Ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին․ արի հանրային բանավեճի․ կապացուցեմ, որ դու սխալ ես․ Վարդան Օսկանյան

«Փաշինյանը նախկին նախագահների մերժումը ստանալուց հետո ասաց, որ եթե շարունակեն մերժել, ինքն անձամբ առանձին շարունակելու է ժողովրդին բացատրել իր արդարացիության մեջ։ Ես պատկերացնում եմ իր բացատրութունն ինչ դրսևորում է ունենալու․ մինչ հիմա ինչ արել է, շարունակելու է անել, և բոլոր ասածները իսկապես աղերս չունեն իրականության հետ»,- տեսաուղերձում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար (1998-2008թթ․) Վարդան Օսկանյանը և հավելեց․ «Ելնելով նրանից, որ լավատեղյակ եմ, մասնակից եմ բնակցություններին, ուզում եմ ասել Փաշինյանին, որ թույլ չեմ տալու, որ շարունակի խաբել մեր ժողովրդին։ Թույլ չեմ տալու դա անել՝ հանուն Եռաբլուրում հանգչող մեր տղաների։ Թույլ չեմ տալու Փաշինյանին դա անել՝ հանուն մեր ողջ դիվանագիտական կազմի, որ իրենց կյանքն են նվիրել Հայաստանի շահերը միջազգային դատարաններում ներկայացնելուն, պաշտանելուն։ Թույլ չեմ տալու դա անել՝ հանուն մեր ազգային պատմության։ Թույլ չեմ տալու դա անել՝ հանուն հաջորդ սերունդների։ Եվ ես իրավունք ունեմ դա անելու, որովհետև լավատեղյակ եմ և կարող եմ ապացուցել, որ Փաշինյանը ստում է և այդ բոլորը նա անում է իր սխալներն արդարացնելու, մեղքերը քավելու համար։

Ես ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին և ասում, որ իրոք եթե դու հավատում ես քո ասածին, անկեղծ ես քո անձի նկատմամբ, ձեռքդ դիր խղճիդ։ Եթե իրոք հավատում ես քո ասածին, արի մենք հանրային բանավեճ ունենանք, որպեսզի ես մեր հանրության առաջ, քո աչքի մեջ նայելով, ժողովրդի աչքի մեջ նայելով համոզեմ քեզ և ապացուցեմ, որ դու սխալ ես։

Բայց մի պայմանով, որ այդ բանավեճը պարտվելուց հետո, և դու կպարտվես, ես կասկած չունեմ, որովհետև սնանկ են քո բոլոր հիմնավորումները, դու կխոստանաս մեր ժողովրդին, որ կփոխես քո քաղաքականությւոնը ԼՂ հարցում։ Դու առնվազն մոտ ապագայում բանակցային օրակարգ կբերես ԼՂ ժողովրդի՝ իրենց հայրենիք, իրենց տները վերադառնալու իրավունքի հարցը։

Այդ պայմանաով ես պատրաստ եմ քո հետ բանավիճելու և սպասում եմ քո պատասխանին»։

Վարդան Օսկանյանը հիշեցրեց, որ 1992 թվականից Լեռնային Ղարաբաղի բանակցութունների առաջին գծում է եղել, սկզբում որպես շարքային դիվանագետ, հետո փոխարտգործնախարար, ապա՝ որպես նախարար։ «Բանակցային գագաթնակետին ստացել ենք Մադրիդյան սկզբունքների փատսթուղթը, որտեղ առաջին անգամ ամրագրվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և դա հաստատվում է միջազգային հանրության կողմից, երեք համանախագահող երկրների կողմից։ Որովհետև դա եղել է իրենց առաջարկությունը, որ ԼՂ ժղովուրդը իրավունք ունի հանրաքվեի միջոցով որոշել իր քաղաքական ճակատագիրը։ Սա իսկապես եղել է մեծ հաջողություն»։

դիտվել է 404 անգամ
Լրահոս
Բոլոր պարերը պարել էր, միայն սա էր մնացել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմումը ԱԱԾ-ի մեկուսարանից Մոտ 800 մլն դրամ է հատկացվել «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի գործունեության համար Պատասխան հարված է հասցվել ԱԹՍ արտադրող ուկրաինական գործարանին․ ՌԴ ՊՆ Երբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` լինելու է․ «Մեր ձևով» (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Տավուշում. վարորդին հաջողվել է փրկել Այս պայմաններում «համեմատություն անելն» արդեն ոչ թե քաղաքական մանիպուլյացիա է, այլ բացահայտ ցինիզմ. Հենրիխ Դանիելյանը՝ Ռուբեն Ռուբինյանին Զելենսկին Աբու Դաբիում կայացած բանակցությունները կառուցողական է որակել «Ուզում էին Իրանը դարձնել երկրորդ Սիրիա»․ «Ալիք» թերթի գլխավոր խմբագիր. «Սպուտնիկ Արմենիա» Հունվար 25-ին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Պատասխան եք տալու Աստծո առաջ. Տեր Զարեհը՝ Եկեղեցու դեմ դուրս եկածներին Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար Իրանական 20-ից ավելի բեռնատարներ Սիսիանի վարչական տարածքում ստեղծել են արհեստական խցանում, որը ձգվում է 1 կմ ԱՄՆ-ն կանադական ապրանքների վրա 100% մաքսատուրք կսահմանի, եթե Օտտավան համաձայնության գա Պեկինի հետ․ Թրամփ Գոհար Ղումաշյանը ՔՊ-ական պատգամավորին պատասխանել է, թե ինչու Տաշիր ընկերությունը անվճար տարածքներ չի կարողացել տալ հայկական ընկերություններին Ահա, թե որն է իրական թալանը՝ բացահայտ, համակարգային ու ցինիկ․ Վահագն Սարոյան Ոսկետափում լարված է, քահանային 1 ժամ են տվել Բենզինի վաճառքով զբաղվող 5 խոշոր ընկերությունների նկատմամբ վարույթ է հարուցվել գինը չիջեցնելու համար Սիրանուշ Սահակյան․ գերիների վերադարձի հարցում գործընթացը դինամիկ է, իսկ քաղաքացիական անձանց վերադարձը ևս մեկ ապացույց է բռնի տեղահանության Օրբանը Ուկրաինային մեղադրել է Հունգարիայի ընտրություններին «բացահայտ միջամտելու» մեջ Նորավան-Շինուհայր-Գորիս և Տաթև, Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները բաց են մարդատար մեքենաների համար Երեկ Արցախից Հայաստան տեղափոխված Սլավիկ Համբարձումյանն առողջական խնդիրներ ունի Արեգակի վրա շատ խոշոր կրկնակի պայթյուն է տեղի ունեցել. գիտնականներ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է շարունակել վճռական պայքարը «Իսլամական պետություն» կոչված խմբավորման դեմ Մոսկվայում գրանցվել է ձմռան սկզբից ի վեր ամենացուրտ գիշերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am