Իրանի արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 335-ի. թարմացված
Իրանի արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 335-ը: Այդ մասին հայտնում է Press TV-ն՝ նշելով, որ Իրանում զոհվել է 315 մարդ, վիրավորվել 5344 մարդ, իսկ Իրաքում զոհվել է 21 մարդ, վիրավորվել է 130 մարդ:
7.3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի՝ տեղի ժամանակով 21:18-ին Իրանի և Իրաքի սահմանին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Իրաքի Հալաբջա քաղաքից 32 կիլոմետր հարավ ընկած հատվածում: Ամենաշատ զոհերը գրանցվել են Իրանի Քերմանշահ շրջանի Սարփոլե Զահաբ քաղաքում:
Քերմանշահում հայտարարվել է եռօրյա սուգ:


