Մի ուղղություն կա, որտեղ աննախադեպ աճեր են գրանցվում․ պետական պարտքի ավելացումն է

«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակ կար, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերի ժամանակ անընդհատ տարբեր ցուցանիշներ էր ներկայացնում, թե ինչպիսի էական տնտեսական ձեռքբերումներ է Հայաստանն ունեցել, ինչ աննախադեպ քանակի հարկեր են մուտքագրվել պետական բյուջե։ Բայց վերջին շրջանում իշխանություններն ամեն կերպ խուսափում են տնտեսական զարգացման թեմային անդրադառնալուց։ Դրա փոխարեն Փաշինյանը կենտրոնանում է հեծանիվ վարելու, տարբեր միջոցառումների մասնակցելու, սելֆիներ ու «տոլմաձվածեղային» տեսանյութեր հրապարակելու վրա։ Նույնիսկ «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկման ժամանակ, երբ թվում էր, թե իրավիճակը շատ պատեհ է, որ Փաշինյանը նշեր իրենց «տնտեսական հեղափոխության» ունեցած ու գրանցվելիք արդյունքների մասին, ընդամենը թռուցիկ անդրադարձավ, որ ՀՀ-ում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում։

Եթե նախապես խոստացվել էր, որ 2025 թվականին ակնկալում են նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ, ապա շատ չանցած հաջորդ տարվա բյուջեի հիմքում դրվել էր ավելի ցածր՝ 5,6 % տնտեսական աճ։ Բայց արդեն պետական բյուջեի հաստատված նախագծում ՀՆԱի կանխատեսվող աճի ցուցանիշը կրճատվեց 10 տոկոսով՝ 5,6 %ից դարձնելով 5,1 %։ Իսկ բազմաթիվ փորձագետների կանխատեսմամբ, հաշվի առնելով Հայաստանի տնտեսական աճի սրընթաց արգելակումը՝ հաջորդ տարվա համար նույնիսկ այս չափով տնտեսական աճի ցուցանիշը քիչ իրատեսական է։

Ավելի ցածր աճի մասին գնահատականները արտացոլվում են նաև միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումներում։ Եվրասիական զարգացման բանկի գնահատմամբ, 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը կվերադառնա երկարաժամկետ տեմպերի, որոնք համապատասխանում են երկրի իրական հնարավորություններին։ Համաշխարհային բանկն էլ իր հերթին կանխատեսում է, որ հաջորդ տարվա համար Հայաստանի տնտեսական աճը կկազմի ընդամենը 4,9 %։

Պատահական չէ նաև, որ կառավարության կողմից եկող տարվա եկամուտների սպասումները կրճատվել են 36 մլրդ դրամով՝ մինչև 2 տրլն 873,6 մլրդ դրամ, որից 2 տրլն 720,3 մլրդ դրամը կազմելու են հարկային եկամուտներն ու պետական տուրքը (2 տրլն 759,9 մլրդ դրամ սկզբնական տարբերակում), ինչը 264,5 մլրդ դրամով ավելի է, քան սպասվում էր 2024 թվականին:

Բայց մի ուղղություն կա, որտեղ աննախադեպ աճեր են գրանցվում։ Դա վերաբերում է պետական պարտքի ավելացմանը։ Միայն այս տարվա 10 ամսում պետական պարտքն աճել է 6,7 տոկոսով ու արդեն կազմում է 12,633 միլիարդ դոլար։ Այնինչ, մինչև 2018 թվականը Հայաստանի պարտքային բեռը կազմում էր մոտավորապես 6,4 մլրդ դոլար։ Այսինքն, Փաշինյանի կառավարման ընթացքում պետական պարտքն ուղղակի կրկնապատկվել է։ Ու կառավարությունը ոչ միայն մտադիր չէ կանգ առնել պետական պարտքն ավելացնելու հարցում, այլև ավելի մեծ արագությամբ է տարբեր պետություններից ու ֆինանսական կառույցներից վարկեր ներգրավում։ Կառավարության կանխատեսումներով, արդեն հաջորդ տարվա վերջին պարտքի չափն ընդհուպ կմոտենա 14 միլիարդին»։

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը Արա՛, սեպտեմբերի 27-ի ձեր արածի համար Պետրոսի «փուչիկ փորը պետք է․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Ռուսաստանը սպասում է Հայաստանի պատասխանին երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ Հաջիևն արեց վտանգավոր հայտարարություն․․․ Նիկոլից պահանջում են, որ․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am