Ռուսաստանի Երկրորդ Արևմտյան շրջանի ռազմական դատարանում սկսվել են հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի քրեական գործով լսումները, գրում է «Коммерсантъ»-ը:
Գործում կա յոթ մեղադրյալ՝ Անդրեյ Պրոնսկին, Տիմոֆեյ Մոկին, Վլադիմիր Բելյակովը, Վլադիմիր Ստեպանովը, Մաքսիմ Դրուժինինը, Անդրեյ Վոլկովը և Դենիս Աբրարովը։
Պետական մեղադրողը Անդրեյ Պրոնսկիին, որին քննիչները համարել են հանցախմբի կազմակերպիչ, անվանել է «բացառիկ վտանգ հասարակության համար» և խնդրել է ցմահ ազատազրկում։
Մեղադրող կողմի վարկածով՝ 2021 թվականին Անդրեյ Պրոնսկին արգելված «National Socialism / White Power». ահաբեկչական խմբավորման բջիջ է ստեղծել։ Խմբում ներառված էին Տիմոֆեյ Մոկին և Վասիլի Ստրիժակովը, որին հաջորդել են մնացած մեղադրյալները։
Նրանք սկսել են ավտոմեքենաներ և զինվորական գրանցման և զորակոչի գրասենյակներ հրկիզելով։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո մեղադրյալները, ենթադրաբար, Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունից հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին սպանելու հրահանգ են ստացել: Ըստ գործի նյութերի՝ մեղադրյալները ծրագրել էին ռումբ տեղադրել նրա ավտոմեքենայի տակ։
Անդրեյ Պրոնսկին, որին քննիչները համարում են խմբի ղեկավար, դատարանում ցուցմունք չի տվել, սակայն միջնորդություն է ներկայացրել գործը դատախազություն վերադարձնելու վերաբերյալ՝ հղում անելով դատարանի նախկին որոշմանը, ըստ որի ինքն անմեղսունակ է ճանաչվել: Մնացած մեղադրյալները խոստովանել են զինվորական գրանցման և զորակոչի գրասենյակներ և ավտոմեքենաներ հրկիզելու փաստերը՝ հայտարարելով, որ դա արել են «Հատուկ ռազմական գործողությունը» չընդունելու պատճառով: Նրանք հերքել են հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձին իրենց մասնակցությունը: Բոլոր մեղադրյալները հետ են վերցրել քննության ընթացքում իրենց ցուցմունքները՝ հայտարարելով, որ դրանք տրվել են խոշտանգումների և հոգեբանական ճնշման տակ:
Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Արմենակ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Անաստատ Իսրայելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը