դպրոցում որպես ժամանակավոր աշխատող պահել է միջնակարգ կրթությամբ դասվարի։ Ա․ Մարդանյանի պաշտոնից ազատվելուց հետո այդ դասվարին ազատել են, սակայն նրա փոխարեն աշխատանքի են ընդունել <<յուրայինի>>՝ նույնպես միջնակարգ կրթությամբ դասվարի, ինչը օրենքի խախտում է։ Մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ, թե իրավական ինչ հիմքով է Աննա Մարդանյանը ազատվել պաշտոնից, Բերդի թիվ 1 դպրոցի նախկին տնօրեն, 69-ամյա կենսաթոշակառու Արտուշ Վիրաբյանը նշանակվել Նավուրի դպրոցի տնօրենի պաշտոնակատար, ինչո՞ւ մարզպետի այդ որոշումները չեն հրապարակվել մարզպետարանի ինտերնետային կայքում։ Մարզպետարանից պատասխանել են․ <<Նավուրի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մարդանյանը ազատվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից համաձայն իր դիմումի : 2025 թվականի ապրիլի 7-ից Արտուշ Վիրաբյանը իր դիմումի համաձայն ՀՀ Տավուշի մարզպետի որոշմամբ նշանակվել է Նավուրի միջնակարգ դպրոցի տնօրենի պարտականությունները ընդամենը կատարող, մինչև մրցույթի արդյունքով տնօրենի նշանակումը, որի համար չի վճարվում, շարունակում է դասավանդել իր առարկան>>: Մարզպետը չի պատասխանել այն հարցին, թե ինչու են օրենք խախտել, Ա․ Մարդանյանին աշխատանքից ազատելու, Արտուշ Վիրաբյանին միջնակարգ դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող նշանակելու իր որոշումները չեն հրապարակել։ Ի՞նչ է նշանակում՝ նա այդ աշխատանքի համար չի վճարվում։ Եթե Ա․ Վիրաբյանը դպրոցի տնօրենի պաշտոնակատար լինելու համար չի վճարվում, ինչպե՞ս կարող է այդ պաշտոնի համար պատասխանատու լինել։ Մարզպետը չի նշել, որ Արտուշ Վիրաբյանի պարապած առարկան ֆիզկուլտուրան է։

Գրել է Ոսկան Սարգսյանը

դիտվել է 755 անգամ
Լրահոս
Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է Արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն կաջակցի ադրբեջանական գործակալների, օրինակ՝ Նիկոլի դեմ պայքարելու համար. Աղասի Ենոքյան Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am