Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ, իսկ պաշտպանության կողմն արդարացում էր ակնկալում

Դատարանը, մեղադրական վերդիկտ կայացնելով, հաստատված է համարել, որ Դ 20 դիբիզիոնի վրա հարձակման ժամանակ մոտեցող հակառակորդի ուղղությամբ «չկրակելու» հրաման տվել է Ջալալ Հարությունյանը՝ հայտնելով, թե մոտեցողները յուրայիններ են։ Տուժող կողմը լիահույս է, որ Ջալալ Հարությունյանի նկատմամբ ռեալ պատիժ կնշանակվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղադրական վերդիկտ է կայացրել՝ Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչելով ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նշենք, որ հանրային մեղադրանքի և տուժող կողմը պահանջել էին մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, պաշտպանության կողմը՝ արդարացնել։

Վերդիկտի հրապարակումից հետո նախատեսված են լրացուցիչ դատալսումներ՝ հունվարի 23-ին։ Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ միջնորդելու են ռեալ պատիժ նշանակել՝ ազատազրկման ձևով, թե դատարանն ինչ կանի՝ հայտնի չէ, տուժող կողմը լիահույս է, որ ռեալ պատիժ կնշանակվի։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի փոխանցմամբ՝ դատաքննությամբ հաստատվել է այն հանգամանքը, որ Ջալալ Հարությունյանն է տեղեկացրել և հաստատապես պնդել, որ մոտեցող զորախումբը յուրային է, ոչ թե՝ թշնամի, ինչի հետևանքով պարզվել է, որ մոտեցող զորախումբը հանդիսանում է թշնամու զորախումբ, եկել և շրջափակել են Դ20 դիվիզիոնի զինվորներին և տեղի է ունեցել այն, ինչ եղել է՝ զոհվել է 20 զինծառայող, եղել են վիրավորներ։

«Տուժող կողմը հետամուտ է լինելու, որ այն անձինք, որոնք մեղավոր են այդ դեպքի հետ կապված, բոլորը ստանան իրենց արժանի պատիժը։ Նրանցից մեկի՝ Գևորգ Գևորգյանի վերաբերյալ, այժմ գործը քննվում է դատարանում՝ Արտուշ Գաբրիելյանի վարույթում»,- նշեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է Գենադի Բաղդասարյանին, որի անունը ևս շոշափվում էր, Սիմոնյանը նշեց, որ նրա մասով ևս հետամուտ են լինելու, այլ անձինք, ըստ փաստաբանի, ևս կան, սակայն նրանց անունները հայտնելուց փաստաբանը զերծ մնաց։ Նա հայտնեց, որ նախաքննության փուլում կա քրեական վարույթ, որի շրջանակներում մեղադրյալներ չկան։

Նշենք, որ Ջալալ Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպանները պահանջել էին արդարացնել նրան, մեղադրական դատական ակտը պաշտպանության կողմը կբողոքարկի։ Փաստաբան Արսեն Սարդարյանը ճառում հայտարարել էր, որ Հարությունյանը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը, նա հաստատապես չի պնդել, որ մոտեցող զորախումբը յուրայիններ են, միայն՝ չի բացառել։ Հարությունյանի խոսքը տարբեր խողովակներով է փոխանցվել, ըստ փաստաբանի՝ մեծ է հավանականությունը, որ Գենադի Բաղդասարյանը կարող է որոշակիորեն ձևափոխված փոխանցել Հարությունյանի խոսքը, կապավորներն էլ՝ իրենց հերթին են փոխանցելիս ձևափոխել։ Սա, փաստաբանի դիտարկմամբ, բխում է վկաների ցուցմունքներից, որոնք, իր գնահատմամբ՝ իրարամերժ են։

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։

Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 255 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ն ձեռք բերեց տարածաշրջանում առաջին Komatsu PC 4000 մակնիշի էքսկավատորը ՀՀ-ն դարձնելու են Սոմալի. էս երկիրը ոչ սահման է ունենալու, ոչ էլ պետություն առհասարակ. Դանիելյան Փարաքարի սպանության գործից հետո պաշտոնանկ արված ոստիկանապետը հիմա էլ Աջափնյակում է Երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր․ մանրամասներ Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար Ինչպես են Աջափնյակում քրեագետները հավաքում փամփուշտները Համացանցում տեսանյութ է հայտնվել Աջափնյակի կրակոցներից․ տեսանյութ Համարակալված փամփուշտներ, արյան հետքերով դանակ Աջափնյակի կրակոցների տարածքում․ 24news.am Բացառիկ կադրեր․ Աջափնյակում կա զոհ և ծանր վիճակում գտնվողներ․24news.am Հրատապ․ կան բազմաթիվ վիրավորներ, 2 հոգին ծանր վիճակում է Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքների վերաբերյալ ասուլիս կկայանա Գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցում ամենացավալին Հայաստանի օրվա իշխանության լռությունն է Կրակոցներ՝ Երևանում. կա 10 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից արձակված պարկուճներ Արնանման հետքեր, կրակված փամփուշտներ․ կադրերը` Աջափնյակում տեղի ունեցած դեպքի վայրից Ձեզ բացատրեմ՝ ինչ է պատրաստվում անել Ռոբերտ Քոչարյանը․ Ձյունիկ Աղաջանյան (video) Հիմա ասեմ՝ ում ձայները կտանի Սամվել Կարապետյանն ու ինչ է սպասվելու․ Ձյունիկ Աղաջանյան (video) Խայտառակ վիճակ է․ սրանք չեն թողնում՝ թոշակառուն հանգիստ ապրի․ քաղաքացի (video) Լարված իրավիճակ․ հունից դուրս եկած տաքսու վարորդները զգուշացնում են՝ ինչ կտրուկ քայլերի են անցնելու (video) Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը «կուշտ աչք են»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զատուլինը շատ կարևոր բան ասաց․ Պուտինին ամեն ինչ հայտնի է արդեն․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գոռում եմ, քանի որ համբերությունս հատել է, խաբում են մեզ». վարորդները հունից դուրս եկան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am