Յո՞ երթաս, ԻՄՊԻՉՄԵՆԹ

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Յո՞ երթաս, ԻՄՊԻՉՄԵՆԹ

Այս օրերին ընդդիմադիր դաշտում տեղի է ունենում բացահայտ նախընտրական ընտրարշավ, ինչի հանգրվանային կուլմինացիան այս պահին Նիկոլին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունն է։ Չկասկածելով Էդգար Ղազարյանի անկեղծությանը, կարծում եմ ինքն էլ է համոզված, որ այն այս պահին գործնականում իրականություն դառնալու գրեթե որեւէ շանս չունի։ Այնպես չէ, որ չկան վարչապետի թեկնածուններ։ Բայց նաեւ չեմ կարծում, որ գործնականում նախաձեռնության անիրական լինելու պատճառով որեւէ հանրային դեմք, որպես վարչապետի թեկնածու, կհամաձայնի մասնակցել այս նախաձեռնությանը։ Իսկ իմպիչմենտի տապալման դեպքում այն կանդրադառնա խորհրդարանական ընդդիմության առանց այդ էլ բավականին ցածր վարկանիշին, ինչն ուղղակիորեն կնպաստի գործող վարչապետի դիրքերի ամրապնդմանը։

Բայց ցավով ուզում եմ արձանագրել, որ ներընդդիմադիր դաշտի որոշ քաղաքական ուժեր ու անհատներ այս նախաձեռնությունը ծրագրավորված փորձում են օգտագործել ոչ թե ազգակործան պատուհասին, այլ «Հայաստան» խմբակցությանը եւ, մասնավորապես, նրա առաջնորդին ներքաղաքական դաշտում «իմպիչմենտ» հայտնելու ծրագրի իրականացմանը, ինչին պլանավորված եւ համակարգված միացել են նաեւ իշխանության ներկայացուցիչները։ Եւ կարծում եմ իր ելույթներում Էդգարը պետք է գնահատական տա նաեւ այս տեսակին, որ իր նախաձեռնությունը օգտագործում են իրենց այլ նպատակներ կյանքի կոչելու համար։

Բազմիցս եմ տարիներ շարունակ նշել՝ քանի դեռ առարկայորեն չի քննարկվել եւ գնահատական չի տրվել անցյալում գործած սխալներին, ինչի արդյունքում ծնվեց վարչապետ կոչված այս երեւույթը՝ ընդդիմադիր դաշտը միշտ հայտնվելու է տուրբուլետային գոտում, որտեղ հիմա գտնվում է։ Այո՛, համոզված եմ, դա է դարձել ընդդիմության դաշտի պառակտման գլխավոր պատճառներից մեկը։ Սպինոզան ասում է՝ եթե ուզում ես, որ ներկան տարբերվի անցյալից, ուսումնասիրի անցյալը։ Իսկ քաղաքագիտական աքսիոմն էլ իր հերթին նման դեպքերում պարտադրում է քննարկել եւ բացահայտել նախկինում գործած սխալներն ու դրանց հետեւանքները, որպեսզի հետագայում դրանք նորից չկրկնվեն։ Առավել եւս, որ այդ սխալների պատճառով գլխատվել է Արցախն ու ստորացվել եւ վարվող քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվել է շրջափակման եւ դիվանագիտական մեկուսացման մեջ։

Վստահ եմ՝ եթե ժամանակին ընդդիմադիր լրատվամիջոցներում հայտնի միջոցներով չպատանդվեր վերլուծական միտքն ու անշահախնդիր քննարկվեր եւ գնահատական տրվեր գործող վարչապետ կոչվածի ի հայտ գալու պատճառահետեւանքային կապերին, ներկայումս ոմանք ոչ միայն չէին լինի ընդդիմադիր դաշտում եւ փորձեին պղտոր ջրերում ձուկ որսալ, այլ կապաշխարեին եւ, ընդհանրապես, դուրս կգային քաղաքականությունից»։

դիտվել է 503 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով Հայաստանում սկսվում է նոր ռեպրեսիվ փուլ՝ ԵՄ «քավորությամբ» Կաթողիկոսը քո անձնական համհարզը չէ, որ քո «պետք-չպետքով» որոշվի և առնվազն պետք է կարողանաս ապացուցել, որ նա ենթարկվում է ինչ որ երկրի հատուկ ծառայություններին. Օհանյան Կերուխումի գործը ջրվեց. Հրապարակ «Էս տձև, փնթի ոստիկանական երկիրն է ձեզ փաստորեն դուր գալիս, հա՞». Լիլիթ Բլեյան Գործի գնալուց սև ավտո է նստել ու կապը կորել է. Արմավիրում գտել են 42-ամյա կնոջ մարմինը Դիլիջանի անտառները նորից կարող են բռնկվել. «Հրապարակ» Լոռու մարզում ամուսիններ են վրաերթի ենթարկվել Դատարանը անվավեր է ճանաչել Երևանի ավագանու որոշումը Մարսելն առանց հայերի Մարսել չէր լինի. քաղաքապետ Բենուա Պայան Այ մարդ, դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս, բացի կաթողիկոսը, դու ուրիշ գործիք չունե՞ս, բացի կալանքն ու քրեական հետապնդումը Ավինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը. «Ժողովուրդ» Ազգային ագրարային համալսարանը ավելի քան 600 միլիոն պարտք է կուտակել․ «Հրապարակ» Պոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը. «Հրապարակ» Եկեղեցու դեմ արշավին ներգրավում են նաև դեսպաններին. «Հրապարակ» Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեում. «Ժողովուրդ» Փաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերով. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի. «Հրապարակ» 120 մլն դրամ անանուն աղբյուրից. «Իմ քայլը» հիմնադրամն ավելի շատ նվիրատու ունի, քան արած գործ Արշակ սրբազանի միակ մեղքը Նոր աշխարհակարգի նախաշեմին․ կհաջողվի՞ Պուտինին ու Թրամփին համաձայնության հասնել Ուկրաինայի հարցով և ինչ է սպասվում Փաշինյանին Ինչո՞ւ են վերջին օրերին սրվել վրաց-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ կապ ունի այստեղ Զանգեզուրը Դատարան ներկայացնելու համար մեղադրյալին ինքնաշխատ ձերբակալելը և անձին արգելանքի տակ պահելը օրինականացված բռնության ձև է. Ղամբարյան Հենց այս նյութերի ուսումնասիրությունն ուղիղ հաստատում է, որ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունը բացահայտ կեղծիք է. փաստաբան Երեւանում կինը դանակահարել է ամուսնուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am