Հայկական արծվագորգի զարդանախշը՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում»

Monument Watch. Ադրբեջանը՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական նվաճումն ու հայ բնակչության էթնիկ զտումները փառաբանող «Հաղթանակի զբոսայգու» կենտրոնում արցախյան ավանդական հայկական «Արծվագորգի» զարդանախշով հուշարձան է տեղադրել և այն միջազգային դիտորդներին ներկայացրել COP 29-ը Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) մասնակից երկրների 29-րդ համաժողովին (https://x.com/statikyan/status/1854865956662624508?s=46&fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR03LxQ5p3vjUMmTLKHYatxqH1jqwEc-ukKTq5MF8vyLsQUaiKlA2ietePo_aem_xeePhERpYkFDS3p2Uile9Q):

Ինչպես նշում է քաղաքագետ Սոսի Թաթիկյանը, այս գործողությունը հայկական մշակութային ժառանգության յուրացման հաշվին ռազմական ագրեսիա և էթնիկ զտում փառաբանող հերթական հուշարձանի կառուցումն է Ադրբեջանում։

Հարկ է նշել, որ հրապարակի կենտրոնի զարդանախշը՝ Արցախի Ջրաբերդի (Джраберд, Jraberd) հայկական ֆեոդալական իշխանության գորգագործական կենտրոնից սերված «Արծվագորգ»-ի կենտրոնական նախշն է։

«Արծվագորգի» գլխավոր զարդամոտիվը Արծիվն է։ Ըստ մասնագետների այն թևավոր Արևի կամ ուրարտական Խալդի աստվածության, ապա և զրադաշտական Ահուրամազդայի կերպավորումներից է։ Թևավոր Արևի այսպիսի պատկերագրությունը հայկական արվեստում հայտնի է դեռևս հնագույն ժամանակաշրջանից և իր արտահայտությունն է գտնում նաև Արցախ-Սյունիքի հայկական ուշ միջնադարյան գորգերում։ Այն օտարալեզու գրականության մեջ հայտնի է «Tschelaberd» անվանումով (Տե՛ս Adil Besim, Mythos und Mystik, Alte und antike Textilkunst, Wien, 1998, s. 22)։

Մեր արձագանքը

Հարկ է նշել, որ արցախյան գորգագործական ավանդույթների յուրացումը Ադրբեջանի պետական քաղաքականության մասն է կազմում: Վերջին շրջանում մշակութային յուրացման այս քաղաքականությունը միջազգային հարթակներում զգալի ակտիվությամբ է ընթանում։

Արցախի ժողովուրդն ունենալով գորգագործության հարուստ ավանդույթներ, այսօր բռնի տեղահանության արդյունքում զրկված է իր մշակութային պրակտիկան շարունակելու, իր համայնքի մշակութային կյանքում ներդրում ունենալու հնարավորությունից, որը արցախահայերի մշակույթի իրավունքի կոպիտ խախտում է՝ համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ և ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 15-րդ հոդվածների։ Ստացվում է, որ մի կողմից բռնի տեղահանությամբ Ադրբեջանի կողմից կասեցվել է արցախահայերի գորգագործության պրակտիկան, իսկ մյուս կողմից նրանք զրկվել են իրենց ոչ նյութական ժառանգությունը հարստացնելու և պահպանելու հնարավորությունից։

Ադրբեջանը, խեղաթյուրելով պատմական փաստերը, չեզոքացնում է ժառանգության իրական ավանդույթը՝ զրկելով այն իր իսկությունից։ Այն խախտում է ՅՈՒՆԵԿՕ-ի կողմից ընդունված ժառանգության իսկության սկզբունքը, քանզի համաձայն Նարայում 1994 թվականին ընդունված փաստաթղթի, ճշմարիտ ու հավաստի պետք է լինի այն գիտելիքը, որը դրվում է ժառանգության հիմքում և այն արժանահավատ տեղեկույթով պետք է պահպանվի։

