Հերոսի տունը թալանող կասկածյալներից մեկի նկատմամբ դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել. մյուս կասկածյալը նրա ազգականն է

SHAMSHYAN.com-ը հունվարի 12-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել ՀՀ Ներքին գործերի նախարարության Գեղարքունիքի քրեական ու համայնքային ոստիկանների կողմից բացահայտված՝ Ջերմուկում հանուն Հայաստանի իր կյանքը զոհաբերած հերոսի տունը թալանողներից մեկին հայտնաբերելու մասին։

Այսօր՝ հունվարի 16-ին, SHAMSHYAN.com-ը նամակ է ստացել, որով նամակագիրը հայտնում է. «Գողությունը հերոսի տանից, որ եղավ, նկարի տակից, իմ եղբորը առանց հիմքերի նկարել ու տեղադրել եք ձեր բոլոր սոցցանցերում ու պղծում են, դատարանի որոշմամբ ազատվեց (հավանաբար նկատի ունի իր եղբորը), քանի որ գտել են իրական գողին, ես սպասում եմ ձեր արձագանքներին»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Վարդենիսի դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի գողության կասկածանքով հայտնաբերված ու ձերբակալված -ի նկատմամբ։

Դատավոր Վարդան Հարությունյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, որոշում է կայացրել ոչ թե երկամսյա, այլ տնային կալանքի։

Հետևաբար, դատարանը ոչ թե ազատել է նրան, այլ որոշում է կայացրել, որ նա պետք է լինի տնային կալանքի տակ։

Իսկ նամակագրի հայտնած անձը, որ իրական գողին գտել են, այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանների կողմից հայտնաբերվել է նաև տնային կալանք ստացածի ազգականը, ում այսօր պետք է տեղափոխեն դատարան, քանի որ քննիչը միջնորդություն է ներկայացնելու՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ։

 

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն Գյումրիում թեկնածուները ավելանում են. ո՞վ է հաջորդ հայտ ներկայացրածը Փաշինյանը մտափոխվել է Անահիտ Ավանեսյանին խայթել են ՔՊ փակ նիստում Ինչի՞ց են անհանգստացած աբխազահայերը Ժողովրդին ասելու բան չունի «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներին Փաշինյանի խուճապը, Քոչարյանի մեկնարկը Զինվորի անշնչացած մարմինը գտնելուց առաջ զորամասում վեճ է եղել. մանրամասներ՝ այսօրվա ողբերգական դեպքից Զելենսկին Թուրքիայում կհանդիպի Էրդողանի հետ Ողբերգական դեպք՝ Արարատի մարզի գյուղերից մեկում. տան անասնագոմում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին Գոնե ձենդ կտրի, այ խղճուկ... Քելլոգը կայցելի Ուկրաինա․ Զելենսկի Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական ֆարս նշանակված է Եթե ​​ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա Ռուսաստանը քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու ավելի լայն աշխարհագրությամբ․ Արտակ Զաքարյան Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Suzuki»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետրից, քարերին բախվելով, հայտնվել ձորում Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով մեղադրական եզրակացության հրապարակումն ավարտվել է. դատավորին ինքնաբացարկ է հայտնվել Ուկրաինան չգիտեր Սաուդյան Արաբիայում բանակցությունների մասին և դրանք չի ճանաչի. Զելենսկի Ռուսաստանն ու Միացյալ Նահագները կքննարկեն Մոտ 300 հայկական բեռնատար է կանգնած Վերին Լարսի անցակետի մոտ Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը 20 տարեկան էր, ամիսներ առաջ էր բանակ զորակոչվել Բացարձակ չզարմանաք նաև, որ սրան ի պատասխան Մինսկն էլ Ադրբեջանին հանձնի բլոգեր Բելային...
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am