2024-ին իսրայելական ավիաբազայից ադրբեջանական բեռնատարների թռիչքները քանակով զիջում են միայն 2020-ի ցուցանիշին. «Հետք»

Հայաստանի ռազմական ներկրումներից ցուցադրաբար կամ իրապես հիստերիայի մեջ ընկնող Իլհամ Ալիեւի ռեժիմը 2024 թվականին ակտիվացրել է թռիչքները դեպի Իսրայելի «Օվդա» ավիաբազա, հաղորդում է «Հետքը»:

«Օվդան» սովորական ավիաբազա (ռազմական օդանավակայան) չէ, սա Իսրայելում միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով պայթուցիկներ են ներմուծվում այդ երկիր կամ այնտեղից արտահանվում: Իսկ Ադրբեջանը իսրայելական ռազմամթերքի առանցքային գնորդներից է: Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) 2021 թ. գնահատմամբ՝ 2011-2020 թթ. կտրվածքով Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը եղել է Ռուսաստանը, որին այդ ընթացքում բաժին է հասել Բաքվի գնումների 60,1 %-ը (խոսքը ոչ թե ձեռք բերված զենքի քանակի կամ դրամական արժեքի մասին է, այլ SIPRI-ի կողմից կիրառվող չափման միավորի՝ TIV-ի (trend-indicator value - բառացի՝ միտման ցուցիչի արժեք), որով չափվում են երկրների միջեւ սպառազինության հոսքերի միտումները կոնկրետ ժամանակահատվածում, այլ կերպ ասած՝ TIV-ը մի երկրից մյուսին փոխանցվող ռազմական պոտենցիալի գնային ինդեքսն է): Բայց ահա, ըստ SIPRI-ի, 2016-2020 թթ. կտրվածքով Իսրայելն է դարձել Ադրբեջանի գլխավոր ռազմական դոնորը (69 %): Մյուս կողմից՝ այդ նույն ընթացքում Ադրբեջանին բաժին է հասել Իսրայելի ռազմական արտահանումների 17 %-ը:

2023 թ. մարտին իսրայելական Haaretz օրաթերթը ուշագրավ վիճակագրություն էր ներկայացրել «Օվդայից» դեպի Ադրբեջան բեռնատար թռիչքների վերաբերյալ: Պարզվել էր, որ 2016-ից մինչեւ 2023 թ. մարտ ամիսը ներառյալ ադրբեջանական բեռնատար ինքնաթիռներն առնվազն 92 անգամ «Օվդայից» թռել են իրենց երկիր:

Բայց առավել ուշագրավ է «Օվդա»-Ադրբեջան թռիչքների աճի ու Ալիեւի ռեժիմի կողմից Արցախի եւ Հայաստանի դեմ սանձազերծվող պատերազմների կամ էսկալացիաների համընկնումը: Այլ կերպ ասած՝ երբ Ադրբեջանը հաճախակիացնում է ներկրումները «Օվդայից», դրան հետեւում է կամ զուգահեռ ընթանում է էսկալացիան: Այդպես եղել է 2016-ի առաջին կիսամյակում, երբ տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմը, թռիչքների կտրուկ աճ է արձանագրվել 2020-ի երկրորդ կիսամյակում՝ 44-օրյա պատերազմի ֆոնին: 2021-ի երկրորդ կիսամյակում եւս աճ է եղել, իսկ այդ շրջանը համընկել է Հայաստանի նկատմամբ Բաքվի ռեժիմի օկուպացիոն գործողություններով: Նույնը տեղի է ունեցել 2022-ի երկրորդ կիսամյակում, երբ Ադրբեջանը հերթական էսկալացիան հրահրեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ:

Այս թռիչքներն իրականացրել են ադրբեջանական Silk Way Airlines բեռնափոխադրող ավիաընկերության «Իլ-76» տիպի ինքնաթիռները: Չնայած սա մասնավոր ընկերություն է եւ թղթի վրա պատկանում է ադրբեջանցի նախկին պաշտոնյաներից մեկին, այդուհանդերձ, ինչպես պարզել են արտասահմանցի լրագրողները, առնվազն նախկինում (եթե ոչ նաեւ հիմա) փոխկապակցված է եղել Ալիեւի ընտանիքի հետ:

Հիշեցնենք, որ Silk Way Airlines-ի չվերթերը «Օվդայի» ու ադրբեջանական քաղաքների միջեւ բեռնափոխադրման ոլորտում բացառիկ չեն, քանի որ այս օպերատորը ժամանակ առ ժամանակ թռիչքներ է իրականացնում նաեւ Բաքու-Թել Ավիվ-Բաքու ուղղությամբ (տես լուսանկարում): Այս ուղղությամբ չվերթեր կատարում է նաեւ դրա դուստր ընկերությունը՝ Silk Way West Airlines-ը, որը շահագործում է Boeing 747 տիպի բեռնատարներ (նկատենք, որ պայթուցիկների տեղափոխումը Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի միջոցով արգելված է, քանի որ այն գտնվում է խիտ բնակեցված գոտում: Փոխարենը «Օվդան» Իսրայելի հարավային անապատային հատվածում է):

