Իրենք ղժժում են բոլորի վրա, ովքեր փորձում են իրենց բացած էջերում ինչ-որ տողեր գտնել․ մի՛ սարքեք այդ մարդկանց Նոստրադամուս․ Նաիրա Զոհրաբյան
Oragir.News-ը քաղաքացիներից պարբերաբար ստանում է դժգոհություններ կապված մարզպետի գործունեության հետ։ Մեզ դիմած քաղաքացին հայտնում է, որ Շիրակի մարզպետը աչք է փակում իր ՔՊ-ական խորհրդականի հոր անբարեխիղճ ընկերության պատճառով 2020 թվականից չավարտվող Հացիկի մանկապարտեզի անորակ շինարարության վրա։
«Հետաքրքիրն այն է, որ վարչապետ Փաշինյանը տեղյակ է ժամկետների նման խախտումից և անորակությունից։
Շիրակի մարզի Հացիկ գյուղի մանկապարտեզի շենքի վերանորոգումն իրականացնում է Մուշեղ Մուրադյանի խորհրդական Հարություն Նալբանդյանի հոր` Ալբերտ Նալբանդյանի «Շինարար» ՍՊԸ-ն։ Չորս տարի է շինարարությունը չի ավարտվել, պիտի 2021 թվականին ավարտվեր։ Մանկապարտեզի շենքը դեռ չի գործում անբարեխիղճ շինարարի պատճառով»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց մեր զրուցակիցը։