Երևանում հրդեհ է բռնկվել «Nissan» մակնիշի ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 04:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հայկ Մովսիսյանը, Ղազար Գրիգորյանը և Լաերտ Հայրապետյանը։
Այրվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահը ու ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության դատարկվելը: