Ադրբեջանը պատրվակ է փնտրում Հայաստանի վրա հարձակվելու համար. Le Figaro պարբերականի փոխտնօրեն
Այս մի քանի օրվա ընթացքում արդեն 13-րդ անգամ Ադրբեջանը հայտարարել է, թե հայկական ուժերը կրակ են բացել իր դիրքերի ուղղությամբ։
Դրա մասին սոցցանցում գրել է ֆրանսիական Le Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։
«Սա, իհարկե, սուտ է։
2020 թվականի պես, Բաքուն պատճառ է փնտրում կրկին հարձակվելու հայերի վրա՝ հայտարարելով, թե նրանք խաղաղություն չեն ուզում»,- նշել է նա։
NEWS.am