15,302,500 միլիոն դոլար՝ ՀՀ զարգացման ծրագրերին. «Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնի արդյունքները
«Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 27-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 15,302,500 միլիոն ԱՄՆ դոլար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիմնադրամից հյտնում են, որ դրամահավաք–միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:
«Հեռուստամարաթոն 2024» դրամահավաքի արդյունքներն ըստ երկրների.
Հայաստան՝ $1,218,185
ԱՄՆ՝ $7,700,717
Ֆրանսիա՝ $3,430,000
Տորոնտո (Կանադա)՝ $1,052,000
Գերմանիա՝ $133,000
Նիդերլանդներ՝ $50,000
Արգենտինայի և Բրազիլիայի համատեղ դրամահավաք՝ $47,529
Մեծ Բրիտանիա՝ $40,000
Արգենտինա՝ $39,000 (հավելյալ հանգանակություններ)
Ավստրալիա՝ $20,000
Ռումինիա՝ $1,995
Անանուն նվիրատուներ տարբեր երկրներից՝ $1,570,000
«Քեզ համար, Հայաստան» խորագրով Հեռուստամարաթոն 2024–ի դրամական միջոցները կուղղվեն մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանը՝
սահմանային համայնքների խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերակառուցմանն ու կառուցմանը,
համայնքային բժշկական նոր կենտրոնի կառուցմանը,
սահմանային համայնքներում գտնվող դպրոցներում, մանկապարտեզներում, համայնքային կենտրոններում արևային կայանների տեղադրմանը,
սահմանային համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը,
բռնի տեղահանված արցախցի կանանց բիզնես կարողությունների հզորացմանը,
մշակութային և ստեղծարար նախաձեռնությունների աջակցությանը։
Բացի վերոնշյալից, 2025-2026 թթ․ ընթացքում կիրականացվեն «Հեռուստամարաթոն-2024»-ին առաջադրված երկու լայնամասշտաբ նախագծերը, դրանք են՝
բնակելի ավանի կառուցում հենաշարժողական խնդիրներ ունեցող պատերազմի վետերանների և նրանց ընտանիքների համար Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում՝ «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ:
Արցախի մշակութային ժառանգության կենտրոնի և արցախցի գորգագործների ընտանիքների համար բնակելի ավանի կառուցում Գյումրիում: