Դատախազությունը պահանջում է Ստեփանավանի նախկին ղեկավարից բռնագանձել 5 անշարժ գույք և 270 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Սարգիս Ղարաքեշիշյանից և նրա հետ փոխկապակցված 4 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
Երևան քաղաքում գտնվող 1 բնակարան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքում գտնվող 4 անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքներ.
4 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքները.
1 իրավաբանական անձում մասնակցություն.
7 միլիոն դրամի 2 ավանդային միջոցներ.
Շուրջ 45 միլիոն դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ.
215,5 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: