Եթե Արցախը «հղի կին էր», ապա Փաշինյանը սպանեց նրան այնպես, ինչպես իր շարասյունը՝ իրական հղի կնոջը. Լևոն Քոչարյան

Երկու օր առաջ այս ամբիոնից հնչեց Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծիքն ու սուտը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամվոր Լեւոն Քոչարյանը:

«Այս ամբիոնը միգուցե դիմանում է այդ ամենին, բայց մեր երկիրը այս ստերին, կեղծիքներին և դավաճանությանը երկար դիմանալ այլևս չի կարող։ Այս այս իշխանությունը ոչ միայն կեղծում է անցյալը, փորձելով արդարացնել սեփական տոտալ ձախողումները, այլ նաև առաջարկում է ապագայի հետ կապված մի կոնցեպտ, որը նորից մեծ արհավիրք է բերելու։ Այս մարդը անընդհատ խոսում է անկեղծ լինելու մասին, բայց շարունակ ստում է, բռնվում է ստի վրա, նորից ստում է, մանիպուլացնում է, ֆռռացնում է և այսպես շարունակ։ Սա թերևս այն գործիքն է, միգուցե միակ գործիքը, որին նա փայլուն տիրապետում է»,-ասաց նա:

Լեւոն Քոչարյանն անդրադարձավ Փաշինյանի մի քանի ստերին. «Ասում է աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։ Առաջին Արցախյան պատերազմի ավարտից հետո 26 տարի շարունակ աշխարհը մեզ ընկալել է որպես հաղթանակած ազգ։ Սա նաև մեր ինքնագիտակցությունն էր և կարծում եմ սրա հետ կհամաձայնվեն մեր հայրենակիցները, որոնք ապրում են թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:


Մյուս կողմից Ադրբեջանը ուներ այդ ընկալումը ազգ-նահատակի, որովհետև անընդհատ խոսում էր իր կորցրած 20% տարածքի, 100 հազարավոր փախստականների մասին: Եվ հենց Փաշինյանն էր, որ վերադարձրեց Հայաստանին այդ ազգ-նահատակ ընկալումը՝ պարտվելով մի պատերազմում, որը կարող էր և չպետք է լիներ, իսկ լինելու դեպքում չպիտի ունենար այն արդյունքը, որ ունեցանք։

Ասում էր՝ պետք է հասկանանք ինչքան և ումից ուժեղ բանակ պետք է ունենանք։ Խայտառակություն է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը չի հասկանում այս ամենը, միգուցե և սա է մեր հիմնական խնդիրների արմատը։ Պետք է պարզապես նայել քարտեզին, թե ինչ ունենք մենք: Սպառնալիք կա Թուրքիայից և Ադրբեջանից:

Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը պարզ էր և հուսալի, թուրքական սպառնալիքը զսպվում էր փաստացի ձևավորված դաշինքով Ռուսաստանի հետ, և դա իրականանում էր ռուսական ռազմաբազայի և Թուրքիայի հետ սահմանին ռուս սահմանապահների ներկայությամբ։


Ադրբեջանի սպառնալիքը մյուս կողմից զսպում էր մարտունակ հայկական բանակով, որի մասին մեծ էնտուզիազմով խոսում էր նույն Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին։

Այս ամենը գործում էր անթերի, մինչև իրենք եկան իշխանության և քանդեցին գործող այդ անվտանգության ճարտարապետությունը»,- հայտարարեց ընդդիմադիր պատգմավորը:

Նա կոչ արեց սթափ նայել, թե ինչ իրավիճակում ենք մենք գտնվում, ինչ է կատարվում մեր շուրջը. «Ադրբեջանն անընդհատ խոսում է պահանջների մասին, 2023 թվականին վերջնականապես ցեղասպանության և էթնիկ զտման ենթարկեց Արցախը։ Ամեն բան ստանալու հետո նոր պահանջներ է ներկայացնում մեր երկրի առջև, և նրան անվերապահորեն այս ամեն ինչում աջակցում է Թուրքիան»:

«Հետո ասում է, բնակչության արտահոսքը տեղի էր ունենում մեր տարածաշրջանային քաղաքականության և կոնֆլիկտի պատճառով։ Փորձեք դիտարկել 2004-ից 2007 թվականների միգրացիայի դինամիկան և պարզապես մի մոլորեցրեք մեր ժողովրդին։ Հենց անկախ տարածաշրջանային քաղաքականությունը, տնտեսությունը և անվտանգ (06:43) զգացողությունն էր ապահովում միգրացիայի դրական դինամիկան։ Հայաստանն անվտանգ էր, Արցախը հայկական էր և այդ ամենով հանդերձ մենք ունեինք ոչ թե արտագաղթ, այլ ունեցանք նաև ներգաղթ։ Սա փաստ է»,-ասաց նա:


Ընդդիմադիր պատգամավորը անդրադարձավ Փաշինյանի հայտարարությանը, ով Հայաստանի և Արցախի 30 տարվա կարգավիճակը համեմատեց հղի կնոջ հետ. «Այդ համեմատության կոնտեքստում Արցախը ծնվել էր վաղուց, բոլոր դժվարություններով հանդերձ մեծանում էր և որին պետք էր խնամել և պաշտպանել այնքան ժամանակ, քանի դեռ չի ստացել իր սեփական անձնագիրը։ Սա մի բան է, որի հետ նաև հաշվի է նստել միջազգային հանրությունը, որի շատ կետեր ֆիքսված են եղել այս 30 տարիների ընթացքում բանակցային տարբեր փաստաթղթերում: Շատ երկրներ անցել են այս ճանապարհով և ի վերջո ստացել են դե յուրե անկախություն։

Իմիջիայլոց, սրա մասին, սա նաև հաստատել, փաստել է և նորից մեծ ոգևորությամբ խոսել է նույն Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ին ուղղված տեսաուղերձում։ Բայց այնումենանիվ, եթե այդ համեմատությունը նա տանում է, ապա պետք է ասել, որ այդ հղի կնոջ հետ նա վարվեց նույնկերպ, ինչպես վարվեց իր շարասյունը իրական հղի կնոջ հետ, սպանեց։

Մինչև այս իշխանությունը երբեք խոսք չի գնացել Հայաստանի գոյության սպառնալիքի մասին։ Ով նման բան ասեր, երևի կընկալվեր որպես խելագար։ Այս իշխանությունն է, ում պատճառով մեր հայրենիքի մի մեծ մասն այլևս չկա։ Հենց այս իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ վտանգի տակ է դրել մեր երկրի գոյությունը և հենց իրենք են դրա հիմնական սպառնալիքը»,- իր խոսքն ամփոփեց Լևոն Քոչարյանը:

դիտվել է 210 անգամ
Լրահոս
7-ժամյա աշխատանքային օրը ՀՀ տնտեսության անկման ֆոնին նախընտրական պոպուլիզմ է. փորձագետ #ՈՒՂԻՂ․ Նիկոլին ստիպում են վիդեոզանգ անել․ Նաիրա Զոհրաբյան (video) Սևանում բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Toyota Corolla»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել պարեկները Խոշոր ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում «Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ Երկու նորություն ձկնորսների համար. մեկը լավ, մյուսը վատ Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և այդ ուղղությամբ Երևանի կատարած աշխատանքը Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու նաև այլ պատճառներով. նա այսօր նույնպես «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց Բագրատ Սրբազանը հանդես կգա տարեվերջյան մամլո ասուլիսով Այս տարի Հայաստանում նախատեսվածից 200 մլրդ դրամ պակաս հարկ է հավաքվել․ Մղդեսյան «Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում Անցնող տարվա տնտեսական խութերը Սիրիայի քրդերը․ ԱՄՆ–Թուրքիա պայթյունավտանգ իրավիճակ (video) Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են» Փաշինյանը մտադիր է ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցել․ ՏԱՍՍ Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է կամրջից նետվել Ինչո՞ւ չկալանավորեցիք Նիկոլ Փաշինյանին․ հարց՝ Արթուր Վանեցյանին ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները․ «Հետք» Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով․ ՀԿ Արթուր Վանեցյանն ընդունեց, որ Մանվել Գրիգորյանի մասին տեսանյութն արել էր ՔՊ-ական Արեն Մկրտչյանը․ Բորիս Մուրազի Նիկոլը ժողովրդին դրել է իդիոտի տեղ (video) Ինչո՞ւ Նիկոլի տերերը չեն թողել իրեն գնալ Սանկտ–Պետերբուրգ ԱՊՀ գագաթաժողովին (video) ՔՊ–ն հասել է զիբիլին, անգամ զիբիլի փողն են թանկացնում (video) ԱԺ ՔՊ-ական պատգամավորի հորը պատկանող ընկերությունը թալանել են․ ինչ է կատարվում «Զիգզագ»-ի շուրջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am