Հիշեցնենք նաև որ դեռևս 2024 թվականի մայիսին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում «Դեկորատիվ արվեստի և դիզայնի թանգարանում» «Ադրբեջանական գորգեր. հիշողության գենետիկական կոդը» խորագրով ցուցահանդես էր բացվել, որի հիմնական ցուցադրությունն ընդրկում էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարածարջանի հայկական գորգերը։ Հարկ է նշել, որ իբրև ադրբեջանական ներկայացվող գորգերում առկա նշանները, կենդանիների և թռչունների պատկերները, դեկորատիվ ձևավորման մեջ կոմպոզիցիոն նախշերը և դրանց շուրջ հավատալիքները կիրառվել են հայկական գորգագործութնան մշակույթում և ունեն դարավոր պատմություն։ Բացի այդ, 2024 թվականի նոյեմբեր ամսին նմանատիպ մեկ ցուցահանդես էլ բացվել էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում (https://media.az/culture/v-tbilisi-otkrylas-vystavka-azerbajdzhanskih-k…)։

Հայկական ժառանգության յուրացմամբ Ադրբեջանը խախտում է 2005 թ. Փարիզում ընդունված «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» և «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» 1965 թ. ՄԱԿ-ի կոնվենցիաները։

Ադրբեջանի պետական նպատակամիտված այս քաղաքականության իրագործումը խաթարում է արցախահայերի ինքնությունը և այն ապագա սերունդներին փոխանցելու հնարավորությունը։

դիտվել է 479 անգամ
Լրահոս
Բոլոր պարերը պարել էր, միայն սա էր մնացել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմումը ԱԱԾ-ի մեկուսարանից Մոտ 800 մլն դրամ է հատկացվել «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի գործունեության համար Պատասխան հարված է հասցվել ԱԹՍ արտադրող ուկրաինական գործարանին․ ՌԴ ՊՆ Երբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` լինելու է․ «Մեր ձևով» (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Տավուշում. վարորդին հաջողվել է փրկել Այս պայմաններում «համեմատություն անելն» արդեն ոչ թե քաղաքական մանիպուլյացիա է, այլ բացահայտ ցինիզմ. Հենրիխ Դանիելյանը՝ Ռուբեն Ռուբինյանին Զելենսկին Աբու Դաբիում կայացած բանակցությունները կառուցողական է որակել «Ուզում էին Իրանը դարձնել երկրորդ Սիրիա»․ «Ալիք» թերթի գլխավոր խմբագիր. «Սպուտնիկ Արմենիա» Հունվար 25-ին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Պատասխան եք տալու Աստծո առաջ. Տեր Զարեհը՝ Եկեղեցու դեմ դուրս եկածներին Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար Իրանական 20-ից ավելի բեռնատարներ Սիսիանի վարչական տարածքում ստեղծել են արհեստական խցանում, որը ձգվում է 1 կմ ԱՄՆ-ն կանադական ապրանքների վրա 100% մաքսատուրք կսահմանի, եթե Օտտավան համաձայնության գա Պեկինի հետ․ Թրամփ Գոհար Ղումաշյանը ՔՊ-ական պատգամավորին պատասխանել է, թե ինչու Տաշիր ընկերությունը անվճար տարածքներ չի կարողացել տալ հայկական ընկերություններին Ահա, թե որն է իրական թալանը՝ բացահայտ, համակարգային ու ցինիկ․ Վահագն Սարոյան Ոսկետափում լարված է, քահանային 1 ժամ են տվել Բենզինի վաճառքով զբաղվող 5 խոշոր ընկերությունների նկատմամբ վարույթ է հարուցվել գինը չիջեցնելու համար Սիրանուշ Սահակյան․ գերիների վերադարձի հարցում գործընթացը դինամիկ է, իսկ քաղաքացիական անձանց վերադարձը ևս մեկ ապացույց է բռնի տեղահանության Օրբանը Ուկրաինային մեղադրել է Հունգարիայի ընտրություններին «բացահայտ միջամտելու» մեջ Նորավան-Շինուհայր-Գորիս և Տաթև, Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները բաց են մարդատար մեքենաների համար Երեկ Արցախից Հայաստան տեղափոխված Սլավիկ Համբարձումյանն առողջական խնդիրներ ունի Արեգակի վրա շատ խոշոր կրկնակի պայթյուն է տեղի ունեցել. գիտնականներ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է շարունակել վճռական պայքարը «Իսլամական պետություն» կոչված խմբավորման դեմ Մոսկվայում գրանցվել է ձմռան սկզբից ի վեր ամենացուրտ գիշերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am