Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ներկայության գլխավոր «հակառակորդը» Չինաստանն է. Քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ֆրանսիայի նախագահն ասում է, որ Ռուսաստանը չպետք է որոշի՝ եվրոպական խաղաղապահներ հայտնվեն Ուկրաինայում, թե՞ ոչ:

Ռուսաստանը թերևս այդ հարցը չի էլ որոշում: Իհարկե, դեմ է արտահայտվում, բայց դա դեռ չի նշանակում որոշել կամ իրապես այդ հարցով զբաղվելու ցանկություն:

Այդ հարցը Չինաստանի որոշման դաշտում է:

Ուկրաինական պատերազմի խոշոր բաժնետերը Չինաստանն է՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կողքին:

Չինաստանը Ռուսաստանից ակնկալում էր հայտարարությունը, որը հնչեց օրեր առաջ, որ՝ Մոսկվան կողմնակից է այսպես ասած չեզոք խաղաղապահների, օրինակ Չինաստանը:

Չինաստանն իհարկե չեզոք է ֆորմալ իմաստով, և դա բոլորն են հասկանում, բայց այստեղ էականն իհարկե Չինաստանի անունը հնչեցնելն էր, ինչը թերևս ակնկալել էր Պեկինը՝ օրեր առաջ ընդունելով Շոյգուին և քննարկում ունենալով նրա հետ ընդհուպ նախագահական մակարդակում:

Այնպես որ, Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ներկայության գլխավոր «հակառակորդը» թերևս Չինաստանն է, և Ֆրանսիայի նախագահը, որը մեկ տարի առաջ Սի Ցզինպինին բարձրացրել էր իր մանկության լեռները, դա գիտե թերևս հիանալի:

Իսկ այդ դեպքում ինչո՞ւ է հայտարարում, որ Ռուսաստանը չի լինելու որոշողը: Դա թերևս հենց նախընտրության դրսևորում է: Փարիզն ըստ ամենայնի նախընտրում է, որ այդ հարցում «դիմացի» կողմը լինի Ռուսաստանը, գուցե համարելով, որ Մոսկվայի հետ կարող են շատ ավելի ընդհանուր բան ունենալ այդ հարցում պայմանավորվելու, քան Չինաստանի:

Քաղաքականությունն ուղիղների մասին չէ, այլ բարդ ոլորանների»:

դիտվել է 242 անգամ
Լրահոս
Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան Փաշինյանի պատերազմի շանտաժը. Սուրենյանց Հալեպում հայ կնոջ են սպանել ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ ռազմակայանների վրա հարձակումների 50-րդ ալիքի մեկնարկի մասին Կարապետյանի տնային կալանքի երկարաձգումը չի՛ փոխելու իրականությունը, նա է լինելու ՀՀ վարչապետը Առաջիկայում կհայտարարենք արդարության վերականգման մեր քայլերի մասին․ Գոհար Ղումաշյան Ըմբիշ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք մրցակցին Նեթանյահուն կարող է նոր ցեղասպանություն սկսել․ Թուրքիայի ԱԳ նախարար Որո՞նք են այս պատերազմում Իրանի նպատակները․ իրանագետ ՀՀ բնակչության առնվազն 70-80 տոկոսը փողն աշխատում է Ռուսաստանի հետ կապերի շնորհիվ. Քոչարյան Генерал КСИР Мохсен Резаи: кораблям США не место в Персидском заливе Մեր առաջարկը իսկական խաղաղությունն է, որը հակացուցված է Նիկոլ Փաշինյանի շահերին․ Ռոբերտ Քոչարյան Ես վստահ չեմ, որ Ալիևը չի ուզում երաշխիքներ. Ադրբեջանին ևս պետք են երաշխիքներ, որ ռևանշիզմ չի լինի. Քոչարյան Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան Իրանի նոր ճակատները կարող են ստանալ ռազմավարական միջանցքների հետ կապված գործողությունների ձեւ. թելեգրամ-ալիք Ռուսական լրատվականները լայնորեն լուսաբանել են Երևանում Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի անվանակոչությունը Իրանը հարձակվել է ամերիկյան տանկերի վրա Լիբանանի վրա իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 826-ի Հայ ժողովրդին պետք է հարաատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Քոչարյան Իրանական հասարակությունը արյան վրեժ է պահանջում Իրանը Ուկրաինան հայտարարել է «օրինական թիրախ»՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆոն դեր Լեյենին մեղադրել են երկակի ստանդարտների մեջ Օրբան․ Հունգարիան չի դառնա «ուկրաինական գաղութ» Վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են 15-ամյա աղջկա Ծառուկյանը յուրօրինակ խորհուրդ է տվել Գեյջիին Թոփուրիայի դեմ սպասվող մենամարտից առաջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am