Սիրանուշ Սահակյան․ գերիների վերադարձի հարցում գործընթացը դինամիկ է, իսկ քաղաքացիական անձանց վերադարձը ևս մեկ ապացույց է բռնի տեղահանության

Ադրբեջանում ապօրինի պահվող մյուս հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ այս պահին հստակ տեղեկատվություն չկա։ «Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ թեև առաջընթացի մասին կոնկրետ բան չի կարող ասել, սակայն չի բացառում դրա հնարավորությունը։

«Գործընթաց կա, բանակցություն ու երկխոսություն կա, ներգրավված են այլ պետություններ։ Սա շատ փոփոխական, դինամիկ պրոցես է»,– նշեց Սահակյանը՝ ընդգծելով, որ նախկինում տեղի ունեցած որոշ զարգացումներ ևս անակնկալ են եղել։

Իրավապաշտպանի խոսքով՝ 10 քաղաքացիական անձանց Հայաստան վերադարձը, թեև առաջին հայացքից կարող էր դիտարկվել որպես դրական քայլ, իրականում իրավաքաղաքական առումով բացասական զարգացում էր։ Նա հիշեցրեց, որ մինչ այդ ադրբեջանական կողմը պնդում էր, թե բոլոր այն անձինք, ովքեր «իրենց ցանկությամբ» մնացել են, կարող են ազատ ապրել, ապահովված են պատշաճ բնակությամբ, չեն ենթարկվում ճնշումների և գոհ են իրենց վիճակից։

«Այդ մարդկանց վերադարձով այդ թեզը ամբողջությամբ հերքվեց։ Մենք այժմ կարող ենք արձանագրել, որ էթնիկ զտման գործոնը հիմնավորվեց ևս մեկ նոր ապացույցով»,– ասաց Սահակյանը։

Նրա գնահատմամբ՝ տարբեր պատճառներով որոշ անձինք սկզբում ցանկություն էին հայտնել մնալու, սակայն հետագայում առաջացել են բնակության անհնարինության կամ անհամատեղելիության խնդիրներ, ինչի հետևանքով նրանք նախընտրել են հեռանալ։ Սա, ըստ իրավապաշտպանի, վկայում է, որ նրանք չեն կարողացել անվտանգ և ապահով ապրել, իսկ տեղահանության որոշումը կայացվել է ոչ թե կամավոր, այլ հարկադրանքով։

«Սա նշանակում է, որ մենք գործ ունենք հենց բռնի տեղահանության հետ։ Հնարավոր է՝ որոշումը կայացվել է ավելի ուշ, սակայն դա չի փոխում դրա հարկադրական բնույթը»,– ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։

Անդրադառնալով Բաքվում պահվող անձանց տեսակցության հարցում միջնորդ երրորդ երկրի ներգրավմանը՝ իրավապաշտպանը նշեց, որ տվյալ դեպքում խոսքը Շվեյցարիայի մասին է, սակայն ՀՀ ԱԳՆ-ն մինչ այս պահը որոշում չունի՝ դիմել այդ երկրին, թե ոչ։ Նա հիշեցրեց, որ անցյալ տարվա աշնանը Բաքվում փակվել է Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի գրասենյակը, ինչը էականորեն բարդացրել է գերիների հետ կապի և տեսակցության հնարավորությունները։

Սիրանուշ Սահակյանը նաև հիշեցրեց, որ ԿԽՄԿ-ի գրասենյակի փակվելուց հետո էլ միջազգային կոնվենցիաներով նախատեսված են հյուպատոսական և դելեգացման մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր է միջնորդավորված ձևաչափով ապահովել Բաքվում պահվող ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և նրանց հետ տեսակցությունները։

Իրավապաշտպանի խոսքով՝ ԿԽՄԿ-ի աշխատակիցները հայ ռազմագերիներին այցելել են դեկտեմբերի 24-ին և 25-ին։ Այդ այցը կազմակերպվել է բանակցությունների արդյունքում՝ Ժնևում գտնվող ԿԽՄԿ գրասենյակի միջոցով, և եղել է մեկանգամյա՝ նախատոնական հատուկ առիթի շրջանակում։ Այլ պարբերական այցելությունների վերաբերյալ որևէ տեղեկատվություն այս պահին չկա։

Սահակյանը նշեց, որ այցի մեկանգամյա լինելու և դրա անկանխատեսելիության պատճառով նախապես չեն տեղեկացվել հարազատները, և այդ պատճառով ծանրոցներ ու նամակներ չեն փոխանցվել։ Այցի հիմնական նպատակն եղել է տեսակցությունն ու ԿԽՄԿ-ի կողմից որոշ անհրաժեշտ փոխանցումների իրականացումը։

«Մեկանգամյա այցելությունների դեպքում կարգավորվում են առավել նեղ խնդիրներ»,– հավելեց նա։

Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշմանը՝ Սիրանուշ Սահակյանը տեղեկացրեց, որ նախարարությունից իրեն հերթական անգամ հայտնել են՝ Շվեյցարիային դիմելու հարցը գտնվում է քննարկման փուլում։ Նրա խոսքով՝ կարելի է եզրակացնել, որ քննարկումների արդյունքում դեռևս չի հասունացել որոշում՝ Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով հայ ռազմագերիներին նոր այցելություններ կազմակերպելու խնդրանքով դիմելու վերաբերյալ։

դիտվել է 476 անգամ
Լրահոս
Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում Նարիշկին․ ԵՄ երկրները «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի ռազմական գործողություններին Ինչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները. Factor.am Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Ես չեմ տեսել որևէ իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթ, որը կվկայի, որ Տիգրանաշենը անկլավ է կամ պատկանում է Ադրբեջանին․ քարտեզագիր Ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական ճգնաժամ. Արմեն Հովասափյան Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ բողոք կներկայացվի․ պաշտպան «Մարտի 1»-ի գործով նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել Վրաստանում երկրաշարժ է գրանցվել Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում Փաշինյանը պաշտոնից ազատել է Խոշոր ավտովթար Երևանում Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը Մի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին․ Տիգրան Աբրահամյան «Դու տղամարդ ես, թե՞ կին»․ Զախարովայի մեջբերումը Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների պահպանման մասին ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը հասել է ռեկորդային մակարդակի. NYT «Պուտինը փրկում է Փաշինյանին» (video) Վերահաստատման ու չսխալման 2,5 ամիսներ․ Ալեն Ղևոնդյան Այս մարդը շուտով ստիպված է լինելու հերքել, որ ինքը Նարեկ Նալբանդյանն է Ինքը դատավոր է, ասում է` նստելու են ու երկար Լսի՛ր՝ ոնց են ադրբեջանցի չոբանները հայտնվել Տիգրանաշենում․ դե ապացուցիր՝ Քյարքին Ադրբեջանի անկլավ է (video) Ծառուկյանի կալանքի երկարացման մասին որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարանում Ինչպես և ինչու Վլադիմիր Պուտինը օգնեց իր Նիկոլին խուսափել Եվրամիության ճնշումից Իրանը Ռուսաստանի համար ժամանակ շահեց. ի՞նչ ռազմական օպերացիա սկսեց Ռուսաստանը․ Հայկ Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am