Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Համացանցում բուռն քննարկվում է ֆրանս-կոտդիվուարցի ռեգգի երգիչ և երգահան Տիկեն Ջահ Ֆակոլիի կողմից 2002 թվականին թողարկված «Plus rien ne m'étonne» («Ինձ այլևս ոչինչ չի զարմացնում») երգը, որում հիշատակվում է նաև Հայաստանի մասին։ Երգում այսպիսի խոսքեր կան․ Նրանք կիսեցին աշխարհը, Այլևս ինձ ոչինչ չի զարմացնում։ Եթե դու ինձ թողնես Չեչնիան, Ես քեզ կթողեմ Հայաստանը։ 7 տարի առաջ կծիծաղեինք այս խոսքերից, Հայաստանը հո իր չէ, որ ուրիշին նվեր տան, թողնեն։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ու իր գործակիցները Հայաստանը միջազգային քաղաքականության սուբյեկտից վերածել են այդ քաղաքականության օբյեկտի, Հայաստանը դարձրել են մեծ ճանապարհների խաչմերուկին կանգնած որբուկ, որի գլխին անցնող-դարձողը բամփում է, որբուկն էլ ահի մեջ գլուխը ձեռքերով ծածկած՝ սպասում է նոր հարվածների։ Վախը մտցրել են հայաստանցիների մեջ, քանզի վախեցածներին հեշտ է նոր զիջումների պարտադրել։ Հայաստանում և սփյուռքում շատ ծալապակասներ կան, որ ասում են՝ Նիկոլ Փաշինյանին խանգարում են, չեն թողնում , որ նա աշխատի։ Աշխատի, որ ի՞նչ անի, լավագույն դեպքում ՏիկՏոկում տեսանյութեր զետեղի իր կեցավայրից, տոլմա եփելուց, վատագույն դեպքում՝ բազմակի բարձրացնի հայաստանցիների հարկերն ու տուրքերը, ապահովի 300 հազար ադրբեջանցիների <<վերադարձը Արևմտյան Ադրբեջան>>։
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան