Թուրքիան չի հրավիրվել Գազայի համար նախատեսվող բազմազգ ուժի ստեղծման բանակցելու նպատակով կազմակերպվող Դոհայի հանդիպմանը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Թուրքիայի մասնակցությունը հանդիպմանը խոչընդոտվել է Իսրայելի սահմանած վետոյի պատճառով։
Haaretz-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցության հրավեր է ուղարկվել 45 երկրի, որոնց թվում են նաև Ճապոնիան, Ֆինլանդիան, Իտալիան, ԱՄԷ-ն, Ադրբեջանը, Պակիստանը և ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Կոսովոն։
Աղբյուրը հայտնում է, որ Թուրքիան դիվանագիտական ճնշում է գործադրել Դոհայի իշխանությունների և Վաշինգտոնի վրա՝ համաժողովին հրավիրվելու նպատակով։
Հիշեցնենք, որ Թուրքիան ստորագրել էր Իսրայելի և «Համաս»-ի միջև հրադադար նախատեսող Շարմ էլ Շեյխի հռչակագիրը և հայտնել, որ պատրաստ է մասնակցել բազմազգ ուժի ձևավորման հարցով հանդիպմանը։ Իսրայելը, սակայն, դարձել է հանդիպմանը Թուրքիայի մասնակցությանը վետո դնող միակ կողմը։
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը