Լարված իրավիճակ «Արտաշատ» բժշկական կենտրոնում

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, հերթական անգամ լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի «Արտաշատ» բժշկական կենտրոնում:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժշկական կենտրոնի աշխատակիցների մեծ մասը հավաքվել էր կենտրոնի մոտ, որտեղից ոտքով ժամանեցին Արարատի մարզպետարան, և պահանջում էին, որպեսզի մարզպետարանը հստակ պատասխան տա, թե երբ է իրենց խնդիրը լուծվելու:

Աշխատակիցներն այս պահին խնդիրը քննարկում են մարզպետարանի նիստերի դահլիճում և մարզպետարանի 2 պաշտոնյա ասում էին, որ այս պահին մարզպետը գտնվում է Երևանում ու համապատասխան պաշտոնյաների հետ քննարկում է հիվանդանոցի խնդիրները, որպեսզի այն օր առաջ լուծում ստանա:

Մարզպետարանի այդ պատոնյաները նշում էին, որ իրենք ուզում են հավատալ, որ դեկտեմբերի 27-ին հիվանդանոցի ամբողջ աշխատակազմի՝ մի քանի ամիս չվճարված աշխատավարձերը կվճարվեն, սակայն բոլորը միաբերան նշում էին, որ դա հերթական փափուկ բարձն է, որ դրվում է իրենց գլխի տակ:

Ֆոտոլրագրող հետ զրուցյում աշխատակիցներն նշել են.

«Այս պատմությունը երկար ու ձիգ ամիսների պատմություն է: Արդեն քանի ամիս է՝ ասում են՝ էսօր-էգուց, բայց սայլը տեղից չի շարժվում, անգամ այդ պայմաններում հիվանդանոցի բժիշկները, մայրապետները, մյուս ծառայությունների աշխատակիցները հավատարիմ Հիպոկրատի տված երդմանը, աշխատել են, ինչի շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել, բայց հիմա արդեն մեր համբերության բաժակը լցվել է:

Առողջապահության նախարարին չենք հավատում, որովհետև նա միայն սին խոստումներ է տալիս: Թե մարզպետը ինչ kարող է անել, չգիտենք, բայց փաստն այն է, որ երբեմնի ծաղկուն հիվանդանոցը, կարծես թե, միտումնավոր տանում են կործանման, հիմա էլ ասում են՝ դեկտեմբերի 27-ին վճարումները կանենք:

Մենք չենք հավատում, որովհետև նման խոստումներ տևական ժամանակ է՝ լսում ենք, ու անգամ այս պայմաններում էլի մենք՝ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, մեր աշխատանքները կանենք, բայց կգա մի պահ, որ դա էլ չենք անի, որովհետև բոլորս ունենք կոմունալ վճարումներ, բոլորս ունենք վարկեր, իսկ դրա մասին միթե" տեղյակ չեն պատասխանատուները»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին ավարտվեց բուժանձնակազմի և մարզպետարանի պաշտոնյաների հետ հանդիպումը ու աշխատակիցներն ասում էի , որ եթե ամսի 27-ին դարձյալ խնդիրը չլուծվի, դիմելու են ավելի կտրուկ միջոցների:

դիտվել է 385 անգամ
Լրահոս
Բոլոր պարերը պարել էր, միայն սա էր մնացել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմումը ԱԱԾ-ի մեկուսարանից Մոտ 800 մլն դրամ է հատկացվել «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի գործունեության համար Պատասխան հարված է հասցվել ԱԹՍ արտադրող ուկրաինական գործարանին․ ՌԴ ՊՆ Երբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` լինելու է․ «Մեր ձևով» (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Տավուշում. վարորդին հաջողվել է փրկել Այս պայմաններում «համեմատություն անելն» արդեն ոչ թե քաղաքական մանիպուլյացիա է, այլ բացահայտ ցինիզմ. Հենրիխ Դանիելյանը՝ Ռուբեն Ռուբինյանին Զելենսկին Աբու Դաբիում կայացած բանակցությունները կառուցողական է որակել «Ուզում էին Իրանը դարձնել երկրորդ Սիրիա»․ «Ալիք» թերթի գլխավոր խմբագիր. «Սպուտնիկ Արմենիա» Հունվար 25-ին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Պատասխան եք տալու Աստծո առաջ. Տեր Զարեհը՝ Եկեղեցու դեմ դուրս եկածներին Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար Իրանական 20-ից ավելի բեռնատարներ Սիսիանի վարչական տարածքում ստեղծել են արհեստական խցանում, որը ձգվում է 1 կմ ԱՄՆ-ն կանադական ապրանքների վրա 100% մաքսատուրք կսահմանի, եթե Օտտավան համաձայնության գա Պեկինի հետ․ Թրամփ Գոհար Ղումաշյանը ՔՊ-ական պատգամավորին պատասխանել է, թե ինչու Տաշիր ընկերությունը անվճար տարածքներ չի կարողացել տալ հայկական ընկերություններին Ահա, թե որն է իրական թալանը՝ բացահայտ, համակարգային ու ցինիկ․ Վահագն Սարոյան Ոսկետափում լարված է, քահանային 1 ժամ են տվել Բենզինի վաճառքով զբաղվող 5 խոշոր ընկերությունների նկատմամբ վարույթ է հարուցվել գինը չիջեցնելու համար Սիրանուշ Սահակյան․ գերիների վերադարձի հարցում գործընթացը դինամիկ է, իսկ քաղաքացիական անձանց վերադարձը ևս մեկ ապացույց է բռնի տեղահանության Օրբանը Ուկրաինային մեղադրել է Հունգարիայի ընտրություններին «բացահայտ միջամտելու» մեջ Նորավան-Շինուհայր-Գորիս և Տաթև, Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները բաց են մարդատար մեքենաների համար Երեկ Արցախից Հայաստան տեղափոխված Սլավիկ Համբարձումյանն առողջական խնդիրներ ունի Արեգակի վրա շատ խոշոր կրկնակի պայթյուն է տեղի ունեցել. գիտնականներ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է շարունակել վճռական պայքարը «Իսլամական պետություն» կոչված խմբավորման դեմ Մոսկվայում գրանցվել է ձմռան սկզբից ի վեր ամենացուրտ գիշերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am