Զարգացնելով Haaretz-ի վիճակագրությունը՝ 2023-ի օգոստոսից «Հետքն» սկսել էր հետեւել ադրբեջանական բեռնատարների հետագա թռիչքներին:

2016-ից մինչ օրս ադրբեջանցիները նվազագույնը 96 անգամ թռել են իսրայելական ավիաբազա՝ պայթուցիկների «առաքման կետ»
2023 թ. սեպտեմբերի սկզբին գրել էինք, որ ադրբեջանական օդանավերը վերջին 3 շաբաթում 4 անգամ թռել են «Օվդա»:

Ադրբեջանցիներն ակտիվացրել են թռիչքները իսրայելական ավիաբազա, որը պայթուցիկ սպառազինության «հասցե» է
Մեր հոդվածից հետո թռիչքները շարունակվել էին: Այսպես՝ 2023 թ. օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 17-ը 8 բեռնատար թռիչք էր կատարվել իսրայելական ավիաբազայից դեպի Բաքու կամ Գյանջա: Սրանց հաջորդեց սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ նոր պատերազմն ու կարճ ժամանակ անց արցախահայության բռնի տեղահանությունը:

Հայաստանի ռազմական ներկրումներից նյարդայնացող Ադրբեջանը շարունակում է բեռնատար թռիչքներն իր մատակարար Իսրայելից
«Օվդայից» թռիչքները շարունակվել են նաեւ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո: Ընդհանուր առմամբ, 2023-ին ադրբեջանական բեռնատարները 19 անգամ այս ավիաբազայից մեկնել են իրենց երկիր:

Չնայած 2024 թվականին Հայաստան-Ադրբեջան առաջնագծում մեծ բախումներ տեղի չեն ունեցել, 2020-ից հետո առաջին անգամ ադրբեջանական օդանավերը «Օվդայից» ավելի քան երկու տասնյակ բեռնատար թռիչք են իրականացրել: Սա հստակ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանը չի նվազեցնում իսրայելական արտադրության սպառազինություն ներկրելու տեմպերը:

Եթե նայենք ամսական բացվածքը, ապա կտեսնենք, որ ամենաշատ չվերթերը (6 անգամ) գրանցվել են 2024-ի դեկտեմբերին: Հիշեցնենք, որ հենց այդ ամսում Ալիեւը հերթական անգամ աչքի ընկավ Հայաստանի հասցեին ագրեսիվ խոսույթով, ինչը շարունակվեց նաեւ այս տարվա հունվարին:

 

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «համբալ» արտահայտության համար Եվրամիությունը 120 միլիոն եվրո կհատկացնի Գազայի հատվածին Նիկոլ Փաշինյանը՝ ինքնագործ պատրանքների աշխարհում Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս․ Ռուբեն Մելիքյան ԵԱՏՄ երկրների արտադրողների համար կհեշտացվի մուտքը արտաքին շուկաներ. Միշուստին Հանրապետության որոշ հատվածներում լճացած սառը օդի շերտը քայքայվել է Էս մեր մոզգը առավոտ շուտ սենց բան ա բստրել․ Հիմա էլ այլ ձև է ազգը պառակտում, տղաներին հակադրում է աղջիկներին Հերոսի տունը թալանող կասկածյալներից մեկի նկատմամբ դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել. մյուս կասկածյալը նրա ազգականն է Երևանում հրդեհ է բռնկվել «Nissan» մակնիշի ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելի ԶՊՄԿ-ն հաղթել է Հայկական բնապահպանական ճակատին զրպարտության գործով Դո՞ւք ծառ եք ընտրում, թե հաստ պոչով «պոլի փայտ»․ Վարդանյան Սիրիան համաձայն Է ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել Գոլանի բարձունքներում Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր Հայաստանը 2024-ին ԵԱՏՄ ընդհանուր բյուջե տվել է ավելի շատ, քան ստացել է Նոր մանրամասներ՝ Գավառում ոսկու խանութից գողության մասին. 58-ամյա տղամարդը խոստովանել է Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ, իսկ պաշտպանության կողմն արդարացում էր ակնկալում Ուրցաձոր գյուղում 62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել ձորակում Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար. նախարար ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ Հիմա էլ ծնողներն են մեղավոր, որ պարտվեցինք պատերազմում... Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ իր անվերջանալի փնտրտուքի մեջ. Սերգեյ Մելքոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am