Երբ ես նշում եմ, որ հանցավորության ընդհանուր վիճակագրության մեջ ունենք նվազում, դա վերաբերում է հանրագումարային պատկերին. Արփինե Սարգսյան
Երբ ես նշում եմ, որ հանցավորության ընդհանուր վիճակագրության մեջ ունենք նվազում, դա վերաբերում է հանրագումարային պատկերին, որտեղ կան ոչ մեծ, միջին, ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ: Հիմա եթե դիտարկենք, որ հանրապետության մակարդակով 81.4 տոկոսը բաժին է ընկնում ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին, կնկատենք, որ մնացյալը բաժին է հասնում առանձնապես ծանր հանցագործություններին և ծանր հանցագործություններին: 2024-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Առանձնապես ծանր հանցագործությունները մեր ընդհանուր թվի մեջ կազմում են միայն 5.1 տոկոսը: Իսկ եթե խոսում ենք ծանր հանցագործությունների մասին, այստեղ 13.5 տոկոսն է, որ բաժին է ընկնում արդեն ծանր հանցագործություններին»,- նշեց ՆԳ նախարարը: