Ի՞նչ հեռանկար է սպասվում Վրաստանին. Իվանիշվիլու թիմը սպասում է Թրամփին, իսկ ընդդիմությունը ցանկանում է օր առաջ նոր «Մայդան»-ը կյանքի կոչել

Արդեն չորրորդ օրն է, ինչ չեն դադարում զինված բախումները Թբիլիսիի փողոցներում:

Հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում սկսվեց քաղաքական ճգնաժամ, ինչը սպասելի էր: Քանզի Արևմուտքը չէր պատրաստվում համակերպվել այդ ընտրության արդյունքների հետ:

Սակայն ընդդիմության գործողությունները լուրջ հեռանկար չէին խոստանում, քանի որ հանրության առնվազն կեսը դեմ էր Արևմուտքի ծրագրերին՝ Վրաստանը դարձնելու «երկրորդ Ուկրաինա»:

Ավելին, վրաց հասարակության մեծամասնությունը հասկանում էր, որ երկրի անդամակցությունը ԵՄ-ին լավագույն դեպքում հեռահար գաղափար է, իսկ ահա Վրաստանի ներքաշվելը ռուս-ուկրաինական պատերազմի մեջ՝ դրանից բխող հետևանքներով, իրական և ոչ հեռու ապագա:

Ահա թե ինչու վրացիների մեծ մասը չէր աջակցում ընդդիմության քայլերին:

Սույն հանգամանքը խիստ մտահոգում էր արևմտյան շրջանակներին, քանզի վերջիններս հասկանում էին, որ կորցնելով Վրաստանը, նրանք կարող են կորցնել ողջ տարածաշրջանը, և Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինան կարող է միայնակ մնալ:

Ահա թե ինչու Արևմուտքը որոշեց կտրուկ սրել իրավիճակը և օրեր առաջ, նոյեմբերի 28-ին Եվրախորհրդարանը ոչ լեգիտիմ ճանաչեց անցած վրացական ընտրությունները և կոչ արեց անցկացնել նոր ընտրություններ:

ԵՄ-ի այս ծայր աստիճան կոշտ և կոպիտ որոշումը ստիպեց վրաց իշխանությանը պատասխան քայլն անել և, դրա արդյունքում, նույն օրը Վրաստանի վարչապետը հայտարարեց խորհրդարանում, որ իր երկիրը սառեցնում է ԵՄ-ի հետ բանակցությունները մինչև 2028 թվականը:

Հենց այդ օրվանից էլ Թբիլիսիի փողոցներում սկսվեցին ընդդիմության ներկայացուցիչների բախումները ոստիկանության հետ:

Երկու օր անց, ԱՄՆ-ի պետդեպը նոյեմբերի 30-ին հայտարարեց Վրաստանի հետ 2008 թվականի ռազմավարական գործընկերության խարտիայի դադարեցման մասին, այն հիմնավորմամբ, թե իբր, իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ եվրաինտեգրման գործընթացը կասեցնելու վերաբերյալ, հակասում է հանրապետության Սահմանադրությանը, որի 78-րդ հոդվածում ասվում է. «Իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու համար»։

Սակայն, ի տարբերություն ԵՄ-ի, ամերիկացիների որոշման մեջ կար նաև երկխոսության հնարավորություն Իվանիշվիլիի թիմի համար: Վաշինգտոնը հասկացրեց, որ իրենք կարող են վերանայել իրենց որոշումը, եթե Իրակլի Կոբախիձեի կառավարությունը «վերադառնա եվրատլանտյան ուղի», հետաքննի խորհրդարանական ընտրությունների ժամանակ խախտումները և չեղարկի «հակաժողովրդավարական օրենքները»՝ «Թափանցիկության մասին». օտարերկրյա ազդեցություն» և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին»:

Այլ կերպ ասած՝ ամերիկացիները, ի տարբերություն եվրոպացիների, չէին պահանջում նոր ընտրություններ, ոչ լեգիտիմ չէին հայտարարում անցած ընտրությունները, քանի որ չէին ուզում ամբողջովին խզել կապերը Իվանիշվիլու թիմի հետ՝ տեղ թողնելով քաղաքական առևտրի համար:

Իր հերթին, Իվանիշվիլու թիմը չի էլ թաքցնում, որ պատրաստ է նման առևտրի, սակայն հաջորդ տարվա հունվարի 20-ից հետո, երբ Սպիտակ տուն վերադառնա Դոնալդ Թրամփը:

Ավելին, Կոբախիձեն հայտարարեց, որ անուղղակի բանակցություններն արդեն սկսվել են Թրամփի վարչակազմի հետ, և շատերը համոզված են, որ այս հարցում միջնորդի դերում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է, ով ճանաչեց վրացական ընտրությունների լեգիտիմությունը և իր աջակցությունը ցույց տվեց Կոբախիձեի կառավարությանը:

Հենց այդ հանգամանքն էլ հաշվի առնելով՝ արևմտյան շրջանակները շտապեցնում են իրենց վրացի «գործակալ-գործնկերներին», որպեսզի նրանք օր առաջ կարողանան նոր «Մայդանի» կազմակերպման միջոցով հեռանել Իվանիշվիլու թիմին իշխանությունից:

Արդեն գործի է դրվել ուկրաինական «Մայդանի» գրեթե ողջ գործիկակազմը, փողոցային բախումներով, կրակոցներով և մնացած բոլոր փողոցային քայլերի զինանոցով:

Սակայն կա մի հանգամանք, որը գործում է Արևմուտքի դեմ:

Ուկրաինական «Մայդանի» ժամանակ շարքային ուկրաինացիները անկեղծորեն համոզված էին, որ կարճ ժամանակահատվածում նրանք կհայտնվեին ԵՄ-ի կազմում, այլ ոչ թե՝ կդառնան Արևմուտքի «մանրադրամը»՝ ընդդեմ Ռուսաստանի:

Արդյունքում, նրանց երազանքները փլուզվեցին և ստացան պատերազմ, տնտեսության քայքայում և մեծ զոհեր:

Իսկ ԵՄ-ի հեռանկարը այդպես էլ մնաց հեռանկար:

Այդ ամենը տեսանելի է բոլոր հետխորհրդային ժողովուրդներին, և ուկրաինացիների փորձը ոչ ոք չի ուզում կրկնել, և այդ շարքում վրացիները բացառություն չեն կազմում, ինչքան էլ որ արևմտյան գրանտները կարողանում են Թբիլիսիի փողոցներում անկարգություններ հրահրել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Դիլիջանի քաղաքապետը եղբորը համայնքային հողատարածք է օտարել. պնդում է՝ օրենք չի խախտել. azatautyun.am Մեր կառավարությունը պատրաստ է երկխոսություն սկսել Թրամփի վարչակազմի հետ. Իրանի փոխնախագահ Այս ճակատագիրը սպառնում է բոլոր ՔՊ-ական պատգամավորներին, եթե հակառակն իրենք չանեն. Ղազարյան ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը․ Վահե Դավթյան Խոշոր ավտովթար՝ Երևանում Ռուսաստանում ոստիկանները թմրանյութ տեղափոխող ռոբոտ շան են «բերման ենթարկել» Ալիևի՝ «պատմական հայրենիք» վերադառնալու պատրանքը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների «կարգավորման» ֆոնին Հայտնի է, երբ կսկսվի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը Կիրանցում 96 տնային տնտեսությունների տրամադրել է դրամական աջակցություն Էրդողանի դուստրը հպարտանում է Հալեպում ծածանվող Թուրքիայի դրոշով (լուսանկար) Ես ի՞նչ եմ արել, Գեղամ, որ ինձ ներում ես․․․ Աղազարյանը մանդատը վայր չի դնում, քանի որ վախեր ունի՝ հենց մանդատը վայր դնի, իրեն կկալանավորեն. Armlur.am ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը Ավինյանի տոմսը դեպի ԱՄՆ արժեցել է 7.6 մլն դրամ. Factor.am Դեկտեմբերին կանխատեսվում է նորմայից 1-2 աստիճանով բարձր ջերմաստիճան Մատիտի պատճառով 4 աշակերտներ հայտնվել են հիվանդանոցում Էլթոն Ջոնը խոստովանել է, որ կուրացել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը ևս ինքնաառաջադրվել է Գյումրու համայնքապետի ԺՊ-ի ընտրություններում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am