Նա միշտ էր պայքարի առաջին գծում. Սեյրան Օհանյան

Այսօր մեր պայքարի հզոր ընկերոջ՝ Մհեր Սահակյանի մարմինը հանձնեցինք Մայր հողին, այն հողին, որի պաշտպանության անձնուրաց մարտիկն ու գաղափարական նվիրյալն էր ինքը։
Արցախյան պատերազմների օրերին որպես կամավոր ՀՅԴ ստորաբաժանման կազմում մեկնելով Արցախ՝ նա զենքը ձեռքին առաջին գծում էր, մեր հերոս հրամանատարների ու զինվորների կողքին։ Նա միշտ էր պայքարի առաջին գծում։ Եվ պատերազմից հետո, հարաբերական խաղաղության պայմաններում Մհերը նաև բացահայտ պատերազմ հայտարարեց հայի էությունն ու գենը, Հայաստանի ու Արցախի հազարամյա պատմությունը ջնջել ցանկացող, մեր պետության անվտանգությանը սպառնացող ներքին հանցավոր ուժերին։ Դառնալով պատգամավոր՝ նա Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրեց հարցեր, որոնցից յուրաքանչյուրը մարտահրավեր էր՝ մեր պետության անվտանգության, լինելիության վերաբերյալ, հարցեր, որոնք մտահոգում էին հանրությանը, և ժողովրդի հետ ակտիվ աշխատանքների ընթացքում մարդիկ ուղղում էին նրան, և յուրաքանչյուրի նկատմամբ Մհերը նույն անկեղծ, սրտացավ, մեծահոգի վերաբերմունքն էր արտահայտում՝ նաև մասնագիտական աջակցություն ցուցաբերելով նրանց։
Մհերի պայքարը արդար էր՝ հանուն Հայրենիքի, հարազատ ժողովրդի։ Նրա վսեմ, արժանապատիվ կերպարը մեր սրտում կլինի ընդմիշտ, նրա հզոր ներկայությունը զգալու ենք մեր շարքերում։
...Մհեր ջան, թող լույս իջնի քո սուրբ շիրիմին։
Թող կյանքով, եռանդով լեցուն մարմինդ ննջի խաղաղությամբ։
Ու թող հայրենապաշտ, անկոտրում հոգիդ երկնքում գտնի անխռով անդորր՝ տեսնելով մեր պաշտելի Արցախն ազատագրված, Մայր Հայաստանը՝ անառիկ, կանգուն։

Սեյրան Օհանյան

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «համբալ» արտահայտության համար Եվրամիությունը 120 միլիոն եվրո կհատկացնի Գազայի հատվածին Նիկոլ Փաշինյանը՝ ինքնագործ պատրանքների աշխարհում Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս․ Ռուբեն Մելիքյան ԵԱՏՄ երկրների արտադրողների համար կհեշտացվի մուտքը արտաքին շուկաներ. Միշուստին Հանրապետության որոշ հատվածներում լճացած սառը օդի շերտը քայքայվել է Էս մեր մոզգը առավոտ շուտ սենց բան ա բստրել․ Հիմա էլ այլ ձև է ազգը պառակտում, տղաներին հակադրում է աղջիկներին Հերոսի տունը թալանող կասկածյալներից մեկի նկատմամբ դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել. մյուս կասկածյալը նրա ազգականն է Երևանում հրդեհ է բռնկվել «Nissan» մակնիշի ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելի ԶՊՄԿ-ն հաղթել է Հայկական բնապահպանական ճակատին զրպարտության գործով Դո՞ւք ծառ եք ընտրում, թե հաստ պոչով «պոլի փայտ»․ Վարդանյան Սիրիան համաձայն Է ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել Գոլանի բարձունքներում Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր Հայաստանը 2024-ին ԵԱՏՄ ընդհանուր բյուջե տվել է ավելի շատ, քան ստացել է Նոր մանրամասներ՝ Գավառում ոսկու խանութից գողության մասին. 58-ամյա տղամարդը խոստովանել է Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ, իսկ պաշտպանության կողմն արդարացում էր ակնկալում Ուրցաձոր գյուղում 62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել ձորակում Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար. նախարար ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ Հիմա էլ ծնողներն են մեղավոր, որ պարտվեցինք պատերազմում... Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ իր անվերջանալի փնտրտուքի մեջ. Սերգեյ Մելքոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am