Դիլիջանի քաղաքապետը եղբորը համայնքային հողատարածք է օտարել. պնդում է՝ օրենք չի խախտել. azatautyun.am

Դիլիջանում հարազատ եղբորը համայնքային հողատարածք վաճառած համայնքապետի «թերացման պատճառն օրենքի չիմացությունն է», հենց համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն է ասել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Կառույցը համայնքապետին տուգանել է 300 հազար դրամով՝ շահերի հնարավոր բախման մասին հանձնաժողովին գրավոր չտեղեկացնելու համար։
Այս տարվա մայիսին Դիլիջանի համայնքապետարանը դեպի Իջևան տանող ճանապարհին գտնվող հողակտորն օտարելու համար աճուրդ է հայտարարել: Աճուրդին միայն ՔՊ-ական համայնքապետի եղբայրը՝ Սասուն Սարգսյանն է մասնակցել, հաղթել է մեկնարկային ամենացածր գնով: Մեկ քառակուսի մետրը 7000 դրամով համայնքապետի եղբորն է անցել 1650 քառակուսի մետր համայնքային հողատարածքը, որ հասարակական կառուցապատման նշանակություն ունի:
Քաղաքապետ Դավիթ Սարգսյանը նաև աճուրդային հանձնաժողովի նախագահն է, աճուրդի արդյունքներով եղբորն անցած հողամասն օտարելու մասին որոշումն անձամբ է ստորագրել: Այսօր «Ազատությանն» ասաց՝ խնդիր չի տեսնում: Չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բացատրել է, թե օրենքից տեղյակ չի եղել, այդ պատճառով է թերացել, բայց շեշտեց՝ երբևէ որևէ օրենք չի խախտել:
«Ես ոչ մի և ոչ մի տեղ օրենքի խախտումներ չունեմ, իսկ ինչը ես ներկայացրել եմ, որ իբր թե տեղյակ չեմ եղել, ես օրենքներից շատ լավ տեղյակ եմ։ Եթե օրենքի խախտում արած լինեի, դրա համար կհասներ քրգործ իմ վրա, ես այսօր ի գործ չէի լինի», - պնդեց նա։
Հանձնաժողովը համայնքի ղեկավարին տուգանելու որոշման մեջ անդրադարձել է, թե որքանով կարող էր իր եղբոր մասին որոշումն ազդել նրա պաշտոնեական պարտավորությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա, ու եզրակացրել, որ պաշտոնյան իր մասնավոր շահի ազդեցությունը չեզոքացնելու համար պետք է ձեռնպահ մնար այդ որոշումների ընդունումից և սահմանված ժամկետում հայտարարություն ներկայացներ հանձնաժողով:
«Մինչդեռ ոչ միայն հանձնաժողով հայտարարություն չի ներկայացրել, այլև, որպես համայնքի ղեկավար, իր լիազորությունների շրջանակում ընդունել է որոշումներ՝ իր հետ փոխկապակցված անձի օգտին՝ այդ կերպ օրենքի իմաստով հայտնվելով շահերի բախման իրավիճակում», - եզրահանգել է պաշտոնյաների բարեվարքությունն ուսումնասիրող հանձնաժողովը։
Օրենք խախտելու համար 300 հազար դրամով տուգանված համայնքապետը չնայած հանձնաժողովի այս եզրակացությանը չի համարում, որ եղբոր օգտին որոշում կայացնելու մեջ սխալ կա. - «Ես աճուրդի հանձնաժողովի նախագահ եմ, աճուրդի ժամանակ տեսել եմ, որ մասնակիցն իմ եղբայրն է։ Իմ եղբայրը բնակվում է առանձին»։
300 հազար դրամ տուգանքից հետո համայնքապետի շահերի բախմամբ այս գործարքին որևէ պետական մարմին չի էլ անդրադառնա: Սա նաև քրեական հետևանքներ չի ունենա:
Դիլիջանի 40-ամյա համայնքապետը 2016-ից ավագանու անդամ է՝ 2021-ին նախ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել, հետո նույն թվականին «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակով ղեկավար ընտրվել: Մարզպետարանի պաշտոնական էջում հրապարակված նրա կենսագրությունում նշված է, որ մինչև քաղաքականություն մտնելը Դավիթ Սարգսյանն անհատ ձեռներեց է եղել:
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ոսկան Սարգսյանի գրառումը

դիտվել է 220 անգամ
Լրահոս
«Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել «Կտավների մի մասը Գագիկ Խաչատրյանին չի պատկանել, դրանք ընտանիքի անդամներին նվիրել են»․ փաստաբաններ «Շտապ. Ադրբեջանցիները պատրաստվում են մեկ հայի առևանգել ու գիտե՞ք ինչ անել». Լարիսա Ալավերդյան (video) Ֆրանսիան դադարեցրել է նռնակների կիրառումը պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո Արթուր Դանիելյանի գործը քաղաքական հետապնդումների համատեքստում հերթական կարմիր գիծն է․ փաստաբան «Ռուսաստանից Նիկոլին ասել են՝ 8,5 միլիարդով քո նման ծախվածին շանս չենք տալու»․ Սամվելյան (video) Մարզպետ ունենք, իշխանություն ունենք, ու՞ր են․ լարված իրավիճակ Վանանդում (video) «Բա որ մտնեն ՔՊ ու ասեն՝ խմբակային էն բանից արե՞լ եք․․․» (video) «Այ տգե՛տ, որ դու բերանդ բացում ես, գիտես՞՝ Ալիևն ինչ կանի»․ ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․Դուք գիտե՞ք՝ այս իշխանություններն ինչ են արել առաջին կարգի հաշմանդամների գլխին․ Ալավերդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am