Ալիևի՝ «պատմական հայրենիք» վերադառնալու պատրանքը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների «կարգավորման» ֆոնին

«Գեղարդ» հիմնադրամ․ Ադրբեջանում, հատկապես՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, բավական շատ է շրջանառվում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը: Նման խոսույթն ունի հստակ բովանդակություն, որն ադրբեջանական շրջանակները չեն էլ փորձում թաքցնել։ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին, որի վարչատարածքային միավորները Բաքվի կողմից ստանում են կեղծ ու մտացածին անվանումներ՝ ակնհայտորեն որևէ աղերս չունենալով պատմական իրականության հետ։ Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից շրջանառվող ցանկացած տեղեկատվություն կամ վերլուծություն մատուցվում է որպես «ճշմարտություն», որի հեղինակը երկրի բռնապետական ռեժիմն է:

Հատկապես վերջին մի քանի տարիներին համառորեն տարածվող ադրբեջանական կեղծ թեզերն իրենց հեռահար նպատակներն են հետապնդում: Խոսքն, առաջին հերթին, «Արևմտյան Ադրբեջան»՝ Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի մասին է: Ըստ նախագահ Ալիևի՝ Հայաստանի ներկայիս տարածքը հանդիսանում է ադրբեջանական, և պետք է ապահովվի ադրբեջանցիների՝ այսպես կոչված «պատմական հայրենիք» վերադառնալու իրավունքը։

Փորձ է արվում այդ կեղծ թեզերը տարածել նաև միջազգային հանրության շրջանակներում՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին «ցուցահանդեսներ» և «միջոցառումներ» կազմակերպելով ոչ միայն հենց Ադրբեջանում, այլև՝ տարբեր երկրներում:

Ադրբեջանն իր այս մտացածին գաղափարների իրագործման համար ծախսում է ֆինանսական հսկայական միջոցներ։ Բացի այդ՝ վերջերս Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի նախաձեռնող խումբ։

Դեռևս 2024 թվականի մայիսի 1-ին Բաքվում բացվել էր «Արևմտյան Ադրբեջան» անունը կրող հեռուստաընկերություն, որի հիմնական նպատակն է իրականացնել ավելի լայն քարոզչություն։ «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախագահ Ազիզ Ալեքբերլին հեռուստաընկերության բացման արարողության ժամանակ հայտարարել էր, որ «Արևմտյան Ադրբեջանի հեռուստատեսությունը սերտորեն աջակցում է վերջին 200 տարվա ընթացքում իրենց պատմական հողերից վտարված ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար իրականացվող գործողություններին, ինչպես նաև ադրբեջանական ժողովրդի ժառանգության մասին ճշմարտությունը հաղորդելուն»։

2023 թվականի հոկտեմբերին Բաքվի պետական համալսարանում բացվել էր «Արևմտյան Ադրբեջան»-ի ուսումնասիրության կենտրոնը, որի ստեղծման համար հիմք են հանդիսացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու շուրջ արտահայտած մտքերն ու գաղափարները։ «Կենտրոնի գործունեությունը ներառում է միջազգային գիտաժողովների, գիտական սեմինարների, բանավեճերի անցկացում, գրքերի հրատարակում և «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի հետ ինտենսիվ կապերի ապահովում»,- նշված է բուհի հայտարարության մեջ։

Դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի շենք կատարած այցելության ժամանակ հայտարարել էր․ «Ղարաբաղից բռնագաղթվածներն արդեն վերադառնում են իրենց հողերը։ Վստահ եմ, որ կգա այն օրը, երբ Արևմտյան Ադրբեջանի մեր հայրենակիցները, նրանց հարազատները, երեխաներն ու թոռները կվերադառնան մեր պատմական հող՝ Արևմտյան Ադրբեջան․․»։

Ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հայեցակարգը ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից քննարկման առարկա է դառնում նաև միջազգային հանրության շրջանում։ Պաշտոնական Բաքվի կողմից այս քայլերն իրականացվում են, որպեսզի Հայաստանի իշխանությունների և միջազգային հանրության կողմից փակվի Արցախից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք վերադարձի թեման:

Սակայն, միջազգային հանրությունը գիտակցում է, որ անտրամաբանական է այդ երկու խնդիրները միմյանց հետ կապելը։ Այսպես՝ ամիսներ առաջ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ արդեն նախկին հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, խոսելով ինչպես բռնի տեղահանված հայերի՝ Արցախ վերադարձի, այնպես էլ 1990-ական թվականներին Ադրբեջանի տարբեր քաղաքներից հազարավոր հայերի բռնագաղթի ենթարկվելու մասին, նշել էր. «Երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպես, օրինակ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։ Ինձ համար սրանք բոլորովին այլ հարցեր են, որոնք չպետք է խառնել։ Առաջինը՝ Ղարաբաղի հայերի՝ իրենց պապենական տներ վերադարձին նպաստելն է, որը հանդիսանում է Ադրբեջանի պարտավորությունը։ Երկրորդը հայերի հարցն է, որոնք նախկինում բնակվել են Ադրբեջանի այլ հատվածներում, այդ թվում՝ Բաքվում, կամ ադրբեջանցիների, որոնք ապրել են Հայաստանում։ Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրեր, որտեղ ապրել են իրենք կամ իրենց ընտանիքները, նույնիսկ, ցանկության դեպքում, վերադառնան այնտեղ, և դա նույնպես պետք է կարգավորման հետևանք լինի, սակայն դա բացարձակապես այլ հարց է»։

Փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետության տարածքն իր «պատմական հայրենիքը» համարող Ադրբեջանի համար անգամ իր ներկայիս տարածքը պատմական հայրենիք չի կարող համարվել: Բաքվի կեղծ քարոզչությունը, որը հիմնազուրկ է և մտացածին, պետք է առերեսվի պատմագիտական հակաքարոզչության՝ մնալով միայն Իլհամ Ալիևի երազանքների և պատրանքների տիրույթում։

Հատկանշական է, որ այս ամենը Բաքվի կողմից իրականացվում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված բանակցային գործընթացի շրջանակներում։

դիտվել է 329 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am